Այս հրաշալի աղոթքը, նման մի քաղաքի «որ ի վերայ լերին կայցէ» [թրգմն. որ լեռան վրա է կանգնած], չկարողացավ թաքնվել և մեր ժողովրդի նեղ շրջանակի մեջ սահմանափակվել, այլ մատչելի եղավ նաև ուրիշ քրիստոնյաների՝ իրե՛նց լեզուներով: «Որովհետև իրաճանաչ և երախտագետ ազգայինք և բանասերք այս դարուս (իմա՛ ԺԹ) սկիզբէն ի վեր Ասիոյ և Եվրոպիոյ գրեթէ ամէն գլխաւոր լեզուօք (իբրև 36) թարգմաներ և հազարաւոր օրինակ սփռեր են. և եթե շատ բանասէրք և հետաքնինք իբրև բազմապատիկ լեզուաց հաւաքում կը փնտռեն այս գրքոյկս, ոչ սակաւք ալ հեղինակին բանից վրա սքանչանալով կ’ընդունին» (Շնորհալի և Պարագայք իւր, էջ 250) [թրգմն. Որովհետև 19-րդ դարի իրաճանաչ և երախտագետ ազգայիններն ու բանասերները ի սկզբանե Ասիայի և Եվրոպայի գրեթե բոլոր հիմնական լեզուներով (մոտավոր՝ 36) թարգմանել և հազարավոր օրինակներով սփռել են այս աղոթքը: Եվ եթե շատ բանասերներ և ուսումնասիրողներ այս գրքույկի բազմաթիվ լեզուներով հավաքմանն են հետամուտ, շատերն էլ, հեղինակի խոսքերի վրա սքանչալով, ընդունում են այն]:
Հավատով խոստովանիմը եվրոպական լեզուների մեջ առանջին անգամ թարգմանվել է լատիներենի, հավանաբար նախքան 17-րդ դարը, և ապա՝ իտալերենի: 1780-ին Լոնդոնում տպագրվել է չորս լեզուներով՝ հայերեն, լատիներեն, ֆրանսերեն և անգլերեն: Բազմալեզու այս կորիզը բազում տպագրություններ է տեսել՝ ամեն նոր տպագրության հետ նորանոր լեզուների թարգմանությամբ հավելվելով, մինչև որ այդ լեզուների թիվը հասել է 36-ի: Բացի վերոհիշյալ չորսից, այդ լեզուներն են՝ հունարեն, իսպաներեն, պորտուգալերեն, գերմաներեն, հոլանդերեն, շվեդերեն (Դանիայի լեզուն), իսլանդերեն, գրենլանդերեն, իռլանդերեն, կելտերեն(Ֆրանսիայի և Բրիտանիայի նախաբնիկների լեզուն), վլահերեն( վալահիացիների լեզուն, Ռումինիա), ռուսերեն, լեհերեն, սերբերեն, սլավոներեն, հունգարերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, եբրայերեն, ասորերեն, քաղդերեն, չիներեն, հաբեշերեն, մալթերեն (մալթացիների լեզուն), մալայերեն (Մալայան արշիպելագի լեզուն, հարավ-արևելյան Ասիա, Ինդոնեզիա), պիրմաներեն, բենգալերեն և սանսկրիտ: Այս թարգմանությունները կատարվել են Մխիթարյան հայրերի ջանքերով:
Թեև այս աղոթքը հատուկ և հստակ ծրագրով է ստեղծված, այնուամենայնիվ բացահայտ և ակնբախ բաժանումներ չունի: Այն ծայրից ծայր մեկ շնչով և միակտոր գրվածի տպավորություն է թողնում աղոթողի վրա: Սակայն դժվար չէ ավելի մանրազննին ընթերցելուց հետո նրա մեջ որոշ բաժանումներ նշմարել: Ըստ այսմ՝ 24 տներից բաղկացած այս աղոթքը, համաձայն տների բովանդակության և պարունակության, կարելի է բաժանել վեց մասի:
ա)Առաջին հինգ տները առավելաբար հավատի վերաբերյալ կետեր են պարունակում իրենց մեջ:
բ) Հաջորդ երեք տները զղջողական և խոստովանողական են:
գ) Հաջորդ 12 տները, այսինքն աղոթաշարքի ուղիղ կեսը, զանազան կարևոր և գործնական խնդրվածքներ են պարունակում իրենց մեջ. խնդրանք, որ զգայարանների շարժումները Աստծո կամքի համաձայն լինեն, խնդրանք իմաստության, սիրո, աստվածային պահպանության և այլ բազում շնորհների հայցում:
դ) 20-22րդ տները մահվանից հետո՝ հոգու համար կատարված աղերսանքներ են. ապահով մուտք անդենականից ներս, ուրախությամբ տեսնել փառքի լույսը, վարձատրության հույսով հանգչել արդարների համար վերապահված օթևանների մեջ , ազատվել հավիտենական կրակից, և այլն:
ե) Նախավերջին տունը համապարփակ աղոթք է բոլորի համար՝ յուրայինների և օտարների, ծանոթների և անծանոթների, ողջերի և մեռյալների, թշնամիների և ատելիների համար: Այլ կերպ ասած՝ բարեխոսություն է իր և ուրիշների համար:
զ) Վերջին տունը սրբերի բարեխոսության խնդրանք է աղոթողի համար:
Հավատով խոստովանիմը եվրոպական լեզուների մեջ առանջին անգամ թարգմանվել է լատիներենի, հավանաբար նախքան 17-րդ դարը, և ապա՝ իտալերենի: 1780-ին Լոնդոնում տպագրվել է չորս լեզուներով՝ հայերեն, լատիներեն, ֆրանսերեն և անգլերեն: Բազմալեզու այս կորիզը բազում տպագրություններ է տեսել՝ ամեն նոր տպագրության հետ նորանոր լեզուների թարգմանությամբ հավելվելով, մինչև որ այդ լեզուների թիվը հասել է 36-ի: Բացի վերոհիշյալ չորսից, այդ լեզուներն են՝ հունարեն, իսպաներեն, պորտուգալերեն, գերմաներեն, հոլանդերեն, շվեդերեն (Դանիայի լեզուն), իսլանդերեն, գրենլանդերեն, իռլանդերեն, կելտերեն(Ֆրանսիայի և Բրիտանիայի նախաբնիկների լեզուն), վլահերեն( վալահիացիների լեզուն, Ռումինիա), ռուսերեն, լեհերեն, սերբերեն, սլավոներեն, հունգարերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, եբրայերեն, ասորերեն, քաղդերեն, չիներեն, հաբեշերեն, մալթերեն (մալթացիների լեզուն), մալայերեն (Մալայան արշիպելագի լեզուն, հարավ-արևելյան Ասիա, Ինդոնեզիա), պիրմաներեն, բենգալերեն և սանսկրիտ: Այս թարգմանությունները կատարվել են Մխիթարյան հայրերի ջանքերով:
ա)Առաջին հինգ տները առավելաբար հավատի վերաբերյալ կետեր են պարունակում իրենց մեջ:
բ) Հաջորդ երեք տները զղջողական և խոստովանողական են:
գ) Հաջորդ 12 տները, այսինքն աղոթաշարքի ուղիղ կեսը, զանազան կարևոր և գործնական խնդրվածքներ են պարունակում իրենց մեջ. խնդրանք, որ զգայարանների շարժումները Աստծո կամքի համաձայն լինեն, խնդրանք իմաստության, սիրո, աստվածային պահպանության և այլ բազում շնորհների հայցում:
դ) 20-22րդ տները մահվանից հետո՝ հոգու համար կատարված աղերսանքներ են. ապահով մուտք անդենականից ներս, ուրախությամբ տեսնել փառքի լույսը, վարձատրության հույսով հանգչել արդարների համար վերապահված օթևանների մեջ , ազատվել հավիտենական կրակից, և այլն:
ե) Նախավերջին տունը համապարփակ աղոթք է բոլորի համար՝ յուրայինների և օտարների, ծանոթների և անծանոթների, ողջերի և մեռյալների, թշնամիների և ատելիների համար: Այլ կերպ ասած՝ բարեխոսություն է իր և ուրիշների համար:
զ) Վերջին տունը սրբերի բարեխոսության խնդրանք է աղոթողի համար:
ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ.
(Սիոն, 1958, Է-Ը)
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: