Ուսանողական տարիներին ականատես եմ եղել դեպքերի, որոնք խորհելու առիթ կարող են տալ յուրաքանչյուր մարդու, ով դեռ որոնում է ճշմարիտ լույսը, ով փորձում է պայքարել ապրելու համար, ում հարազատը անառողջ է, ով աշխատում է բժշկել:
Ինֆեկցիոն հիվանդությունների մասին գործնական դասընթացները անց էինք կացնում հիվանդանոցում: Հերթական շրջայցի ժամանակ մի հիվանդասենյակ մտանք, որտեղ պառկած էր ծանր վիճակում գտնվող մի հիվանդ՝ միջին տարիքի մի տղամարդ: Մենակ չէր. կինը և տղան կողքին էին: Նա մի թմրամոլ էր, ով իր կյանքի ընթացքում բազմաթիվ հանցանքներ էր կատարել, որպեսզի ձեռք բերեր անհրաժեշտ չափաբաժինը: Ախտորոշումը հեպատիտ Ց-ն էր`լյարդաբորբ, որը վարակիչ հիվանդություն է: Այն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով`թմրանյութերի ներերակային ներարկման, վատ ախտահանած բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով:
Բժիշկները հուսադրող ոչինչ չէին ասել հարազատներին, բայց չէ՞ որ հույսը վերջում է մեռնում: Կան մարդկային տեսակներ, որոնք անտեսում են դիմացինի հոգեկան ծանր ապրումները և սպանում լավատես մնալու ջանքերը: Մարդիկ այնքան տարբեր են լինում իրենց ներաշխարհով, բայց բոլորին ապրեցնում է հույսը, սերը և հավատը: Այս հզոր սյուներն են պահում մեզ և թույլ չեն տալիս հանձնվել: Դրանց անկումը բերում է բազմաթիվ հոգեբանական խնդիրների, առիթ հադիսանում տարբեր հիվանդությունների առաջացման: Կնոջ հետ զրույցից հասկացա, որ նրան շատ էր ընկճել բժիշկների հստակ պատասխանն այն մասին, որ ամուսնուն երկար կյանք տրված չէ: Զարմանալու դարաշրջան չէ, բայց դեռ զարմանում ես այն մարդկանց վրա, ովքեր վերքի վրա աղ լցնելու վարպետներ են: Նրանք գործ ունեն մարդկային կյանքերի հետ, իսկ կյանքը կարող է երկարել, եթե հավատում ես ու հավատացնում, որ հնարավոր է փրկության դուռ բացվի: