Showing posts with label Նշան Աբասյան. Show all posts
Showing posts with label Նշան Աբասյան. Show all posts

7.10.13

ՓԽՐՈՒՆ ՀՍԿԱՆԵՐ ԷԼ ԵՆ ԼԻՆՈՒՄ (ՀԱՄԵՍՏ ՄԱՐԴԻԿ շարքից)

Ինձ ասում էին. - ...Նշանը, բանաստեղծ մի տղա է, Պատարագներին շուտ-շուտ է գալիս. Վարազդատի ընկերն է...
Չէի ճանաչում:
Ու մի օր շատ պատահական ծանոթացնում են եկեղեցում.
- Նշանն է...

Մարմնով շատ փոքրիկ է՝ ճնճղուկի նման, մի փոքր կողքի վրա կորացած, աչքերը, որ ակնոցի տակից պսպղում են ինչ-որ գերկենսական փայլով անընդհատ ներքև է հառում, խոսքը հանգիստ է, ժպիտը՝ մանկական: Չէ՛, թող ոչ ոք այս որոշիչների շարքում բացասական որակումներ չփնտրի: Բանաստեղծի կերպարում, ինչպես և նրա բերանի մեջ, աննշան մանրուքներն իսկ կոլորիտային շքեղության են վերածվում: