1452թ. ճիշտ ապրիլի 15-ին ծնվել է աշխարհի
ամենահանճարեղ
ու խորհրդավոր մարդկանցից մեկը` Լեոնարդո դի սեր
Պիերո դա Վինչին (մահացել է 1519թ. մայիսի
2-ին), ով ընթերցողին հայտնի է առավելաբար որպես Վերածննդի դարաշրջանի
կարկառուն գեղանկարիչ: Ամենևին չհանդգնելով թերագնահատել դա Վինչի գեղանկարչին` այնուամենայնիվ պիտի նշեմ, որ մեծ վարպետը հանճարեղորեն փայլել է նաև որպես
քանդակագործ, ճարտարապետ, գյուտարար, ինժեներ, ֆիզիկոս, քիմիկոս, մաթեմաթիկոս,
աստղագետ, անատոմ, բուսաբան, երկրաբան, փիլիսոփա, աշխարհագրագետ, լեզվաբան, երաժիշտ
և գրող:
Ահա
հատկապես այս վերջին տաղանդը հաշվի առնելով` ցանկանում եմ ներկայացնել դա Վինչիի
հետաքրքիր առակներից մեկը` վստահ լինելով, որ այն շատերիդ համար ուսուցողական պիտի
լինի:
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Արդարություն չկա աշխարհում,- աղիողորմ ծվծվաց աքիսի ճանկերից հրաշքով դուրս պրծած
մուկը:
-
Մինչև ե՞րբ հանդուրժենք սուտը,- վրդովված բացականչեց աքիսը` մի կերպ հասցնելով
կատվից թաքնվել նեղ փչակի մեջ:
-
Կամայականությունից արդեն օր ու արև չունենք,- մլավեց կատուն` բարձր ցանկապատին
ցատկելով ու վախով նայելով ներքևում հաչող բակային շանը:
-
Հանդարտվե՛ք, բարեկամնե՛ր,- ասաց գյուղացու բակի վանդակում նստած իմաստուն բուն:-
Կյանքից ունեցած ձեր տրտունջներում ճշմարտության մաս կա: Բայց մի՞թե ճշմարտությունն
իրավամբ ձեզանից միայն մեկին է պատկանում:
Այդ
խոսքերն ասելու ընթացքում մուկը դուրս նայեց բնից, աքիսը քիթը հանեց փչակից,
կատուն ավելի հարմար տեղավորվեց ցանկապատի վրա, իսկ շունը նստեց հետևի թաթերին:
-
Արդարությունը,- շարունակեց բուն, - բնության բարձրագույն օրենքն է, ըստ որի էլ
խելամիտ համաձայնություն է հաստատվում բոլոր նրանց միջև, ովքեր ապրում են աշխարհիս
երեսին: Այդ իմաստուն օրենքի համաձայն են ապրում բոլոր գազանները, թռչունները, ձկները
և նույնիսկ միջատները: Նայե՛ք, թե որքան համերշխ է ապրում և աշխատում մեղուների
պարսը:
Բուն
իսկապես իրավացի էր: Ով գոնե մեկ անգամ մեղվափեթակ է տեսել, գիտի, որ այնտեղ
անվերապահորեն իշխում է մայր մեղուն` մեծագույն խելամտությամբ տնօրինելով ամեն ինչ
ու ամենքին և բազմանդամ մեղվաընտանիքի անդամների միջև պարտականություններն
արդարորեն բաշխելով: Մեղուների մի մասի հիմնական գործը ծաղիկներից նեկտար հավաքելն
է, մյուսներինը`մեղվաբջիջներում աշխատելը, ոմանք հսկում են փեթակը` հեռո քշելով
աներես բոռերին ու իշամեղուներին, մյուսներն էլ մաքրություն պահպանելով են
զբաղված: Կան մեղուներ, որոնք պարտավոր են հոգ տանել մայր մեղվի մասին` ոչ մի քայլ
չհեռանալով նրանից: Երբ տիրակալուհին ծերանում է, ամենաուժեղ մեղուները խնամքով
նրան կրում են իրենց վրա, իսկ առավել փորձառուներն ու գիտակները բուժում են նրան
ամեն տեսակ դեղերով: Ու եթե թեկուզ մեկ մեղու խախտի իր պարտականությունը, նրան
անխուսափելի պատիժ է սպասվում:
Բնության
մեջ ամեն ինչ իմաստուն է և մտածված, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, և
կյանքի բարձրագույն արդարությունն այդ իմաստության մեջ է:
(առակն ըստ`
«Լեոնարդո դա Վինչի, Առակներ, Հեքիաթներ, Լեգենդներ» գրքույկի
4 արտահայտվիր:
Նոր հերթական բացահայտումը եղավ ինձ համար. դա Վինչիի հետ նույն օրը` ապրիլի 15-ին է ծնվել նաև վրձնի մեկ այլ կարկառուն վարպետ` Արշիլ Գորկին /Ոստանիկ Ադոյան/
Մեղուների աշխատանքի բաշխումը շատ նման է Եկեղեցում շնորհների բաշխմանը:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
@Տաթևիկ : Տեղին ու տիպիկ համեմատություն էր. երբեք չէի մտածել
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: