3.11.11

ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ «Ո´Չ» Է ԱՍՈՒՄ ԱԲՈՐՏԻՆ, ԻՍԿ ԴՈ՞ւ

Մի անգամ համայնքի քահանային է մոտենում ամուսնացած մի զույգ.

- Տե´ր Հայր, - ասում է կինը, - գիտե՞ք մենք երեխա ենք սպասում:
- Օ
՜, - ուրախանում է քահանան, - Աստված թող օրհնի ձեզ, զավակնե՛րս, ի՜նչ լավ լուր ասացիք...
- Գիտեք, որ մենք արդեն չորս երեխա ունենք,- խոսքը կտրում է ամուսինը,- եթե հինգերորդն էլ ծնվի... ապրելը ծայրահեղորեն կդժվարանա:
- Ե՞վ,- մռայլվում է քահանան,- ի՞նչ ելք եք տեսնում:
- Տե´ր Հայր, տվե´ք ձեր օրհնությունը, խնդրում ենք, որպեսզի արհեստականորեն ընդհատենք հղիությունը...
Քահանան մտահոգվում է.
- Լա´վ, հասկանում եմ, որ յոթ հոգանոց ընտանիք պահելը, շատ դժվար է. տալիս եմ իմ օրհնությունը, որպեսզի սպանեք ձեր երեխային, միայն թե... ավելի լավ է սպանեք ձեր ավագ դստերը, թե չէ անարդար է. փոքրիկը դեռ արևի լույս էլ չի տեսել, իսկ ավագ դուստրը արդեն տասը տարեկան է, կյանքից ինչ-որ բան համտեսել է արդեն, նրա՛ն կսպանեք...

Ամուսինները, գլուխները կախ, դուրս են գալիս եկեղեցուց...



Այս առակը, թերևս, ամենատիպիկն է բնութագրում պտղի արհեստական վիժեցման` աբորտի կողմնակիցների (կին, թե տղամարդ) առաջ քաշած անհիմն պատճառաբանությունները, հիմնավորումները և հիպոթեզները, բայց և միևնույն ժամանակ ամենասպառիչ պատասխանն է տալիս սարսափելի այդ քայլը կատարողներին: Չեմ ցանկանա խորամուխ լինել աբորտ անվանված երևույթի մասնագիտական կողմի մեջ (այդ անելն իմ գիտելիքների տիրույթում էլ չէ), սակայն կառանձնացնեմ 2 հիմնական և իրար հետ կապված 2 կետեր, որոնք, կարծում եմ,  հղիության արհեստական ընդհատում իրականացնողների մտքներում եղած ամենատարածված արդարացումներն են`
  • բեղմնավորումից մինչև որոշակի ամիսներ պտուղը դեռևս մարդ չէ,
  • հանցանք չես գործել և չես մեղանչել, եթե որովայնից հեռացրել ես «դեռևս մարդ չհանդիսացող» զանգվածը:
Չնայած նախորդ հոդվածներից մեկում արդեն այս թեմային հպանցիկ անդրադարձ կատարվել է, սակայն լինելով եկեղեցական և լինելով քրիստոնյա` ինձ և կարծում եմ մյուս քրիստոնյաների համար չափազանց կարևոր է, թե այս կետերի վերաբերյալ ի´նչ է ասում Կյանքի գիրքը` Աստվածաշունչը, այսինքն` Աստված Ինքը:
Պարզվում է, Սուրբ Գրքում բազմաթիվ են այն վկայությունները, որոնք ի հակադրություն վերոնշյալ 2 «թեզիսների», հաստատում են, որ`
  • բեղմնավորման պահից իսկ սկսած պտուղը կրում է «Աստծո պատկերը և նմանությունը» և իրենից անհատ մարդ է ներկայացնում,
  • ինչ տարիքում էլ լինի, մարդու սպանությունը մեղք է և, որպես այդպիսին, դատապարտելի է Աստծո կողմից: 
Ստորև ներկայացնում եմ աստվածաշնչյան համապատասխան հատվածները` դրանցից դասեր քաղելն ու կյանքում կիրառելը թողնելով լոկ ընթերցողի խղճին և հայցելով Աստծո ներողամտությունը այս մղքը  անգիտորեն գործողների և գործածների հանդեպ: Տերը թող ողորմի...

Ամեն ինչ նրանով (Քրիստոսով) եղավ. և առանց նրան չեղավ ոչինչ, որ եղել է։ Կյանքը նրանով էր։ /Հովհ. 1:3-4/

Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես (Աստված) ընտրեցի քեզ: /Երեմ. 1:5/

Քո (Աստծո) ձեռքն է արարել ու ինձ ձև է տվել... Մի՞թե չես կաթի պես կթել ինձպանրի պես մակարդել։ Մորթ ու միս հագցրելոսկրերովջիլերով ես օժտել։ Կյանք ու կարեկցանք ես դրել ինձ վրահոգատարությամբ ես պահել իմ ոգին: /Հոբ 10:8-12/

Քե՛զ (Աստծուն) կռվան ունեցա ես արգանդից, մորս որովայնից դո՛ւ ես իմ ապավենը, և հարաժամ քեզնի՛ց է իմ օգնությունը։ /Սաղմ. 70:6/

Դո՛ւ (Աստված) ստեղծեցիր երիկամներն իմ, և մորս որովայնից ինձ ընդունեցիր: /Սաղմ. 138:13/

Քե՛զ (Աստծուն) հանձնվեցի ես արգանդից, մորս որովայնից սկսած՝ դու ես Աստվածն իմ։ /Սաղմ. 21:11/

(Աստված) Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տվեց, երբ ես դեռ իմ մոր որովայնում էի։ /Ես. 49:1/

Եվ ով որ իմ (Քրիստոսի) անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կընդունի։ /Մատթ. 18:5/

Փրկի՛ր նրանց, ում մահվան են տանում, և ոչինչ մի՛ խնայիր մահապարտներին փրկագնելու համար։ Բայց եթե ասես, թե՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», - ապա իմացի՛ր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը. և Նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին եւ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։ /Առակ. 24:11-12/

Մի՛ սպանիր։ /Ելք 20:13, Բ Օր 5:18/

...Անմեղ արյուն չթափեք... /Երեմ. 7:6/

Մահվան չդատապարտես անպարտին ու արդարին: /Ելք 23:7/

Անիծյալ լինի այն մարդը, որը կաշառք կվերցնի անմեղ մարդ սպանելու համար։ /Բ Օր. 27:24/

Անիծյալ լինես երկրի վրաորը բացեց իր բերանը եղբորդ՝ քո ձեռքով թափած արյունն ընդունելու համար... Ահ ու դողի և երերման մեջ պիտի լինես երկրի վրա։ Կայենն ասաց Աստծուն. «Գործած մեղքս մեծ է թողության արժանի լինելու համար»։ /Ծննդ. 4:11-13/

Իմ երկնավոր Հոր կամքը չէ, որ այս փոքրիկներից մեկը կորչի: /Մատթ. 18:14/

Եթե երկու տղամարդիկ կռվելիս զարնվեն մի հղի կնոջ, և կինը պտուղը դեռ չձևավորված վիժի, հարվածողը թող հատուցի վնասը... /Ելք 21:22-25/

Երդվում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։ /Բ Օր. 30:19/

12 արտահայտվիր:

Սոսե said...
11/3/11, 8:23 PM

ՆՅՈՒԹՆ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱՐՍՌՈՒՄ ԷԻ,ՇԱՏ ՏՊԱՎՈՐԻՉ ՆՅՈՒԹ ԷՐ, ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:ՄԻ ԽՆԴՐԱՆՔ ՈՒՆԵՄ ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈՒՆ,ՈՐ ՆԱ ՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԿԱՆԱՆՑ,ՈՎՔԵՐ ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ԵՆ ԳՆԱՑԵԼ ԱԴ ՔԱՅԼԻՆ:
ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱԱՆՀՆԱՐԻՆԸ,ԱՄԵՆԱԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻՆ,ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԴՅՈՒՐԻՆ ԱՆՑԱՆԵԼԻՆ Է:ՀԱՃԱԽ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ,ՈՐ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆ ԱՐԱՏԱՎՈՐ Է, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ փրկել նրա կյանքը ,կամ նրա որովայնում գտնվելը մոր կյանքին է վտանգ սպառնում ու հաճախ հենց այդ պատճառով էլ կանայք գնում են այդ քայլին:Անկեղծ աղոթքով ու ծոմապահությամբ կարող է լուծվել այդ բարդ խնդիրը:Հավատացեք ու միշտ հուսացեք առ Աստված:

նարեկ բար էլիազար said...
11/3/11, 9:45 PM

Լավ հոդված էր, հավնեցա, շնորհակալություն:
Ինչպես հայր սարկավագն է նշել հոդվածում` հարցի մասին շատ է խոսվել` բոլոր տեսանկյուններից, այնուամենայնիվ մի բան հիշեցի. Հովհան Մանդակունի հայրապետն իր ճառերից մեկում /ցավոք սրտի այժմ ձեռքիս տակ չունեմ և կփորձեմ մտովի վերարտադրել/ ի հիմնավորումն այն բանի, որ բեղմնավորվան առաջին իսկ ակնթարթից կնոջ որովայնի պտուղը լիարժեք անձ է, բերում է հետևյալ փաստարկը,_ ....այլապես Տիրոջը պիտի անառակներին կամակից և գործակից հռչակեինք....: Այսինքն` եթե պիտի գա ինչ-որ ժամանակ, պահ, որից հետո միայն բեղմնավորված պտուղը հոգի ստանա, ուրեմն ինչ? Աստված նման կերպով օժանդակում է ապօրինի ծնունդները?

Եվ մի ձևակերպում էլ շատ է տպավորվել Ռուսաստանյան ուղղափառ բճիշկների ասոսիասիայի հայտարարությունից` կապված հոդվածի հարցադրումների հետ. Կնոջ որովայնի պտուղը,անկախ "տարիքից" ոչ թե պոտենցիալ մարդ է, այլ` ՄԱՐԴ` բազում պոտենցիալ հնարավորություններով:

Anonymous said...
11/4/11, 6:52 AM

Աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր անգիտությամբ են արել այդ քայլը...
Զ.

Gor Karapetyan said...
11/4/11, 7:31 AM

http://www.youtube.com/watch?v=X8hpu7DdcFQ&feature=related

Beatle said...
11/4/11, 9:03 AM

Նյութն իրոք տպավորիչ է: Եթե յուրաքանչյուրը նման քայլ անելուց առաջ հարցնի ինքն իրեն 'Ով եմ ես, որ որոշեմ կյանք տալ թե չէ, երբ երկնքում արդեն ամեն ինչ որոշված է?', ապա սխալ գործողների մի մասը ետ կկանգնի: Բայց, այնուամենայնիվ, ընտանեկան կամ մարդկային հարաբերությունները շատ բարդ են և երբեմն կնոջը պարտադրում են հրաժարվել երեխայից, հարգելի Արթուր սարկավագ խնդրում եմ ասեք այս պարագայում ով է հանդիսանում մարդասպան ստիպողը, թե ենթարկվողը?

Srk. said...
11/4/11, 7:33 PM

@Աննա ջան, քո բերած օրինակը ինձ հիշեցրեց ևս մեկ առակ, թույլ տուր պատմեմ.

Դու ճանաչում ես մի հղի կնոջ, որն արդեն ութ երեխա ունի: Նրանցից երկուսը կույր են, երեքը՝ խուլ, մեկը՝ մտավոր թերզարգացած, իսկ կինը, հիվանդ է սիֆիլիսով: Դու նրան խորհուրդ կտա՞ս աբորտ անել:
Մինչ սրան պատասխանելը արի պատասխանենք այս մյուս հարցին:
Համաշխարհային առաջնորդի ընտրություններ են անցկացվում, և քո ձայնը վճռորոշ նշանակություն ունի:
Թեկնածուների կարճ բնութագրերն են.
1. Կապված է քաղաքական գործիչների հետ, որոնց բռնացրել են խարդախության մեջ, մշտապես խորհրդակցում է աստղագուշակի հետ, երկու սիրուհի ունի, ծխամորճ է ծխում եւ օրական 8-10 բաժակ մարտինի է խմում:
2. Երկու անգամ հեռացրել են ծառայությունից. սովորություն ունի քնել մինչեւ կեսօր, ինստիտուտում բռնացրել են օփիում օգտագործելիս, ամեն երեկո մեկ շիշ վիսկի է խմում:
3. Պատերազմի հերոս, բուսակեր, հազվադեպ գարեջուր է խմում, չի ծխում, ամուսնական որեւէ կապ չի հաստատել:
Ո՞ւմ կընտրես: Չգիտեմ ում կընտրես, բայց արի տեսնենք, թե ովքեր են այս մարդիկ.
1. Ուինսթոն Չերչիլ
2. Ֆրանկլին Ռուզվելտ
3. Ադոլֆ Հիտլեր
Այ հիմա արի պատասխանենք առաջին հարցին: Եթե խորհուրդ տվեցիր կնոջը աբորտ անել, ապա հենց նոր սպանեցիր Լյուդվիգ վան Բեթհովենին:

Անգամ դաունիզմով տառապողը իրավունք ունի կյանքի և ծնողը չէ, որ պիտի որոշի, թե ինչպիսի կյանք պիտի լինի այն: Սոսեն խոսել էր Աստծո հրաշքի մասին, այլևս չեմ ուզում կրկնել, մենակ թե մի տող Աստվածաշնչից` «Աստծու համար անկարելի բան չկա»: Շնորհակալ եմ:

Srk. said...
11/4/11, 7:39 PM

@Beatle ջան ես չեմ, որ պիտի բնորոշեմ ով է մարդասպանը և ով մեղավորը, Տերն ավելի լավ գիտի եղած ու չեղած դրդապատճառները, մղումներն ու նպատակները, բայց իմ մարդկային հայացքով ցանկացած մեկը ով գիտի արվելիք աբորտի մասին, բայց ամեն ինչ չի արել այն կանխելու համար, արդեն իսկ մասնակից է ոճիրին:

Anonymous said...
11/4/11, 7:59 PM

Աստված մարդուն տալիս է տիեզերական երջանկություն` մայրանալու հնարավորություն, ու մարդը սպանում է իր զավակին... Հետաքրքիր բան է կյանքը ու, երբեմն, թվում է, գլխիվայր շուռ եկած... Տա Թև

Beatle said...
11/8/11, 6:36 AM

Շնորհակալություն, թերևս, համաձայն եմ Ձեզ հետ

Srk. said...
11/16/11, 12:35 PM

Այս նյութը դուրս շատ եկավ, ծանոթացեք` http://angelanstra.wordpress.com/2011/09/06/%D5%B4%D5%A1%D5%B4-%D5%B4%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A1/

Anonymous said...
11/24/11, 9:27 PM

Երբ ես երբեմն արտահայտվում եմ այս երևույթի մասին հարազատներիս ու ընկերներիս շրջանում/պարզապես չեմ դիմանում, երբ լսում են, որ մեկը պատրաստվում է այդ քայլին....../, ինձ ասում են, դեռ խելքդ չի հասնում ու չեեեեես պատկերացնում, հավատը սրա հետ կապ չունի, պտուղը դեռ մարդ չէէէէ, կամուսնանաս, նոր կխոսես և այլն, և այլն, և այլն.... Ես մնում եմ իմ կարծիքին, ինքնուրույն ու "չափազանց խելահաս" երիտասարդ մայրերն` իրենց: Հարցնում եմ, սիրում ես երկու աղջիկներիդ: Պատ.` կյանքիցս առավել: -Շարունակում եմ, - ինչու? ... դե, պատասխանը պարզ է:ՃՃՃՃ Շարունակում եմ, -իսկ միթե այս երկու "աչքիդ լույսերը" նույն "պտուղը" չեն եղել, որ փայփայել ես, որ լույս աշխարհ բերես ու երջանկանաս....... Որ նրանց կամ նրանցից մեկի հետ էլ նույն կերպ վարվեիր, ինչ կլիներ հիմա? Ինչով է մեղավոր քո զավակը, որ ոչ թե առաջինն է, այլ երկրորդը, երրորդը կամ չորրորդը.........? Միթե դու իրավունք ունես սպանելու միայն սխալ հերթականության կամ սխալ սեռի համար?????????????? Դե, նման համարձակ մտքերը լավագույն դեպքում "բազմափորձ ու խելամիտ" կարեկցող ժպիտի են հանդիպում ու թեման փակվում է:..... Մի անգամ մտածեցի... "Ես էլ իմ ծնողների երկրորդ դուստրն եմ: Եթե նրանք էլ մի օր մտածեին առաջին աղջկանից հետո միայն ու միայն արու զավակ ունենալու մասին, ես այսօր ընդհանրապես գոյություն չէի ունենա:ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ
Շնորհակալ եմ քեզանից, մայրիկ: Փառք Աստծո, որ ես կամ:

Նուարդ said...
1/18/12, 11:23 PM

Կարծում եմ սա էլ թեմայի մեջ է:
«Ես չեմ ծնվել որևէ մեկին հարմարություն պատճառելու համար...» ասում է Ջիաննա Ջեսոնը
http://www.youtube.com/watch?v=kPF1FhCMPuQ

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...