Թեև մի փոքր ուշացել եմ (պատճառներս
միանգամայն
օբյեկտիվ
են), այնուամենայնիվ ավելորդ
չեմ
համարում
ընթերցողի
հետ
կիսվել
ներբլոգային
կարևոր
իրադարձությամբ. ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ
բլոգի 100-րդ
գրառմանը
զուգահեռ
բլոգի
այցելությունների
թիվն
էլ
հատեց 100.000-ը: Ոմանք կարող
են
քմծիծաղել, թե` 100.000-ն ի՞նչ է որ, սակայն ինձ
համար
ցուցանիշն
իսկապես
որ
ոգևորիչ
է: Չէ, սխալ
մի
հասկացեք. ես
տրաֆիկի
ու
թվերի
ետևից
չեմ
վազում, այլ
ուղղակի
մի
հանգամանք
ստիպում
է
ինձ
մխիթարվել
նաև
թվերով: Հոգևոր
և
նման
բնույթի
հոդվածները, ինչ
խոսք, առատ
չեն
ինտերնետում, գումարած
դրան հոգևոր թեմատիկան հետաքրքրում է համացանցից օգտվողների նվազագույն հատվածին:
Եթե
այս
երկուսին
էլ
հավելենք
այն, որ
նման
նյութերը
դյուրամարս
չեն
և
պահանջում
են
որոշակի
մանրամասնումներ
կատարել
(այդ իսկ պատճառով հաճախ
նյութի ծավալը գերազանցում է ընդունված չափը), ապա գրառումներն ու բլոգը ինքնին դառնում են համացանցային արդի «ստանդարտներից
ու պահանջներից» դուրս և արդյունքում չեն ընթերցվում այնպիսի առատությամբ,
ինչպես ասենք «շոուբիզնես» կոչվածին առնչվող նյութերը: Այս տեսանկյունից խոչընդուտ
են հանդիսանում նաև բլոգի հեղինակիս դիլետանտությունը բլոգ վարելու և հատկապես տեխնիկական
հարցերում, բայց դե... ընկերներիս օգնությամբ ու (անհամեստ
չհնչի ասածս) այն սիրո շնորհիվ որ ներդրվում է Սարկավագի բլոգի մեջ, այսօր բլոգի մշտական
ընթերցողների և այցելուների թիվը բավարար է` միջին հաշվով 1.000 դիտում
յուրաքանչյուր նյութի համար:
Այսպիսով ներկա պահին բլոգում իրավիճակն
այսպիսին է`
ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԻ 100 գրառումները բաշխված են ըստ
12 հիմնական թեմատիկ բաժինների (հոգևոր, գեղարվեստական, մտքեր-մտքեր, աղանդ, հոդված, եկեղեցական, այլ, քարոզ, թարգմանություն, մեկնություն, ՄԱՆԱՆԱ, հայրենիք ), որոնք կարելի է տեսնել աջ կողային հարթակում:
Գլխավոր բաժնին զուգահեռ բլոգն ունի նաև 6
առանձին բաժիններ, որոնց նպատակներն են`
- ընթերցողին ծանոթացնել Աստվածաշնչի զանազան հատվածների վերաբերյալ Եկեղեցու Հայրերի սուրբգրային մեկնություններին, ինչպես նաև Սուրբ Գրքի գիտական արդի մեկնաբանություններին:
- ընթերցողին ներկայացնել Wikipedia ազատհանրագիտարանում իմ կողից պատրաստված կամ հարստացված հոգևոր-եկեղեցական հոդվածներին
- ընթերցողին ծանոթացնել ՄԱՆԱՆԱ երիտասարդական-քրիսոնեական ծրագրի գործունեությանը:
- ընթերցողին առաջարկել հետաքրքիր և իմ կողմից ընթերցվող կայքէջերի ցանկը
- ընթերցողին ծանոթացնել բլոգի և հեղինակի հետ (այս բաժինն, ի դեպ, նորացված է)
- ընթերցողին տրամադրել բլոգի գրառումներին հղվող ամբողջական ցանկ` բաշխված ըստ այբբենական հերթականության (այս բաժինը ևս նորացված է):
Այս
պահի դրությամբ Սարկավագագիրքը Ֆեյսբուքում հավանել են 592 անգամ, բլոգին էլեկտրոնային հասցեի միջոցով բաժանորդագրվել է 124 հասցեատեր (այս
ցուցանիշերը ընդլայնելու հարցում ակնկալում եմ ընթրցողների ակտիվությունը): Բլոգի
նյութերին առնչվող մեկնաբանություններն 800-ից ավելի են:
Ամենից շատ ընթերցված 3 նյութերն են`
- ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՉԷ՞...
- ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԳՈՒՇԱԿՆԵՐ, ԿԱԽԱՐԴՆԵՐ, ԷՔՍՏՐԱՍԵՆՍՆԵՐ...
- Ի՞ՆՉ ԿԱՐԴԱԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ
Ամենից քիչ ընթերցված 3 գրառումներն են`
- ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է
- ՀՈՌԵՏԵՍՈԻԹՅՈՒՆ
- ՄՈԼՈՒԹՅՈՒՆՆԵՐև ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ /ՄԱՆԱՆԱ երիտասարդական-քրիստոնեական ծրագիր/
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: