Տերը վերևից հրաման տվեց ամպերին ու բացեց դռները երկնքի։ Եվ մանանա տեղացրեց նրանց վրայ որպես կերակուր։ Երկնքի հացը տվեց նրանց, մարդիկ հրեշտակների հացը կերան...
(Սաղմ. 77:22-24) :
Դավթի սաղմոսի հրաշալի այս խոսքերը թեև հիշատակում են սրանից ավելի քան 3000 տարի առաջ հրեա ժողովրդի կյանքում տեղի ունեցած բոլորին քաջածանոթ պատմությունը, այնուհանդերձ ինչպես Աստվածաշնչի ցանկացած խոսք դրանք արդիական են դառնում նաև այսօր։
Փառք Աստծուն, որ ՄԱՆԱՆԱ երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, հիրավի, հազարավոր երիտասարդների համար դարձել է աստվածճանաչողության կարևոր մի աղբյուր, որի ակունքն ու հիմքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով։