Ես չեմ մոռանա մի երիտասարդ տղայի, ով ավտովթարի հետևանքով ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում`գանգոսկրի ներհրված կոտրվածք և ընկել էր կոմայի մեջ: Ես չեմ մոռանա նրա հյուծված դեմքը, անշարժացած մարմինը, որը ապակուց այն կողմ անգամ` փոխանցում էր սառնության շունչը: Լավ եմ հիշում հարազատներին, մորը, ով տղայի գլխի մոտ դրել էր Քրիստոսի և Սուրբ Տիրամոր սրբապատկերը, որ նրան նվիրել էր Տեր Հայրը. մայրն էր խնդրել գալ և աղոթել որդու բժշկության համար։ Մոր աչքերն այնքան պարզ էին արտահատյում հավատի հուրը, որ մեզ նույնպես այն փոխանցվում էր: Նա միակն էր, որ հավատում էր, որ Աստվածածնի բարեխոսությունը կօգնի որդուն և համոզված էր, որ քահանայի աղոթքն անպատասխան չի մնա: Հետագայում իմացա, որ մոր սիրաբոց աղոթքները կյանքի են կոչել որդուն: Տղան, մոտ երկու շաբաթ անց, բացել էր աչքերը: Մոր անխախտ հավատը հրաշք էր արարել: Երկարատև բուժման և վիրահատությունների շնորհիվ սկսել էր վիճակը կայունանալ, վերականգնվել էր խոսքը, շարժումը: Դժվարությամբ պատմել էր, որ տեսիլք է ունեցել և նրան հրեշտակ է հայտնվել, ով ոսկեփայլ նախշերով թիկնոց է կրել, որից լույս է առկայծել: Նա մոտեցել է, շոյել իր գլխի այն հատվածը, որը վնասված է եղել և ժպտալով ասել, որ դեռ ապրելու է: Դրանից հետո երիտասարդը բացել է աչքերը:
Աստվածապաշտ անձը երկմտելու ու լավատեսությունը կորցնելու իրավունք չունի: Բժշկական անձնակազմը ցնցված է եղել այդ դեպքից: Այն վկայել է ամենակալ Տիրոջ գթասրտության, անծայր սիրո մասին: Աստվածածնի բարեխոսության ուժը ծնեց մի նոր հրաշք:
Աստվածապաշտ անձը երկմտելու ու լավատեսությունը կորցնելու իրավունք չունի: Բժշկական անձնակազմը ցնցված է եղել այդ դեպքից: Այն վկայել է ամենակալ Տիրոջ գթասրտության, անծայր սիրո մասին: Աստվածածնի բարեխոսության ուժը ծնեց մի նոր հրաշք:
Դու լուսեղէն տաճար ես, ոսկիապատ խորան ես,
Դու մարգարիտ, անգին ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ:
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: