5.5.12

ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ

Դասախոսներիցս մեկն ասում էր. «Արհեստներից ամենահինը պոռնկությունն է, պոռնկություններից ամենահինը` քաղաքականությունը», ու թեև ես ժամանակին խոստացել էի բլոգս չպղտորել քաղաքականությամբ, բայց դե այսօր, երբ լռության օր է հայտարարված, ես կհամարձակվեմ շատ համառոտ խոսել: Ընտրություններ են, ու ՀՀ ամեն իրեն հարգող քաղաքացի պետք է ձայն տա իր նախընտրելի թեկնածուին` հույսով, թե հենց այդ թեկնածուն և իր թիմը պիտի դառնան իր ոսկե ապագայի երաշխավորները: Բայց...
Այսօրվա իրականությունն ստիպում է ընտրություններից գոնե 1 օր առաջ խնդրել ՀՀ ամեն իրեն հարգող քաղաքացու, որ տարբերենք մեզ «մարմնավաճառներից» ու մի քանի գրոշի պատճառով չվաճառենք իններս մեզ, մեր ու սերունդների ապագան:
Դարձյալ ու դարձյալ հիշենք աստվածաշնչյան հավիտենական ճշմարտությունը. «Բարձր դիրքի մի պաշտոնյա պաշտպանված է մեկ այլ բարձր դիրքի պաշտոնյայի կողմից, իսկ դրանցից էլ ավելի բարձր մի երրորդ պաշտոնյա կա» (Ժող. 5:7): Առակս զի՞նչ ցուցանէ. անիմաստ ու անհեռատես է հույսը կապել «ինչ-որ մեկի» հետ, եթե նախ ինքներս չենք ուզում փոխել մեզ, մեր բնույթը, մեր ներկան: Ոչ ոք մեզանից բացի մեզ չի օգնի...

Իսկ վերջում, վայելե՛ք`

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

1 արտահայտվիր:

Anonymous said...
5/5/12, 7:46 PM

Ես օրինակ կյանքում ոչմեկին չեմ հավատում և իմ համար միեվնույն է ով կնտրվի բոլորնել նույն սցենարն են իրականացնելու ովել ընտրվի։ Մի ասացվածք կա ասում է շնից մազ պոկելնել օգուտ է ։ Կարծում եմ ժողովուրդը մեղավոր չե որ գումար է վերցնում նա ով փող ունի հեշտությամբ բղավում է ոչ կաշառակերությանը բա ինչին այո արտագաղթին թե սովին? լավ օրից չե որ մարդը վերցնում է այդ փոքրիկ գումարը ։ Ես կցանկանայ որ մեր նախագահը լինի միայն մեր Հայ Առաքելական Եկեղեցին կարծում եմ միայն այս դեպքում մենք կապրենք երջանիկ։

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...