Սույն հարցազրուցը հորինված է, ցանկացած համընկնում` պատահականության արդյունք (ներողություն եմ հայցում թույլ տրված «ռաբիս» վրիպակների և խոսելաոճի համար): Հարցարույցում առկա է թաքնված իմաստ, և այն նպատակ չունի վիրվորել «ռաբիս» երաժշտության սիրահարներին:
Գիտես ի՞նչ. ինձ մեկ-մեկ վիրավորում ա «ռաբիս» բառը ու մի օր դրա համար ես երևի դատի կտամ դասականի սիրահարներին: Գրքերից ոչ մեկում երաժիշտ մարդուն «ռաբիս» չեն կոչում, դրա փոխարեն ավելի լավ կլինի մեր երաժշտությունը անվանենք պոպուլյար` POP երաժշտություն, որովհետև մարդկանց մեծ մասի երաժշտական ծարավը հենց ռաբիսն ա հագեցնում, ինքը տալիս ա էն, ինչ ոչ մի դասական չի կարա տա: Մենք ազատ երկրում ենք ապրում ու ով, ոնց ուզի, նենց էլ կարա երգի...
Ես ընդունում եմ դո-ից մինչև սի բոլոր նոտաները, գիտեմ դրանք, ու երաժշտական կրթությունը սկի էլ պարտադիր չի որ մարդը կարենա երգի կամ ստեղծագործի: Երգը գալիս ա, ու դու սկսում ես երգել, ու էն մարդը, ով էդքան տաղանդավոր չի, չի կարա հասկանա մեզ, նախանձից պիտի քննադատի: Հերիք ա մենակ խոստովանես, որ սիրում ես երաժշտությունը, ու ռաբիսը միանգամից կլանում ա քեզ…
Դասականները ուզում են մոնոպոլիա անեն` ասում են, որ իրանք են ամենալավը: Գնացե՛ք ավելի լավ ա էստրադայինների դեմ պայքարեք, որ ֆանագրամայի տակ են երգում: Հիմա նոր ժամանակներ են, նոր սերունդ , նոր կյանք, ու խոսքը, երգը, երաժշտությունը պտի նորովի ըլնեն` ռա-բիզ, ավելի ճիշտ հայկական փոփ…
Ես արդեն ասեցի, որ իմ համար կարևորը նոտաներն են, ու ես նվիրված եմ ու սիրում եմ դրանք, ու դրանցից դուրս ոշմի կանոն, ոշմի կոմպոզիտոր, չգիտեմ` Վագներ, Չայկովսկի, Բեթհովեն իմ համար կարևոր չեն…
Ուղղակի մի բան եմ ուզում խնդրեմ մեր սիրելի ժողովրդից… Երաշտությունից, որ բան չեք հասկանում, իզուր մի քննադատեք էն մարդկանց, որ հավատում են, սիրում են երաշտությունը ու ապրում են ռաբիզով:
Հ.Գ. Նրանք, ովքեր չըմբռնեցին սատիրան, առաջարկում եմ հոդվածում առկա «ռաբիս/զ» բառերը փոխարինեն «աղանդ» բառով:
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
1 արտահայտվիր:
Լավն էր!
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: