Միանգամից ասեմ` կռվելու նպատակ չունեմ: Ուղղակի
հերթական անգամ հանդիպում եմ լրագրողական աննրբանկատությանը, մասնագիտական լեզվով
ասած` ոչ պրոֆեսիոնալիզմին, ինչը, կարծում եմ, համացանցային առօրյայում այսօր շատ է հանդիպում: Այս անգամ վրիպումը կապված էր
անմիջապես Սարկավագի բլոգի հետ, ուստի ինձ իրավունք եմ վերապահում բարձրաձայնել` ի
լուր «Կռվախնձոր» հաղորդաշարի խբագրական անձնակազմի
և առհասարակ լրագրողների:
Showing posts with label կախարդություն. Show all posts
Showing posts with label կախարդություն. Show all posts
27.3.12
31.10.11
ԾՈ՛, ՀԵԼՈՈւԻՆԸ Ի՞ՆՉ Է...
Դասախոսներիցս մեկը (անունը չեմ հրապարակում, քանզի բավականին հայտնի է քաղաքական շրջանակներում) մի առիթով պատմեց, թե ինչպես Շիրակի մարզում զառամյալ մի մարդ հարց էր ուղղել իրեն առ այն, թե ինչո՛ւ պետությունը չի պայքարում համասեռամոլության դեմ:
- Դե, պապի՛ ջան, 21-րդ դար է, աշխարհը և մարդկությունը ձգտում են դեպի ցիվիլիզացիա...- պատասխանել էր դասախոսս:
- Ծո՛, ցիվիլիզացիան ի՞նչ է,- զարմացել էր պապը,- ըդիգ ցիվիլիզացիա չէ, ըդիգ սիֆիլիզացիա է:
Վստահ եմ, նույն պապիկը, այս օրերին Երևանում ևոչ միայն լինելով, պիտի հարցներ «Ծո՛, Հելոուինը ի՞նչ է...»:
Նրանք, ովքեր գիտեն, թե որտեղի՛ց է գալիս և ի՛նչ է իրենից ներկայացնում այս տոնը, կարող են չկարդալ հոդվածը, սակայն բոլորը չեն, որ կիմանան կամ կգիտակցեն, թե ի՛նչ է այն տալիս տոնողներին:
- Դե, պապի՛ ջան, 21-րդ դար է, աշխարհը և մարդկությունը ձգտում են դեպի ցիվիլիզացիա...- պատասխանել էր դասախոսս:
- Ծո՛, ցիվիլիզացիան ի՞նչ է,- զարմացել էր պապը,- ըդիգ ցիվիլիզացիա չէ, ըդիգ սիֆիլիզացիա է:
Վստահ եմ, նույն պապիկը, այս օրերին Երևանում և
Նրանք, ովքեր գիտեն, թե որտեղի՛ց է գալիս և ի՛նչ է իրենից ներկայացնում այս տոնը, կարող են չկարդալ հոդվածը, սակայն բոլորը չեն, որ կիմանան կամ կգիտակցեն, թե ի՛նչ է այն տալիս տոնողներին:
Labels:
Hallowen,
Աստվածաշունչ,
կախարդություն,
կելտ,
Հայոց Եկեղեցի,
հոգևոր,
սատանիզմ,
քրիստոնյա
24.8.11
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԳՈՒՇԱԿՆԵՐ, ԷՔՍՏՐԱՍԵՆՍՆԵՐ, ԿԱԽԱՐԴՆԵՐ...
Այն, որ արատավոր երևույթները
ավելի սրընթաց են ներխուժում մեր կենցաղ, քան ոչ արատավոր ու դրականա երևույթները,
փաստ է: Դրանք համաճարակի պես` սուր ու վտանգավոր, վարակում են առանց այդ էլ
«իմունային համակարգից» զուրկ մեր հասարակության մարմիններն ու հոգիները և
արդյունքում դառնում են սովորական, առօրյա, ընդունելի և ոչ արտառոց... Եվ սա,
որքան էլ ցավոտ, այնքան էլ հասկանալի է. արատավորի քարոզչությանը լծված են
կոմունիկացիոն բոլոր ոլորտները` ինտերնետ, հեռուստատեսություն, ռադիո, ամսագրեր և
թերթեր:
Թեև «կախարդության» երևույթը
նորույթ չէ հայերիս ու մարդկության կյանքում (մարդը միշտ էլ ցանկացել է «բացահայտել»
իրենից ծածկվածը), սակայն դրա մատուցման տարբերակները միշտ զանազան են, գայթակղիչ
ու նորովի:
Labels:
Աստված,
Աստվածաշունչ,
էքստրասենս,
կախարդություն,
կրոնական,
հոգևոր,
հոդված,
հրեշտակ,
մեղք,
քրիստոնյա