15.5.12

ՄԵՂՔԸ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՆ ԷԼ ՄԵՂՔ Է


Մեկ-մեկ ինձ թվում է, թե Հայաստանում որոշ ուժեր մի հարմար ու փափուկ տեղ նստած որոշում են, թե հայերին առաջիկա 1 ամսվա համար «իրար ուտելու» ինչ թեմա պետք է տան, ապա նստում կողքից նայում ու զվարճանում են: Գուցե և սխալ չի թվում...
Ընտրությունները վերջացան, հերթը հասավ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին (նույնասեռականներ, համասեռամոլներ, սոդոմականներ... ինչպես կուզեք անվանեք... ինձ համար մեկ է): Սկզբում Օբաման ինչ-որ մի բան հայտարարեց ու հայերը սկսեցին թեժ քննարկել ԱՄՆ-ի անբարո կամ բարոյական վիճակը (կարծես Հայաստանում նամուսը խանութում են վաճառում), հետո ինչ-որ ակումբ միտումնավոր այրվեց Երևանում, էն էլ ակումբ մի ասա, մի «գեյ փաբ» ասա, ու հայ հանդուրժողներն ու անհանդուրժողականները մերկացրեցին սրերը:

Թեև մեկ անգամ արդեն հպանցիկ անդրադարձել եմ այս մոլար թեմային, այսօր ցանկանում եմ մի փոքր հանգամանալից խոսել, խոսել Աստվածաշնչի՝ քրիստոնյաների սուրբ գրքի դիրքերից, ուստի այն ինչ կգրեմ նախ և առաջ վերաբերում է քրիստոնյաներին կամ իրենց քրիստոնյա համարողներին:
Եթե ասեմ, որ Աստվածաշունչը հանդուրժողականություն քարոզող ու տարածող ամենամեծ գիրքն է, շատերը կզարմանան: Բայց այդպես է որ կա... Աստված ինքն էլ հանդուրժող է ամեն բանի և ամեն մեկի հանդեպ և անհանդուրժող է միայն ու միայն մեկ բանի՝ նորին ճղճիմություն ՄԵՂՔԻ  հանդեպ, իսկ համասեռամոլությունը, ինչպես և մյուս մոլությունները, ինչ խոսք, մեղք է...
Ստորև կներկայացնեմ սուրբգրային մեջբերումներ, որոնք ուղղակի կամ անուղղակի փաստում են համասեռամոլության հանդեպ Աստծո բացասական վերաբերմունքը: Իսկ թե այդքանից հետո ոչ ավանդական սեռական կողմնորոշման հանդեպ ինչպիսի «հանդուրժողականություն» կորդեգրեք քրիստոնյաներդ, թողնում եմ ձեզ՝ հիշեցնելով Սողոմոնի իմաստությունը. «Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանա ժողովուրդների անեծքին և ատելի պիտի լինի ազգերից» (Առակ. 24:24):

Հին Կտակարան

Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց։ Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:27-28, 9:1):

Տերն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են»։
Սոդոմացիների քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչև ծերը, ամբողջ ժողովուրդը միասին պաշարեցին տունը, Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մոտ եկան։ Նրանց բե՛ր մեզ մոտ, որ կենակցենք նրանց հետ»։ Ղովտը դռնից դուրս՝ նրանց մօտ եկավ եւ դուռը փակեց իր ետևից։ Նա նրանց ասաց. «Քա՛վ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ գործեք այդ չարիքը» (Ծննդ. 18:20, 19:4-7):

Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է (Ղևտ. 18:22)։

Եթե որևէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն (Ղևտ. 20:13)։ 


Նոր Կտակարան

Նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս։ Ամեն։ Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։ Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը (Հռոմ. 1:25-27)։

Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն (Ա Կորնթ. 6:9-10 հմմտ. Գաղ. 5:19-21)։

Արդարների համար չէ օրենքը, այլ՝ անօրենների և անհնազանդների, ամբարիշտների և մեղավորների, անմաքուրների և պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, պոռնիկների, արվամոլների, մարդագողերի, ստախոսների, սուտ երդվողների, այլև ամեն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետության, վարդապետություն, որ համապատասխանում է երանելի Աստծու փառավոր Ավետարանին, որին և հավատարիմ եղա ես (Ա Տիմ. 1:9-11)։

Հ.Գ. Չմոռանանք՝ քրիստոնյայի պայքարը մարդու դեմ չէ, այլ՝ մեղքի: Աստված բոլորիս հետ:


4 արտահայտվիր:

Srk. said...
5/15/12, 8:03 PM

Նոր մեկն ինձ ասաց, որ սա մեղք չի համարում... Է ես էլ կասեմ, օրինակ, որ ես չղջիկին կաթնասուն չեմ համարում... Դրանից չղջիկի բնույթը փոխվեց??? Հետաքրքիր մարդիկ են...

