6.11.12

ՀԻՇԻ՛Ր ԱՐԱՐՉԻԴ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԴ ՕՐԵՐԻՆ




Տերը վերևից հրաման տվեց ամպերին ու բացեց դռները երկնքի։ Եվ մանանա տեղացրեց նրանց վրայ որպես կերակուր։ Երկնքի հացը տվեց նրանց, մարդիկ հրեշտակների հացը կերան...

Դավթի սաղմոսի հրաշալի այս խոսքերը թեև հիշատակում են սրանից ավելի քան 3000 տարի առաջ հրեա ժողովրդի կյանքում տեղի ունեցած բոլորին քաջածանոթ պատմությունը, այնուհանդերձ ինչպես Աստվածաշնչի ցանկացած խոսք դրանք արդիական են դառնում նաև այսօր։

Փառք Աստծուն, որ ՄԱՆԱՆԱ երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, հիրավի, հազարավոր երիտասարդների համար դարձել է աստվածճանաչողության կարևոր մի աղբյուր, որի ակունքն ու հիմքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով։


Այսօր էլ Տերը աներևույթ մի հրամանով բացում է երկնքի դռներն ու ամպերը և հոգևոր կերակուրը՝ իմաստությունը, շնորհը, սերն ու օրհնությունը՝ որպես մանանա, լիառատ հեղում է երիտասարդների վրա։

Հետաքրքրական է, որ Սուրբ Գրքում մանանան անվանվում է «հրեշտակների հաց»։ Ամենևին պատահական չէ, որ ի հետևումն սաղմոսերգուի այս ակնարկի «ՄԱՆԱՆԱ» ծրագրի տարբերանշանում ևս պատկերված են հրեշտակներ, ովքեր խորհրդանշում են երիստասարդներին. չէ՞ որ հրեշտակները մշտապես երիտասարդ են, գործուն ու մշտաշարժ, Բարձրյալի կամքին հավատարիմ և միասնական։ Այսպես և ՄԱՆԱՆԱյի հրեշտակները տարբերանշանում ուս ուսի տված՝ միասնականորեն իրենց հայացքը հառել են դեպի Փրկչական Խաչը՝ իրենք իրենցով մի մեծ խաչ կերտելով։ Այս է ՄԱՆԱՆԱ ծրագրին մասնակից յուրաքանչյուր երիտասարդի կոչումը, այս է ծրագրի նպատակը, այս է քրիստոնյա ամեն երիտասարդի ուխտը։

2012թ. նոյեմբերի 10-ին Հայոց Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Հրեշտակապետների և երկնային զորությունների տոնը։ Այսուհետ այս տոնը պիտի դառնա ՄԱՆԱՆԱ ծրագրի մասնակիցների ուխտի օր՝ դեպի Սուրբ Էջմիածին, ուխտ, որի նպատակն է միասնությունը, աղոթքը, հոգևոր նորոգումը և զորացումը։ Այս հիանալի առիթով նոյեմբերի 10-ին ծրագրին մասնակցող յուրաքանչյուր երիտասարդի սիրով հրավիրում ենք մասնակցություն բերելու ուխտերթի, որը կմեկնարկի Զվարթնոց տաճարից և կավարտվի Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց մատուռում Սուրբ և Անմահ Պատարագի մասնակցությամբ։ Հավելյալ տեղեկությունների համար անցեք սույն հղումով:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհըԱստծու սերը և 
Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն։ Ամեն 

ՄԱՆԱՆԱ երիտասարդական-քրիստոնեական ծրագրի
Կազմակերպչական խորհուրդ
աղբյուրը՝ ՄԱՆԱՆԱ ծրագիր
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

1 արտահայտվիր:

Blog News said...
11/6/12, 12:27 PM

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...