Showing posts with label նոտա. Show all posts
Showing posts with label նոտա. Show all posts

2.8.12

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՌԱԲԻՍԻ ՀԵՏ



Սույն հարցազրուցը հորինված է, ցանկացած համընկնում` պատահականության արդյունք (ներողություն եմ հայցում թույլ տրված «ռաբիս» վրիպակների և խոսելաոճի համար): Հարցարույցում առկա է թաքնված իմաստ, և այն նպատակ չունի վիրվորել «ռաբիս» երաժշտության սիրահարներին:

Ո՞վ կարա ապացուցի, որ ռաբիսը ճշտի երաշտություն չի: Որտե՞ղ ա տենց բան գրած, բերե՛ք գիրքը ու ինձ ապացուցեք, աղբե՛ր ջան: Երգն ու երաշտությունը հոգու ճիչն են, ամեն մեկը երգում ա ու լսում նենց, ոնց իրա սիրտն ա ուզում: Կոմպոզիտորն ո՞վ ա, որ ինձ ասի, թե ինչն ա ճիշտ, ինչը` սխալ: Ինձ ասում են երգածս թուրքական ա, արաբական ու պարսկական ա, չգիտեմ ինչ ա, ազգային չի. երգ-երաշտության ազգայինը ո՞րն ա, ցա՛վդ տանեմ, երաշտությունը վսեսայուզնի արժեք ա, պտի սաղին հասանելի ըլնի, եթե հայերեն ես երգում, արդեն հայկական ա չէ՞, էլ ի՞նչ են աջ ու ձախ ընգե: Գրքում գրած ա` «ծառը պտղից ա ճանաչվում», գնա ռեստորաններ ու հարսանյաց սրահներ, տես, թե ոնց են մարդիկ ուրախնում, պարում ռաբիզի տակ, բա դա վատ բան ա՞: Դասականի տակ կարա՞ս պարես, բնականաբար չէ, որովհետև դասականը հնացել ա, կյանքում դուրս չի գալի էն սահմաններից, որոնց մեջ եղել ա ասենք 200-300 տարի առաջ, բայց կյանքը հոսում ա, էսօր պետք ա ժամանակի պահանջներին համապատասխան երաշտություն, որ մարդիկ երգեն, պարեն, ուրախնան, ծափ զարկեն ու քեֆ անեն…