«Մահ իմացեալ անմահութիւն է» կարգախոսը պիտի փոխվի մեր ժողովրդի համար, այսուհետև պիտի ասենք.«Կյանք իմացյալ անմահություն է»:
Ի՞նչն է լինելու մեր կյանքի նշանաբանը:
Դժվարությունների առաջ ծնկե՞լ, թե՞ այդ դժվարությունները հերոսաբար հաղթահարել:
Դժվարությունները մերն են, և դժգոհությամբ չենք կարող նրանցից զերծ մնալ ու խուսափել: Դժվարությունները կարող ենք հաղթահարել ոգի և կամք դրսևորելով:
Տեսա, որ մեր կյանքի դժվարությունները մեծապես հետևանք են առ Աստված մեր ունեցած հարաբերության և դեպի Աստված ունեցած մեր կեցվածքի: Կյանքը օր օրի դժվարանում է և ոչ ուրիշի մեղքով. բացառաբար մեր մեղքով: Քանզի մեր ճանապարհը չի առաջնորդում մեզ դեպի Աստված: Փորձենք մեր կյանքը կազմակերպել Աստծուն և աղոթքին ապավինած:
Մեր հավատքը անցել է հրի և սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգևել մեզ, որովհետև մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «Որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:
Ժողովուրդը չի սխալվում իր սիրո մեջ, քանզի շռայլ չէ իր գնահատականներում:
Այո՛, մենք այլևս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
Ժողովուրդը պետք ունի սպասավորի, սակայն այն սպասավորի, որը գիտե դարման անել նրա կարիքներին, նրա ցավերին, նրա տառապանքներին, ժողովուրդը պետք ունի սպասավորի, որը գիտե առաջնորդ լինել անհուսության և անորոշությունների մեջ` դուրս բերելով լուսավոր ճանապարհներ, հույսի ճանապարհի վրա կանգնեցնելով մեր ժողովրդի զավակաց:
Որպես Հայրապետ Հայոց, բարձր ենք գնահատում մեր ժողովրդի պատմության մեջ հայ կնոջ արիության ոգին ու նվիրվածությունը հանդեպ ընտանիքն ու ազգը, որ հիմնավոր երաշխիքներից մեկն է հայկազյան մեր զարմի գոյատևման:
Թանկ գնով ձեռք բերվածի պահպանումը և տանուլ չտալու կարողությունը նույնպես հաղթություն է:
4 արտահայտվիր:
Շնորհակալություն Տեր Հայր: Զորություն պարունակող խոսքեր են: Իրապես, Աստված հոգում է Եկեղեցու մասին` յուրաքանչյուր ժամանակաի համար ճիշտ անհրաժեշտ հատկություններով օժտված առաջնորդներ կարգելով:
Ter Hayr karogh eq sebazanneric el xosker kagheq
@Анонимный :
Առհասարակ նպատակ ունեմ անդրադառնալ նաև հայտնի այլ եկեղեցական գործիչներին, բայց դա դեռ ծրագիր է
Ayspisisi xoskn asogh patasxan e talu Barcryali archev
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: