21.1.13

ՄԻՆՉՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՖԻԼԻՊԻԿ

Բազում ընթերցողների խնդրանքով, և մանավանդ, որ այսօր մեկնարկել է ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը, ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում հայտնի երգի նորահայատ (բայց և բացահայտ) վերաձևակերպումը: Խնդրում եմ չքաղաքականացնել :D: Անհրաժեշտ է կատարել «Բարի արագիլ» երգի մեղեդիով (ժամանակ գտնեմ մեկ հատ էլ «կարաոկե» կպատրաստեմ :D ):


Էպոսագետ չեմ, ոչ էլ օլիգարխ,
Բայց երազում եմ դառնալ նախագահ,
«Ազատ հայրենիք, երջանիկ երկիր»,
Ինձ ընտրեք, ինձ ընտրեք, մարդի՛կ…

(կրկներգ) 
Քվեաթերթիկ, բախտի քվեաթերթիկ,
Ընտրություն ձմռան՝ նախագահական,
Տուփիս մեջ ընկիր, քվեաթերթիկ,
Որ ժողովրդիս դարձնեմ տարագիր… (2 անգամ):

Նախընտրական շտաբ, քարոզ ու ծախսեր,
Փող է ինձ պետք շտապ, օգնեք, ընկերնե՛ր.
Ընտրվեմ, թե չէ, խոստանում եմ ձեզ
Աթոռներ, փափուկ աթոռներ...

(կրկներգ)


Հ.Գ. Ուշադրություն. հեղինակային իրավունքները խիստ վերահսկվում են:



Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

3 արտահայտվիր:

Blog News said...
1/21/13, 12:01 PM

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Տաթևիկ said...
1/22/13, 8:40 AM

Լավ է, որ դեռ կարողանում եք հումորով վերաբերվել այս թեմային:) Իմ մոտ արդեն չի ստացվում!

Srk. said...
1/23/13, 5:09 PM

@Տաթևիկ ջան ես հավատում եմ որ ամեն հարց կարելի է ավելի հեշտ տանել հումորի օգնությամբ:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...