
սպառել դրանց: Բոլոր տեսակի սերերի հիմնական հատկանիշն է այս: Սերը չի կարող անտարբեր մնալ իր սիրո առարկայի նկատմամբ անտարբեր, անպատկառ և անարգական վերաբերմունքների հանդեպ: Աստծո սիրով լցված Շնորհալի հայրապետը այս ոգին է, որ երևան է բերում իր Առաջաբանի մեջ:
Ներսես Շնորհալի հայրապետը իր խրատական նախադրության մեջ նախ այս աղոթքի նկարագիրն է հստակեցնում. «Աղօթք հասարակաց Քրիստոնէից՝ մեծաց եւ փոքունց» [թրգմն. Բոլոր մեծ և փոքր քրիստոնյաների աղոթք]: Եվ ապա թելադրում է, որ յուրաքանչյուր ոք պետք է սովորի և սովորեցնի այս աղոթքը ուրիշներին: Ապա վերջապես պոռթկում է. «Եթե քրիստոնյան այնքան անփույթ լինի, որ չկարողանա մի քանի տուն անգիր սովորել, (այն դեպքում, երբ սատանայական երգեր շատ արագ են սովորում) թող հանդիմանվի այլազգիներից (այսինքն՝ իսլամներից), որոնք իրենց աղոթքները չեն դադարացնում ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ՝ խաղաղության: Իսկ մեր ժողովուրդը եկեղեցուց դուրս Աստծո անունը անգամ չի հիշում, որովհետև աղոթքի մասին հոգ չեն անում ինչպես ասվածապաշտները, այլ սիրում են պարապ-պարապ խոսել, քան աղոթել: Իսկ եթե ոմանք եկեղեցի գան կամ փակ բերանով են կանգնում կամ խոսում են իրար հետ»: Այս աղոթքները ստեղծվելուց հետո Շնորհալի Հայրապետը շարունակում է խռովված հոգով. «Այլևս ոչ ոք թող պատրվակ չբերի, թե` աղոթք չգիտենք, դրա համար չենք աղոթում: Աղոթքի մեջ ամփույթ եղողները թող իմանան, որ սատանան մեր գործած մյուս բարեգործություները խափանելու համար այնքան մեծ ջանք չի թափում, որքան որ մեր աղոթքները [կանխելու], որովհետև գիտի որ միայն աղոթքի ժամանակ է ինքը հալածվում և Աստված բնակվում մեր մեջ»:
ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ.
(Սիոն, 1958, Է-Ը)
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: