Նախորդ գլուխը՝
20. ՀԻՍՈՒՍԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ
ՂՈՒԿԱՍ 1։80
80 Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով։ Ապրում էր անապատներում մինչև Իսրայելում իր երևալու օրը։
Հովհաննու Կարապետի պատմությունն ընդմիջեցինք ծնունդն ու պաշտոնը բացատրելուց հետո (գլուխ 7, 8)։ Հովհաննեսը ևս, իր կարապետության պաշտոնը ստանձնելուց և քարոզչություն ստանձնելուց առաջ, երեսուն տարի ապրեց առանձնական կյանքով: Ծնողներն արդեն ծեր էին և հավանաբար իր ծնվելուց հետո երկար չեն ապրել: Հետևաբար, Հովհաննեսն ընտանեկան կյանք չի ունեցել: Այդ մասին բացհայտորեն ակնարկում է Ղուկասը, երբ հիշատակում է նրա ի սկզբանե, մանկության իսկ տարիներից անապատականի կյանք ունենալը. «Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով և մնում էր ամայի տեղերում»: Հովհաննեսի վաղօրոք անապատ քաշվելու պատճառը կամ շարժառիթը որևէ մի տեղ գրված չէ: Ոմանք կարծեցին, թե Բեթղեհեմի մանկանց հետ կատարվածի առիթով Հովհաննեսի ծնողներն իրենց որդուն Քեբրոնից մոտակա անապատը փախցրին, ոչ թե լոկ տեղի մոտիկության, այլև իրենց զավակի սքանչելի ծննդյան, նշանավոր անձ լինելու պատճառով, նախանձի առարկա չդառնալու համար:
Անապատը, ուր գտնվում էր Հովհաննեսը, Հուդայի անապատ կոչված երկիրն էր: Այն Հուդայի լեռների և Մեռյալ ծովի մեջտեղում էր: Անմշակ և անբնակ տարածք էր, որ մինչև այսօր էլ մնացել է նույն ձևով: Հովհաննեսի զբաղմունքը, հարկավ, անապատականներին բնորոշ հոգևոր կյանքն էր. մարգարեությունների մասին խորհրդածություններով իրեն նախապատրաստել ապագա պաշտոնին և աստվածային խոկումներով բարձրացնել հոգին: Նա արտաքին զարդարանքից բոլորովին զուրկ էր, մերկությունը ծածկելու համար միայն ուղտի մազից զգեստ ուներ և մեջքին կապված կաշվե գոտի: Նրա կերակուրն անապատում գտնվող վայրի մեղրն էր ու մորեխը: Առ այսօր անապատի բնակիչների համար մորեխը դասվում է սովորական ուտելիքների շարքին, որն ուտում են` կիսաեփ խորովելուց հետո: Հրեից օրենքն ևս թույլատրում է` իբրև սուրբ կերակուր, մորեխ ուտել (Ղևտ. 11։22): Ճգնասուն այդ կենցաղի հետևանքով Հովհաննեսը դարձավ մի խստակրոն անապատական, օրենքի բծախնդիր պաշտոնյա, ժողովրդին խստապահանջ հանդիմանող և գերազանց առաքինությամբ մեծ մարգարե, գուցե մարգարեից էլ ավելի բարձր, այնպես որ բոլոր մարդկանց մեջ Հովհաննեսից մեծ որևէ մեկը չի եղել (Մատթ. 11։11):

Հաջորդ գլուխը՝