Արդեն ժամհարելու ժամանակն էր: Քանի՜ քանիսն էին մի կերպ գլորել գիշերվա ծանր մութը, մինչ լույսը կբացվեր, որ կրկին լսեին զանգերի կանչող ձայները ու քանի քանիսի դռներն էին ծեծել գիշերահած ստվերները՝ սիրտ ու հոգի տակնուվրա անելով, ու արդեն ժամն էր, նա էլ շտապում էր տաճար...
Դրսում՝ պատուհանների տաք շնչին նստած, ձյունն էի դողդողալով մաքրում: Մտքիս անկյուններում ինչ-որ երգի տողեր էին արձագանքվում, ցուրտն էի ուզում հեռու վանել ցավից կծկված մարմնիցս, բայց չէր ստացվում: Այդ պահին օդը տատանող մի ջերմ ալիք հասավ թիկունքիս, շրջվեցի. իմ սիրելի քահանան էր՝ տեր Գրիգորը: Այդ ծերունին մարդկանց ցավերն ու խիղճը առած ուսերին, ցրտահար վաղորդյանի օդը ճեղքելով՝ նորից իջնում էր փողոցն ի վար՝ Տիրոջ լուսակաթ շողերից փնջելու և հավատավորներին բաժին անելու: Նա շտապում էր այնտեղ, ուր դարեր առաջ իր մահկանացուն էր կնքել Հռիփսիմյան կույսերից մեկը՝ Մարիանեն: Քայլերն արագ էին ու մանր: Շտապողականության ու դեմքի աննկարագրելի զվարթության միջից ծով օրհնություն բաշխեց խնդրյալիս: Լուսավորվեցի, տաքացա: Կարեկից և իմաստուն աչքերը լայն ճակատի կնճիռների տակից սեր ու հավատք էին թարթում բոլորին՝ թոթափելով թերթերունքերին իջած սառցե բյուրեղիկները: Սիրտը երկնային սիրով էր զարկում, բարություն ճառագում: Հենց այդ սրտով ու սուրբ խաչի զորությամբ էր նա միշտ հույս ու սեր սերմանում, հավատք զորացնում, անթիվ անգամներ չարի ընկած ու գարշելի բանակներ ջախջախում: Նա այնքան սիրված էր ու կարևոր փողոցում ծվարած օջախների ծուխը քրիստնեավայել ծխեցնելու, լուսավոր պահելու համար:

Մինչ սքեմի սևը հակադրվելով ձյան ճերմակի հետ, ցրտին հակառակ իր վեհությունն ու կարևորությունն էր ապացուցում, նա իր խորհրդին էր շտապում. դա ուրիշ ու երկար տարիներով կոփված ուխտ էր:
Սքեմի սևը հեռվում թրթռաց, մերվեց փողոցի ճերմակին: Ուրեմն իմ ժամն էլ էր եկել: Թողնելով ամեն բան ես էլ արագ քայլերով իջա փողոցն ի վար: Փողոցի վերջում, որտեղ նշմարվում էին ձյունածածկ սոսիներն ու գիհիները, աղոթքը իջավ դողացող շուրթերիս: Նույնիսկ տաճարի կողքին սփռված ու ծառերի վրա ծանրացած ձյունն էր աղոթք շողացնում դեպի վեր՝ դեպի երկնային սրբություն: Տաճարի կողքին ծաղկած դարավոր դամբանաքարերն էին վկայում բարձրյալի գոյությունը և օրվա խորհրդի կարևորությունը:
Օրն օրհնյալ էր: Արևի ծույլ շողերն էին խաղում ձյան բյուրեղների հետ: Ծառերը կքվել, խոնարհվել էին ոչ թե ձմռան մաղած բեռից, այլ տաճարի սրբության առաջ, պատկառելի սքեմավորի և նրա ծառայած տարիների առաջ: Նա՝ ալեզարդ գլուխը երկինք դարձրած, արդեն հուշիկ քայլերով դեպի տաճարի դուռն էր գնում: Ձյան վրա խորացող հետքերին փառավորման, ապաշխարության աղոթքներ էր թողնում իր հոտի համար: Մարդիկ՝ առանձին-առանձին խմբերի բաժանված, հավաքելով աղոթքները , զվարթացած հոգիներով տաճար էին մտնում ու օրհնություն քաղում սքեմից իրենց պարզված աջից:
Ժամն էր արդեն, երբ ի վերջո խախտվեց ձմեռային ցուրտ անդորրը: Զորավոր ու սուրբ փոթորիկ անցնավ սուրբ քաղաքիս վրայով: Հինգ տաճարների զանգակատներն էին կենդանի ժամհարում. կյանքն էին նորոգում, հույսի ու սիրո հունդեր ցանում երկրի անդաստաններում: Իսկ տաճարում փառավոր «Հայր մեր»-ի տաղերգությամբ նոր պատարագ է մատուցվում:
Բարի էր օրը և խնկաբույր...
Այդ օրն էլ խոնարհվեց: Պատուհանի մոտ կանգնած ձյան փաթիլներն էի փորձում համրել, ինչն անշուշտ հասու չէր մահկանացուիս: Ու մինչ դրսում ցուրտն էր թանձրանում, ես իմ անիմաստ խառնաշփոթի մեջ նկատեցի փողոցի ճերմակից պոկվող սևը: Նա էր՝ իմ, բոլորիս քահանան: Նույն արագ ու մանր քայլերով նա տուն էր դառնում ՝ փողոցն ի վեր բարձրանալով: Բարի եղավ օրը: Ձյան հետ օրհնություն էր մաղում խաղաղ քաղաքիս սրբությունների վրա, իսկ տանս անկյուններում մի կիսաաղոթք.

Մեղքն է ճռճռում տաճարի կողքին,
Զղջման շտապող ոտնահետքերին
Ու կասկածանքով սիրտ է սողոսկում,
Բարձրանո՜ ւմ,
Դողո՜ ւմ մեղավոր շուրթին:
Քամին է առնում փոշին վանքերի,
Թերթերին խառնում՝ ձյան փաթիլների,
Անշտա՜ պ,
Հուշի՜ կ մաղում վերևից.
Թո' ղ պատարագն այս վերջին չլինի:
Իրականության փորձող ժամերին
Մեղքերն են ճոճվում սառած ճյուղերին,
Լոկ երազում է ցուրտ ձմռան կեսին
Ծաղկունքն օրորվում խաչաքարերին:
Ցուրտն է ճռճռում սուրբ գմբեթներին,
Ներսում մոմերն են աղոթքներ մանում,
Մեղավոր շուրթին դողացող հույսից
Ապաշխարանքի շունչն է թանձրանում...
Նելլի Ռումել
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է»
մրցույթի շրջանակներում:
2 արտահայտվիր:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
@antiliberast :
Շնորհակալություն.
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: