Ուսանողական տարիներին ականատես եմ եղել դեպքերի, որոնք խորհելու առիթ կարող են տալ յուրաքանչյուր մարդու, ով դեռ որոնում է ճշմարիտ լույսը, ով փորձում է պայքարել ապրելու համար, ում հարազատը անառողջ է, ով աշխատում է բժշկել:
Ինֆեկցիոն հիվանդությունների մասին գործնական դասընթացները անց էինք կացնում հիվանդանոցում: Հերթական շրջայցի ժամանակ մի հիվանդասենյակ մտանք, որտեղ պառկած էր ծանր վիճակում գտնվող մի հիվանդ՝ միջին տարիքի մի տղամարդ: Մենակ չէր. կինը և տղան կողքին էին: Նա մի թմրամոլ էր, ով իր կյանքի ընթացքում բազմաթիվ հանցանքներ էր կատարել, որպեսզի ձեռք բերեր անհրաժեշտ չափաբաժինը: Ախտորոշումը հեպատիտ Ց-ն էր`լյարդաբորբ, որը վարակիչ հիվանդություն է: Այն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով`թմրանյութերի ներերակային ներարկման, վատ ախտահանած բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով:
Բժիշկները հուսադրող ոչինչ չէին ասել հարազատներին, բայց չէ՞ որ հույսը վերջում է մեռնում: Կան մարդկային տեսակներ, որոնք անտեսում են դիմացինի հոգեկան ծանր ապրումները և սպանում լավատես մնալու ջանքերը: Մարդիկ այնքան տարբեր են լինում իրենց ներաշխարհով, բայց բոլորին ապրեցնում է հույսը, սերը և հավատը: Այս հզոր սյուներն են պահում մեզ և թույլ չեն տալիս հանձնվել: Դրանց անկումը բերում է բազմաթիվ հոգեբանական խնդիրների, առիթ հադիսանում տարբեր հիվանդությունների առաջացման: Կնոջ հետ զրույցից հասկացա, որ նրան շատ էր ընկճել բժիշկների հստակ պատասխանն այն մասին, որ ամուսնուն երկար կյանք տրված չէ: Զարմանալու դարաշրջան չէ, բայց դեռ զարմանում ես այն մարդկանց վրա, ովքեր վերքի վրա աղ լցնելու վարպետներ են: Նրանք գործ ունեն մարդկային կյանքերի հետ, իսկ կյանքը կարող է երկարել, եթե հավատում ես ու հավատացնում, որ հնարավոր է փրկության դուռ բացվի:
Մենք մտանք պալատ այն ժամանակ, երբ հիվանդին զննում էին: Նա ամբողջովին գունատ էր, հյուծված, փքված որովայնով, դեղնամաշկ: Տեսարանը սարսափեցնող էր: Տղամարդը զառանցանքի մեջ էր, մարմինը ցնցվում էր: Նա նայում էր շուրջը ու կրկնում, որ դուրս է ուզում գալ, իր տուն է ուզում գնալ, որ ուզում է տեսնել իր որդուն, ով նույնպես հիվանդասենյակում էր, սակայն հիվանդը դա չէր հասկանում: Նա անընդհատ ասում էր, որ Աստված իրեն չի ների, քանի որ անարժան կյանք է վարել: Այդ ինքնախոստովանության մեջ այնքա՜ն զղջում կար, այնքա՜ն ցավ, այնքա՜ն ապրելու ցանկություն, որ անհնար էր չհուզվել: Ապա սկսեց բարձր գոռալ ու կանչել Արարչին: Մեր հուզմունքը ավելի մեծացավ, երբ բժիշկը մոտենալով նրա կնոջը` հրեց մի կողմ ու ասաց. «Դուք դու՛րս եկեք, թե՞ ուզում եք մեր փոխարեն ֆիքսել նրա մահվան պահը: Էս մարդը ապրող չէ, դիակ է»: Ընկճված կինը խնդրեց այդպես չարտահայտվել որդու ներկայությամբ: Հետո մենք դուրս եկանք հիվանդասենյակից, բայց դռնից այն կողմ դեռ լսվում էր հիվանդի աղերսող ձայնը: Ընկերներով շատ շփոթվեցինք և անասանելի ցավ զգացինք, քանի որ գտնում էինք, որ բժիշկը պետք է դողա ամեն կյանքի համար և աշխատի առանց շահի, առանց եսասիրության: Կարծում եմ, որ ամեն բժիշկ պետք է լինի իրական քրիստոնյա` լի հավատով առ Աստված և ամենածանր իրավիճակներում հույսը դնի Նրա վրա: Նա պետք է փորձի սերմանել հիվանդի ու նրա հարազատների մեջ նույն հավատը, որից կբխի հետագա բուժման լավ արդյունքը, հետագա հաղթանակը:

Սովորել` դառնալու բժիշկ. նշանակում է սովորել` մարդ լինել:
Բժշկի համար բժշկությունը, իրավամբ, ավելին է, քան մասնագիտությունը.
այն ապրելակերպ է:
Ա.Ֆ. Բիլիբին
Մենք մտանք պալատ այն ժամանակ, երբ հիվանդին զննում էին: Նա ամբողջովին գունատ էր, հյուծված, փքված որովայնով, դեղնամաշկ: Տեսարանը սարսափեցնող էր: Տղամարդը զառանցանքի մեջ էր, մարմինը ցնցվում էր: Նա նայում էր շուրջը ու կրկնում, որ դուրս է ուզում գալ, իր տուն է ուզում գնալ, որ ուզում է տեսնել իր որդուն, ով նույնպես հիվանդասենյակում էր, սակայն հիվանդը դա չէր հասկանում: Նա անընդհատ ասում էր, որ Աստված իրեն չի ների, քանի որ անարժան կյանք է վարել: Այդ ինքնախոստովանության մեջ այնքա՜ն զղջում կար, այնքա՜ն ցավ, այնքա՜ն ապրելու ցանկություն, որ անհնար էր չհուզվել: Ապա սկսեց բարձր գոռալ ու կանչել Արարչին: Մեր հուզմունքը ավելի մեծացավ, երբ բժիշկը մոտենալով նրա կնոջը` հրեց մի կողմ ու ասաց. «Դուք դու՛րս եկեք, թե՞ ուզում եք մեր փոխարեն ֆիքսել նրա մահվան պահը: Էս մարդը ապրող չէ, դիակ է»: Ընկճված կինը խնդրեց այդպես չարտահայտվել որդու ներկայությամբ: Հետո մենք դուրս եկանք հիվանդասենյակից, բայց դռնից այն կողմ դեռ լսվում էր հիվանդի աղերսող ձայնը: Ընկերներով շատ շփոթվեցինք և անասանելի ցավ զգացինք, քանի որ գտնում էինք, որ բժիշկը պետք է դողա ամեն կյանքի համար և աշխատի առանց շահի, առանց եսասիրության: Կարծում եմ, որ ամեն բժիշկ պետք է լինի իրական քրիստոնյա` լի հավատով առ Աստված և ամենածանր իրավիճակներում հույսը դնի Նրա վրա: Նա պետք է փորձի սերմանել հիվանդի ու նրա հարազատների մեջ նույն հավատը, որից կբխի հետագա բուժման լավ արդյունքը, հետագա հաղթանակը:
Այս դեպքը միակը չէ, որ ցույց տվեց թերահավատ բժիշկներին, որ հիվանդը միայնակ չէ: Անկեղծ զղջումը, ապրելու մեծ ցանկությունը, աստվածահաճո կյանքին դառնալու ձգտումը կարող են հրաշքներ ծնել: Այդ տղամարդը ապրեց: Նա այժմ գնահատում է իրեն տրված երկրորդ կյանքը, այլևս չի օգտագործում թմրանյութեր և վերադարձել է ընտանիք: Աստված երբեք անպատասխան չի թողնում ի սրտե աղաչանքները: Ավետերանում գրված է, որ ամեն ինչ, որ աղոթքով խնդրենք ու հավատանք, թե կստանանք, ապա մեզ կտրվի: Միայն խնդրելով չէ, այլ ամուր հավատով է պետք դիմել: Հաճախ են հիվանդներն ասում, որ շատ ու երկար աղոթք են անում, որ բուժվեն, բայց անարդյունք: Փուչ աղոթքը տեղ չունի երկնային անառիկ ամրոցի Տիրակալի մոտ: Պետք է գիտակցել, որ Նա մեզ տեսնում է ներսից և քննում մեր խիղճը: Թե հիվանդները, թե բժիշկները պետք է հասկանան, որ բուժման բարեհաջող ընթացքը հնարավոր է հոգու վերակենդանացումից հետո, իսկ վերակենդանացումը`Աստծով:
Այս դեպքը հիվանդի ապրելու, ներքուստ փոխվելու, կյանք վերադառնալու մեծ ցանկության, Աստծուն ապավինելու և նրանով բժշկվելու դեպքերից էր, երբ ոչ ոք չհավատաց, իսկ նա զղջաց, հավատաց ու փրկվեց`փաստելով Ամենակալի ողորմության մասին: Գիտեմ, որ այժմ այդ մարդը եկեղեցու սիրառատ հավատացյալներից է և ապրում է Ռուսաստանի Դաշնությունում:

«Առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն» (Եբրայեցիս 11: 6)։
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: