26.12.12

ԴԻՄՈՒՄ ԻՄ ԸՆԿԵՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Հարգելիներս,
հակառակ ձեզ մոտ իշխող նախատոնական տրամադրությանը, թույլ տվեք մի փոքր փչացնել ձեր տրամադրությունը ձեր իսկ անբարեխիղճ գործընկերների պատճառով: Ես գիտեմ, ես ինքս էլ  այն կարծիքին եմ, որ դուք իրենց արարքների համար ոչ մի պատասխանատվություն չեք կրում և ոչնչով հաշվետու չեք ինձ, բայց հիմա միայն դուք կարող եք լսել ու ճիշտ արձագանքել իմ մտածումներին և «ցավին»: Դուք ինքներդ էլ, ճանաչելով ինձ, գիտեք որ հաճախ խնդիրներին վերաբերվում եմ սոսկ ժպիտով, բայց այս անգամ... Հինգ օր առաջ Հայաստանի առաջատար լրագրական կայքերից մեկը (անունը չեմ ցանկանում հրապարակել, որ «մրոցի» չստացվի) հրապարակել էր մի հոդված, որում, առանց թույլատվության, օգտագործել էր մի լուսանկար` վերցված ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՑ (նկարը տե՛ս ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԼՈՒԾԵԼ Է ԴԵՌԵՎՍ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ):
Ես խնդիր չեմ տեսնում նկար «քաշելու» մեջ, և ինքս էլ հաճախ նյութերին կցում եմ նկարներ այլ բլոգներից, բայց... Որպես լրագրողներ բացատրեք ինձ, խնդրում եմ, որտե՞ղ է սկսվում և ավարտվում իմ` հեղինակային և քաղաքացիական իրավունքի սահմանը, երբ`

ա. տվյալ նկարի վրա դրված է ՍԱՐԱԿԱՎԱԳԱԳԻՐՔ բլոգի տարբերանշանը,


բ. նկարը իմ անձնական ֆոտոդարանից է, դրանում պատկերված եմ ես ինքս և իմ շատ սիրելի գեղցկուհի կինը, և եթե իմ իսկ բլոգում ես պատշաճ եմ գտնում դրա օգտագործումը, ապա այլ կայքում և հատկապես սեռական թեմատիկային առնչվող նյութի  հետ կապված այն տեսնելը առնվազն անախորժ է,

գ. երկու անգամ բավական հարգալից դիմել եմ տվյալ կայքին` խնդրելով (պահանջելով) հեռացնել նկարը, սակայն իմ նամակնրը ոչ միայն արհամարհվել են, այլև նկարը դեռևս իր տեղում է:

Հիմա, սիրելինե՛ր, խնդրում եմ ասացեք, թե դուք ինչպես կվարվեիք և ինչ արձագանք կտայիք: Ոմանք կարող են ասել թե ես բաժակի մեջ փոթորիկ եմ բարձրացնում` լուն ուղտի վերածելով, բայց ինձ համար օրինաչափ է իմ Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խոսքը` «
Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է. իսկ քչի մեջ անիրավը, շատի մեջ էլ անիրավ է» (Ղուկ. 10:16), մանավանդ, որ այսպիսի նախադեպեր էլի են եղել (տե՛ս 
ԿԵՐԵՔ ԽՆՁՈՐ և ՄԻ ԿՌՎԵՔ): Շնորհակալ եմ:

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

2 արտահայտվիր:

Տաթևիկ said...
12/27/12, 10:37 AM

Տեր Հայր ջան, կարծում եմ տվյալ դեպքում սխալ չի լինլ ասել այդ կայքի անունը: Մենք էլ նամակ կգրենք: Այս նյութն էլ լավ կլինի ֆբ-ում ի լավ տարածել:

Srk. said...
12/31/12, 1:34 PM

Տեղեկացնեմ, որ իմ ընկեր լրագրողների օգնությամբ նկարը փոխվեց, ուրիշ հարց է կփոխվի արդյոք մարդկանց հոգեբանությունը...

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...