Anonymous said...
5/15/12, 9:33 PM

Երբ աշխարի զարգացած երկրները հասկացան որ իրենք երբեվե չեն զարգացել այլ մինչ այսոր գնում են դեպի մութ անդունդը մտածեցին որ կարելի է շատերին իրենց հետ տանել որպիսի իրենց միայնակ մեղավոր չզգան։ Այս մի զոհը Հայ ժողովուրդն է քանի որ նրանք գիտեյն ուսումնասիրել էին մեզ և հասկացել որ մենք հետաքրքրասեր ժողովուրդ ենք և նաեվ անհամբեր նրանք որոշեցին (արի մեզ հետ դեպի մութ անդունդը) կամ (դուռը բաց ներս գամ ես) բառերի փոխարեն օգտագործել այս գայթակղիչ խոսքերը Հայ ժողովուրդը իմաստուն ազգ է կամ Հայեր եկեք զարգանանք ավելի ժամանակակից կյանքով ապրենք կամ այս ոտանավորը եկել է նոր դար և հինը ետեվում մնաց և այլն։ Միշտ ես եղել եմ այն կարծիքին որ մենք չպիտի տրվեյնք եվրոպայի գայթակղությանը այլ պիտի երկրի դռները փակեյնք և միայն Հայերով ապրեյնք զբաղվեյնք հողագործությամբ անասնապահությամբ ստեղծեյնք անտառներ և միասին Հայ ազգով ամեն օր մեր գոհությունը հայտնեյնք Ամենա Սուրբ Երորդությանը։ Իսկ հիմա տեսեք պատկերը երկիր լցրեցին օտարերկրացիներով հայ քիչ է մնացել մեծ մասը դուրս է եկել երկրից և էլի շարունակվում է արտագաղթը։ Մարդիկ առանց ամաչելու ամեն օր մեղքերի մեջ են մտածում են ով պիտի տեսնի մեղքերս ծածուկ կմնա բայց ոչ Աստված տեսնում է սիրելի Հայեր։ Կամ հայ ազգը ամուսնանում է օտար ազգի հետ կորցնելով հայկական գեները և արյունը ամեն օր ինչվոր երիտասարդներ ամենուրեք համբուրվում են ես նաեվ նկատեցի առաջնթաց նրանք սկսել են Եկեղեցին օգտագործել որպես իրենց համբույրը բոլորին ցուցադրելու գեղեցիկ վայր գարշելի է երբ նայում եմ այնպիսի զզվանք եմ զգում որ բառեր չեմ գտնում նկարագրելու համար։

Anonymous said...
5/15/12, 9:47 PM

Զարգանալ էինք ուզում ուրեմն ստանում ենք փոխել էինք ուզում ահա փոխվեց ինչպես Աստված հրեաներինլասում էր ձեզ թագավոր պետք չե ես ձեր Աստվածն եմ հրաները չլսեցին այնպեսել հայ ազգը չի լսում Աստծո խոսքը այլ գնում է զարգանալու գնում է փշոտ և մութ ճանապարհով կարծելով թե շուտով տեղ պիտի հասնի։ ՈՒր են այն գեղեցիկ Երեվանյան փողոցները ինչու փոխեցին կամ ուր են այն հայերը որոնք ապրում էին Հայաստանում ուր գնացին միթե սա է զարգացում լսեք Ծերերը ինչպես են հառաչում ափսոսում նրանք չգիտեյն որ սա է լինելու մեր երկրի ապագան կամ ուր են այն Հայ տղաները որ հայրենիքի համար իրենց կյանքն էին տալիս նրանք չգիտեյն որ եսպիսի հայրենիք պիտի դառնար։ Մեր երկիրը օտարներն են վաելում իսկ մենք հեռանում ենք մեր երկրից օտարները երեխաներ կծնեն և կփոխեն մեր երկիրը այն երկիրը որը մերն է այն երկիրը որը եղեռն է տեսել այն երկիրը որի միայն մի փոքր մասում ենք մենք բնակվում։

Anonymous said...
5/29/18, 11:31 PM

Իսկ ինչպես վարվել համասեռամոլների հետ ? Չէ որ նրանք էլ են մարդ ,թեկուզ որ ունեն որոշակի շեղվածություն ,բայց միևնույն ժամանակ ոչ մեկին չեն վնասում:Բոյկոտել նրանց դեմ ?ծաղրել թե դուրս վռնդել երկրից ? Անկեղծ ասած ես չգիտեմ ինչպես վարվել , իմ մարդասիրական վերաբերմունքը թույլ չի տալիս նրանց ատել , իսկ հավատքս թուլ չի տալիս կողմ լինել նրանց

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...