Այն, որ մարդկության մեծամասնությունը անկարող ու անկարելի է համարում առանց կրոնական հավատալքի ապրելը, այսօր անվիճելի է: Ընդհանուր առմամբ աշխարհում բնակվող արդեն 7 միլիարդ քաղաքացիներին զուտ կրոնական հավատալիքի տեսանկյունից կարելի է բաժանել 4 հիմնական խմբի`
- հավատացյալներ – մարդիկ, ովքեր հավատում են գերբնական աստվածության գոյությանը:
- թերահավատներ – մարդիկ, ովքեր թեական վերաբերմունք ունեն գերբնական աստվածության հանդեպ և երկմիտ են հավատքային հարցերում:
- սնահավատներ – մարդիկ, ովքեր հավատ են ընծայում անիմաստ երևույթներին ու առարկաներին` կենդանի հավատքը փոխարինելով թալիսմաններով, կախարդություններով, գուշակություններով:
- անհավատներ – մարդիկ, ովքեր կատարելապես մերժում են գերբնական աստվածության գոյությունը: