Անեղ բնութիւն, մեղայ քեզ մտօք իմովք, հոգւով եւ մարմնով իմով. մի՛ յիշեր զմեղս իմ զառաջինս վասն անուանդ քում սրբոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Խոստովանության ձևի մասին այս գրեթե հպանցիկ ակնարկից հետո վերադառնանք մեղքերի ցուցակին և մեկ առ մեկ կարճ բացատրություններ տանք դրանց: Մտքով գործված չար խորհուրդները, ըստ «Զղջում»-ի մեջ տրված ցանկի, գլխավորվում են՝
Նենգութեամբ - նշանակում է ծածկաբար չարիք խորհել մեկ ուրիշի մասին: Նենգությունն ինքնին տկարություն է ենթադրում, որովհետև նենգամիտն իր խորհած չարիքը բացեիբաց չի կարող անել, ուստի դիմում է գաղտնի և ծածուկ միջոցների և ձևերի:
Մտքով գործված մեղքերի ցանկը շարունակվում է՝
Ատելութեամբ - ծանոթ ավերիչ մտքի ժխտական մի վիճակ, խաթարված կամ ավերված սերն է դա: Կերակուրն ինքին օգտակար և կյանք տվող նյութ է, բայց երբ փչանում է, դառնում է վնասակար և հաճախ՝ մահացու: Ատելությունը թունավորված սերն է, որն իր հերթին թունավորում է այլոց:
Խեթիւ, մախանօք, յաչաղանօք. իրար հոմանիշ և գրեթե նույնիմաստ մտքի մեղքեր են սրանք: Խեթը չարությամբ լցված մտքի աչքերի կամ դեպքի արտահայտությունն է. խոժոռ դեմքն ու ծուռ նայվածքն է: Իսկ մախանքը միևնույն չար մտքի արտահայտությունն է այս անգամ մարդու շնչի և շեշտադրման մեջ: Մտքի այն անհանգիստ վիճակն է, որով չարության և վրեժխնդրության զոհ դարձած անձը շարունակ մխում է, և կարծես իր ատելության առարկա անձին ուզում է խեղդել իր մեջ կուտակված չարության ծխով: Յաչաղանքը չար նախանձն է, որ դարձյալ աչքերում է հայտնվում. չար աչքն է, որին նախապաշարմունքներ ունեցող մարդիկ հավատում են, թե այն վնասում է նրանց, որոնց վրա ընկնում է չարություն հասցնելու մտքով և կրքով: