
Եթե օբյեկտիվ գտնվենք, ի՞նչ բառով կարելի է բնութագրել Ամենայն Հայոց Հայրապետի մեջքի ետևից գործողներին ու մյուս սամվելկարապետյաններին: Մի հարցնող լինի. երբևիցե սկզբից մինչև վերջ Տերունական աղոթքը ասե՞լ եք կամ առանց սխալվելու կարո՞ղ եք ասել, և կամ մեկ ուրիշ աղոթք գիտե՞ք...
Ամոթ է, ուղղակի ամոթ... Այսպիսի քայլով նյութեր տեղադրող չլռակյացները և դրանց ջրաղացին «ջուր» լցնողները, բոլոր այն ձկնորսները, որ պղտոր ջրերի սիրահար են, ուղղակի ապացուցում են որ իրենց հավատքը չի անցնում մոմ վառելուց այն կողմ, որ իրենց եկեղեցասիրությունը սոսկ պատրվակ է Եկեղեցու և Նրա Հովվապետի անունը գցելու փորձ կատարելու համար:
Ձվի մեջ մազ փնտրելը պարապ մարդու գործ է, մի օգտակար բանով զբաղվեք, Աստծու սիրուն...
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: