9.2.14

ՍԻՐԵԼՈՎ ՄԵՌՆԵԼԸ ԿՅԱՆՔ Է, ԱՏԵԼՈՎ ԱՊՐԵԼԸ՝ ՄԱՀ...

Տեր Հարություն քահանա Ավագյանին կարող եք հանդիպել տարածքով փոքր, բայց գործնականում անսահման Աստծո տանը՝ Ավան համայնքի սբ. Աստվածածին եկեղեցում: Բոլորի կողմից սիրված Տեր Հարությունն աշխարհի սուգն ու տրտմությունը կրում է ոչ միայն այդ խորհրդանշող հագուստ՝ սքեմ հագնելով, այլ ամեն մեկիս ցավն ու խնդիրը սրտում ապրելով: Շատերից եմ լսել. «Ես Աստծուն հավատում եմ, իսկ հոգեվորականին՝ ոչ, առանց եկեղեցու ծեսի էլ կարող եմ ապրել»: Ապրել կարող են, բայց առանց սիրո կյանք չի լինում և իրական կյանքի ապրում չի լինում: Աստված է այն կատարյալ սերը, որն բոլորս ենք երազում, երազում ենք, փնտրում, կարծում, որ գտանք, բայց կրկին հիասթափվում: Այստեղ է պետք գալիս Աստծո օծյալ ծառան, որն ինչքան էլ վատ խողովակ լինի այգին ջրելու համար, միևնույն է ջրի մաքրությունը չի պղծում: Քահանայի ձեռքից միայն կարող ենք ստանալ մեր Տիրոջ կենարար մարմինն ու արյունը խորհրդանշական հացի և գինու տեսանելի կերպով: Եկեղեցու այս խորհրդին ներկա լինելով՝ կյանք կունենանք մեր մեջ և մահ չենք ճաշակի երբեք:
Իսկ Աստծո խոնարհ ծառաներից մեկը՝ Տեր Հարությունը, միշտ պատրաստ է մեր հոգու ծառավը հագեցնելու իր ժամանակն ու սերը մեզ նվիրելով: Տեր Հարությունին կես տարի է ճանաչում եմ և միայն սեր, ջերմություն եմ տեսել իրենից, բայց ինչպես ինքն է ասում. «Մարդուն ճանաչելու և նրա մասին դատողություներ անելու համար գիշեր ցերեկ պետք է հետը լինես»: Իմ ցանկությունն է, որ քրիստոնյա հայ զավակները ցանկանան ճանաչել ամենակալ Աստծուն, իսկ Բարձրյալին մոտենալու ամենակարճ ուղին եկեղեցում է մեր եկեղեցու խոնհար ու հեզ սպասավորի հմուտ ուղեկցությամբ: Իսկ այս Աստծո դեսպանը կարող է իր հոտին ասել. «Ես մաքուր եմ բոլորիդ արյունից, որովհետև չքաշվեցի ձեզ հայտնելու Աստծո կամքն ամբողջությամբ» (Գրծ. 20:26-27): Խնդրենք նման մշակներ շատ լինեն Աստծո առատ հունձքը մշակելու համար…
Հասմիկ Հակոբյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

1 արտահայտվիր:

Մերլիան Գևվորռյան said...
2/10/14, 5:48 PM

Մարդու աչքերը շատ բան էն ասում նրա մասին: Երբ գնում էմ պատարակի ես գիտեմ այնտեղ տեսնելու էմ ինձ սպասոց կա և ինչ որ մի բան ասում է ինձ այնտեղ քեց սիրով էն սպասում: Կենդանի է այն եկեղեցին որտեղ Աստծո սերը կա և կենդանի խոսք, որ դիպչում է սրտիտ : Կենդանի է այն եկեղեցին որտեղ դու ստանում էս պատասխան քո բոլոր հուզող հարցերին:Կենդանի է Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին և նրա Տեր Հարություն քահանան : Նրա աչքերում Աստծո սերն է իշխում:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...