Երկնքում մարդն իրեն մի քիչ աստված է զգում: Ճախրում ես բամբակե ամպերի վրայով, և
թվում է հիմա «ամենակարող» ձեռքդ կերկարես ու մի ճերմակ քուլա կքաղես ամպից`
սիրելիներիդ նվիրելու համար:
Կամ... ուշադիր զննում ես դիմացիդ գեղապատկերը` թեթև
ու մաքրագործելու չափ ջինջ, և ներսումդ մանկությունից դեռ մնացած մի փափագով
Աստծուն փառաբանող հրեշտակներ ես փնտրում: