Ինձ ասում էին. - ...Նշանը, բանաստեղծ մի տղա է, Պատարագներին շուտ-շուտ է գալիս. Վարազդատի ընկերն է...
Չէի ճանաչում:
Ու մի օր շատ պատահական ծանոթացնում են եկեղեցում.
- Նշանն է...
Մարմնով շատ փոքրիկ է՝ ճնճղուկի նման, մի փոքր կողքի վրա կորացած, աչքերը, որ ակնոցի տակից պսպղում են ինչ-որ գերկենսական փայլով անընդհատ ներքև է հառում, խոսքը հանգիստ է, ժպիտը՝ մանկական: Չէ՛, թող ոչ ոք այս որոշիչների շարքում բացասական որակումներ չփնտրի: Բանաստեղծի կերպարում, ինչպես և նրա բերանի մեջ, աննշան մանրուքներն իսկ կոլորիտային շքեղության են վերածվում:
Մեկ-երկու բառ՝ պազապես առօրեական զրույց (տակավին ոչ բանաստեղծություն), ու դու վարակվում ես Նշանով: Վարակվում ես ՆՇԱՆավոր համեստությամբ, ՆՇԱՆավոր հայրենասրությամբ, ՆՇԱՆավոր արդարության ու ճշմարիտի ծարավով, պոռթկումով ու մտահոգությամբ, ՆՇԱՆավոր հավատքով ու խոնարհությամբ Անմահի առջև.
Իսկ դու նայում ես այդ մարդուն, որ շատ փոքրիկ է՝ ճնճղուկի նման, մի փոքր կողքի վրա կորացած, ու զարմանում ես, որ հսկան կարող է այսքան փխրուն լինել:
Այո՛, փխրուն հսկաներ էլ են լինում...
Հ.Գ. Փոքրիկ հավելում ամիսներ հետո: Հիասքանչ է...

«Իմ կրոնական համոզմունքներն ինձ համար ձեռնաշղթաներ չեն, այլ թիեր, առանց որոնց չեմ կարող ղեկավարել մակույկս»:Նշանի ամեն խոսքի մեջ գույն կա, նրա ծիրանենին բուրում է գարունով, նրա ժպիտը սաղմոս է քաղում, նրա քանդակած խաչքարը էջերի արաքնից Հարություն է ճառագում, նրա գրչի տակից ելած ցեխն անգամ ուզում ես դեմքիդ քսել: Ու թրջվում ես Նշանի անձրևի տակ կամ մյուռոնի պես կաթող ցողից: Ու աճում ես նրա կակաչի, մանուշակի ու ցորենի հետ: Իսկ նա Աբասյան պապի իր մենությամբ դեղձենիների ստվերից ժպտում է քեզ մանկական ամոթխած ժպիտով:
Իսկ դու նայում ես այդ մարդուն, որ շատ փոքրիկ է՝ ճնճղուկի նման, մի փոքր կողքի վրա կորացած, ու զարմանում ես, որ հսկան կարող է այսքան փխրուն լինել:
Այո՛, փխրուն հսկաներ էլ են լինում...
Հ.Գ. Փոքրիկ հավելում ամիսներ հետո: Հիասքանչ է...
2 արտահայտվիր:
Հանճարեղ Նշան!!!
Հրաշալի էր գրված 💟
ամեն, Տեր Հայր շնորհակալ եմ
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: