Մօտեցաւ Տեառընդառաջի տօնը (Տրնդես), եւ դարձեալ նորոգուեցին այս տօնի շուրջ առնչուող խօսակցութիւնները։ Շատերը կարծում են, թե այն հեթանոսական տօն էր եւ Հայ Եկեղեցին չկարողանալով ժողովրդին կտրել իր հեթանոս անցեալից, փոխարէնը հռչակեց մի նոր տօն…։ Ցաւօք սրտի կարգ մը հոգեւորականներ նոյնպէս կիսում են այս կարծիքը։
Այս միտքը այնքան խօսուեց, որ մեր ցեղակրօնները խանդավառուած կարծեցին, թէ իսկապէս իրենց տօնն է եղել, որ նոյնիսկ FBի էջերում հրաւիրում են մասնակցելու իրենց «տրնդես»ի տօնակատարութեանը։
Տխուր է եւ ծիծաղելի...Այս միտքը այնքան խօսուեց, որ մեր ցեղակրօնները խանդավառուած կարծեցին, թէ իսկապէս իրենց տօնն է եղել, որ նոյնիսկ FBի էջերում հրաւիրում են մասնակցելու իրենց «տրնդես»ի տօնակատարութեանը։
- Նախ եւ առաջ ուզում ենք տօնի տեղափոխութեան մասին խօսել։ Հարց է առաջանում, թե ինչպէս կաթոլիկ եկեղեցին Քրիստոսի Ծննդեան օրը ՝ Յունուարի 6-ը, տեղափոխեց Դեկտեմբեր 25ի, որ հեթանոսական տօն էր արեւմուտքում. արդեօք այդպէս էլ մեր հայրե՞րը Տեառընդառաջի տօնը տեղափոխեցին հեթանոսական տօնի օրը։ Այս տրամաբանական չէ, որովհետեւ Քրիստոսի Ծննդից (Յունուարի 6) 40 օր յետոյ (Փետրուար14) է գալիս Տեառընդառաջը։ Կամ էլ ճիշդ հակառակը՝ արդեօ՞ք հեթանոսական տօնը տեղադրուեց Տեառընդառաջի օրը... Եզրակացութիւնը թողնում ենք ձեզ: