Անձամբ ես միշտ կարևորել եմ հումորը և հավատացած եմ եղել, որ հումորի առկայությունը մեր կյանքում շատ բան կարող է փոխել և լուծել, միայն թե այն ասվի ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, լինի հումոր, որը չի վիրավորում դիմացինի արժանապատվությունը, չի անցնում քաղաքավարության սահմանները, չի գռեհկանում... Նման պարագայում Աստվածաշնչյան իմաստությունը շատ պարզ ճշմարտություն է բացահայտում. «Ուրախ սիրտը առողջարար է...» (Առակ. 17:20):
Այսպես, հօգուտ մեր «առողջության», այսօր առաջարկում եմ մի քանի անեկդոտներ, որոնք որոշակիորեն կապված են հոգևոր թեմատիկայի հետ: Հուսամ ժպիտով կկարդաք դրանք և անգամ նույն թեմատիկայի շրջանակներում կպատմեք ձեր լսածներից 1-2-ը: Ցանկության դեպքում կարող եք կարող եք հումորը ուղարկել էլ. հասցեին, և այն կարճ ժամանակ հետո կհրապարակվի այս բլոգում (ավելորդ է հիշեցնելը, որ հայհոյալից և վիրավորական հումորները բացառվում են):
* * *
Ուսուցչուհին մոտենում է ջանասիրաբար
ինչ-որ բան նկարող աշակերտուհուն.
- Այս ի՞նչ ես նկարում,
Սաթենի՛կ:
- Աստծուն:
- Բայց չէ՞ որ ոչ ոք
չգիտի, թե ինչպիսի՛ն է Աստված…
- Հիմա ես կնկարեմ, ու բոլորը կիմանան…
*
* *
Երկու ընկեր միասին վիճում են:
Մեկն աթեիստ է, մյուսը` քրիստոնյա:
- Ես ոչ մի հրաշքի էլ չեմ հավատում,- ասում է անաստվածը:
- Հապա ինչպե՞ս պատահեց, որ ծովը բացվեց և հրեաները անցան դրա
միջով,- առարկում է քրիստոնյան:
- Շատ պարզ. ուղղակի անցման տեղում ծովը մարդկանց ծնկներից էր:
- Բայց զարմանալի է, որ այդքան քիչ ջրում եգիպտացիները խեղդվեցին:
* * *
Քարոզի
ավարտին մի կին մոտենում է հոգևորականին ու ասում.
-
Հա՛յր Սուրբ, շնորհակալ եմ քարոզի համար, այն շատ հավանեցի,
իսկ և իսկ հարևաններիս մասին էր:
* * *
Սողոմոն իմաստունի մոտ են գալիս 2 կին և ներկայացնում
են մի երիտասարդի:
-
Մեր դուստրերը սիրահարվել են այս տղային և մենք
հիմա չենք կարողանում բաժանել, թե ո՛ւմ հետ նա պետք է ամուսնանա: Ո՜վ մեծդ իմաստուն
արքա, լուծի՛ր այս խնդիրը,- խնդրում են նրանք:
Արքան մի փոքր մտածելուց հետո հրամայում է.
- Բերեք իմ սուրը, և ես կկիսեմ երիտասարդին` ամեն մեկիդ կհասնի կեսը:
- Օ՜, ոչ, ի՞նչ եք ասում, արքա,- ահաբեկված ճչում է կանանցից մեկը, մի սպանեք
նրան:
- Ճի՛շտ է, արքա՛, կիսեք երիտասարդին, որ մենք այլևս չվիճենք,- պատասխանում է երկրորդը:
- Երիտասարդը կդառնա այս վերջինի դստեր ամուսինը,- որոշում է Սողոմոնը:
- Ինչպե՞ս թե,- զարմանում են բոլորը. չէ՞ որ նա կողմ էր փեսացուին սպանելուն:
- Այո,- հաստատում է Սողոմոնը,- նա իրեն պահեց իսկական զոքանչի նման:
* * *
Թոռը հարցնում է պապիկին.
- Պապի՛կ, ճի՞շտ է, որ չարությանը պետք է բարությամբ
պատասխանել:
- Այո՛, փոքրի՛կ, ճիշտ է:
- Վա՜յ, ես հենց նոր ջարդեցի քո ակնոցը. պաղպաղակ
կառնե՞ս:
* * *
Մի քրիստոնյա օրիորդ աղոթում է
առանձնության մեջ.
- Տե՛ր իմ, աղաչում եմ լսի՛ր աղոթքս և մի՛ անտեսիր այն, քանի
որ ինչ-որ խնդրում եմ, ինձ համար չէ, որ խնդրում եմ, այլ մայրիկիս: Խնդրում եմ քեզ,
Տե՛ր, մայրիկիս համար մի լավ փեսա գտի՛ր:
* * *
Մի առիթով զրուցում են քրիստոնյան, մահմեդականը և հրեան:
Քրիստոնյա – Ինքնաթիռի մեջ էինք, երբ հայտարարեցին, որ շարժիչը վառվում
է: Քիչ էր մնում մահանայինք, աղոթեցինք, և հանգիստ վայրէջք եղավ:
Մահմեդական – Մի անգամ էլ մենք անապատում էինք, ավազակները հարձակվեցին,
որ սպանեն մեզ, աղոթք արեցինք, և փոթորիկ բարձրացավ ու քշեց նրանց:
Հրեա – Ես էլ մի անգամ շաբաթ օրով, երբ արգելված է հրեաներիս որևէ
գործ անել, դուրս եկա բակ, տեսնեմ մի հաստ դրամապանակ է ընկած: Ես աղոթեցի, և հրաշք
եղավ. թեև օրը բոլորի համար շաբաթ էր, ինձ համար այն Աստված հինգշաբթի դարձրեց:
5 արտահայտվիր:
Համամիտ եմ ուղղակի մեր օրերում դժվար է ժպտալ մանավանդ որ տխրելու ավելի շատ բան կա քան ուրախանալու կամ ժպտալու։ Մենք կորցրել ենք մեր երկրի մեծ մասը և հիմա կորցնում ենք մնացած մասը իսկ թուրքյա կամ ադրբեջան գոյություն չունի դա Հայաստանի մնացյալ հողերն է։
SHAT LAVN EIN. ES SHAT SIRUM EM BOLOR HOGEVORAKANNERIN,VOROVHETEV MISHT MTATUM EM, VOR NRANQ AYNQAN BARI EN U SRTACAV BOLORI HAMAR,ANKAX NRANC DIRQIC , UNECATIC. EV AYD BARI U QAXCR MARDKANC IHARKE SAZUM E MI QICH EL HUMOR.
Ինչու Պետրոս առաքյալը ուրացավ Քրիստոսին? Որովհետև իր զոքանչին բժշկել էր:
Մի քրիստոնյա անտառով գնում է: Հանկարծ լսում է մոտակայքում արջի ձայներ: Սկսում է ջերմեռանդ աղոթել. - Աստված իմ, փրկիր ինձ, մի ճար արա, ես չեմ ուզում արջի կեր դառնալ: Հանկարծ զգում է, որ արջը մոտեցել է, շարունակ աղոթում է. - Աստված իմ, շատ եմ խնդրում, մի բան արա, փրկիր ինձ, այս արջին քրիստոնյայի ոգի տուր: Հանկարծ արջը հասնում է իրեն, ինքն ընկնում է գետնին և շարունակում է աղոթել սարսափած: Արջը մռնչյունով գալիս է, կանգնում գլխավերևում, խաչակնքվում և ասում. - Ճաշակեսցուք խաղաղությամբ զկերակուրս.....:DDD
@Տաթևիկ, շնորհակալություն, շատ լավն էին :))
Засуха. К раввину приходят евреи и просят совершить чудо - чтобы пошел дождь.
- Нет,- отвечает он,- чуда не будет, ибо нет в вас веры в Господа.
- Но почему же, ребе?
- Если бы вы действительно верили в Иегову, то пришли бы с зонтиками
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: