Նախորդ գլուխը՝
ՂՈԻԿԱՍ 1։39-56
39 Այդ օրերին Մարիամը վեր կացավ և փութով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը,
40 մտավ Զաքարիայի տունն ու Եղիսաբեթին ողջույն տվեց։
41 Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով,
42 բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը։
43 Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ.
44 որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։
45 Եվ երանի՜ նրան, ով հավատաց, որ Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»։
46 Իսկ Մարիամն ասաց. «Իմ անձը պիտի փառավորի Տիրոջը,
47 և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով,
48 որովհետև նա նկատեց իր աղախնի խոնարհ վիճակը։ Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները
ինձ երանի պիտի տան,
49 որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, և նրա անունը սուրբ է։
50 Նրա ողորմությունը սերնդեսերունդ իր երկյուղածների վրա է։
51 Նա իր բազկով զորություն գործադրեց, ցրեց իրենց սրտի խորհուրդներով ամբարտավաններին.
52 հզորներին տապալեց իրենց աթոռներից և բարձրացրեց խոնարհներին։
53 Քաղցածներին լիացրեց բարիքներով և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։
54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայելին՝ հիշելով իր ողորմությունները,
55 ինչպես ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին և նրա սերնդին, հավիտյան»։
56 Ապա Մարիամը գրեթե երեք ամիս մնաց Եղիսաբեթի մոտ և վերադարձավ իր տունը։
Գաբրիել հրեշտակապետի հաղորդած այն լուրը, թե Եղիսաբեթը ևս հղի է, ստիպեց Մարիամին անձամբ այցելել և շնորհավորել նրան: Նազարեթից եկավ Քեբրոն և ողջունեց իր մորաքեռորդուն: Եղիսաբեթը երկնային զորությամբ իմացել էր Մարիամին տրված մեծ շնորհի մասին, ուստի օրհնեց թե´ նրան, և թե նրա որովայնում եղող պտուղը: Մի հրաշալի երևույթ էլ պատահեց: Մայրերի փոխադարձ ուրախությանը մասնակից եղան նաև իրենց զավակները, որ դեռ լույս չէին տեսել: Վերջինս էլ Եկեղեցին բացատրում է հետևյալ կերպ՝ Հովհաննես Կարապետը որովայնից որովայն երկրպագող է: Այդ առիթով Մարիամն արտասանեց իր «Մեծացուսցէ» («Իմ անձը պիտի փառավորի /Սրկ./) օրհներգությունը, որ երախտապարտ ու խոնարհամիտ իղձերով բարձրացնում է Աստվածային ողորմությունը և հայտարարում նրա սքանչելի կարողությունը:
«Մեծացուսցէ»-ն մի շարք նմանություններ ունի Սամվելի մոր՝ Աննայի «Հաստատեցաւ» («Սիրտոս ամրացավ...» /Սրկ./) օրհնաբանության հետ (1 Թագ. 1։10), որն էլ ցույց է տալիս, թե Մարիամը կրթվել էր Տաճարի հովանու ներքո և քաջ գիտեր Սուրբ Գիրքը:
«Մեծացուսցէ»-ն մի շարք նմանություններ ունի Սամվելի մոր՝ Աննայի «Հաստատեցաւ» («Սիրտոս ամրացավ...» /Սրկ./) օրհնաբանության հետ (1 Թագ. 1։10), որն էլ ցույց է տալիս, թե Մարիամը կրթվել էր Տաճարի հովանու ներքո և քաջ գիտեր Սուրբ Գիրքը:
Մարիամը մոտ երեք ամիս հյուրընկալվեց Քեբրոնում, Զաքարիայի տանը և այնտեղից վերադարձավ Նազարեթ՝ հայրական տուն:
Հաջորդ գլուխը՝
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: