12.7.12

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ: ԹԵՍՏ

Տիմոթեսին ուղղված իր 2-րդ նամակում Պողոս Առաքյալը գրում է. «Ջանա՛ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձված, որպես մի մշակ, որ ամոթով չի մնում» (Բ Տիմ. 2:13): Աստծո առջև երբևիցե ամոթով չմնալու համար մեր` քրիստոնյաներիս (խոսքս առաջնահերթ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների մասին է), կյանքում այս «փորձված» լինելը չափազանց կարևոր է, քանի որ հաճախ է պատահում, որ «ոչ զյանձնառականսն կատարեցի եւ ոչ ի հրաժարելեացն հեռացայ: ԶՕրէնս առի եւ յՕրինացն հեղգացայ, ի կարգս քրիստոնէութեան հրաւիրեցայ եւ գործովս անարժան գտայ, գիտելով զչարն՝ կամաւ կորացայ եւ ի բարեաց գործոց ես ինձէն հեռացայ...Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ» (Ժամագիրք): Ահա սեփական անձը, մեր մեջ եղած քրիստոնեական և եկեղեցասիրական սկզբունքները «փորձելու» կամ կշռելու նպատակով որոշեցի մի հարցաշար պատրաստել` թեստ, որի օգնությամբ պիտի փորձենք պարզել, թե ընթերցողն իրականում, որքանո՞վ է համապատասխանում քրիստոնյա պատվանունին:
Անշուշտ միամիտ կլիներ կարծել, թե 25 կարճ հարցերի միջոցով պիտի միանգամայն իրական պատկեր ստանանք, բայց կարծում եմ, անկեղծ պատասխանելու արդյունքում թեստի ավարտին կգտնենք այն, ինչ մեզ պակասում է է Աստծո առաջ ամոթով չմնալու և «վա՜յ»երի չարժանանալու համար:
Հուսամ առավել անկեղծ և համարձակ մարդիկ կհրապարակեն իրենց գրանցած արդյունքները, իսկ ես խոստոնաում եմ 100 քվեարկությունը լրանալուն պես հրապարակել ստացված վիճակագրությունը:
Դե, սկսենք


_____________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Մինչև թեստի արդյունքները հաստատելը /Готово կամ Submit/, անհրաժեշտ է հաշվարկել, թե 100-ից քանի միավոր եք վաստակել: Հաշվարկը կատարում եք հետևյալ կերպ. բոլոր հարցերում
1-ին կետի ընտրությունը 4 միավոր է,
2-րդ կետինը` 3 միավոր, 
3-րդ կետինը` 2 միավոր, 
4-րդ կետինը` 1 միավոր, 
5-րդ կետինը` 0 միավոր:

Միավորների հանրահաշիվը կտա հիմնական արդյունքը, թե որքանով ես քրիստոնյա:
Աստված բոլորիդ օգնական:

Հ.Գ. Վերջում չմոռանաք սեղմել /Готово  կամ Submit/:

5 արտահայտվիր:

Srk. said...
7/13/12, 9:10 AM

Սիրելի ընթերցողներ, թեև խոստացել էի 100 քվերակությունը լրանալուն պես հրապարակել ընդհանուր վիճակագրությունը, բայց ի զարմանս ինձ 10 ժամվա ընթացքում թիվն անցավ 100-ից: Ներողություն խնդդրելով և ձեր թույլատվությամբ արդյունքները կհրապարակվեն ավելի մեծ ցուցանիշների հասնելու պարագայում /չգիտեմ 200, գուցե 500/

Blognews said...
7/13/12, 9:43 AM

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Srk. said...
7/13/12, 9:54 AM

Շատ-շատ շնորհակալություն

Srk. said...
7/13/12, 9:54 PM

Սիրելիներ, շնորհակալ եմ ձեր բոլորի մեկնաբանությունների և ակտիվության համար: Ցավ ի սիրտ Google Document-ը որով պատրաստվել է թեստը թույլ չի տալիս պատասխանները անհատական արտածել, այլ ընդհանուր ստատիստիկա է առաջ բերում որը առաջիկայում մաս առ մաս կներկայացնեմ այս բլոգում: Իսկ ձեր անհատական պատասխանները պետք է ստանաք ինքներդ հաշվելով: Թե ինչ են այդ թվերը նաակում, ես չեմ ուզում ասել, որ չլինի թե դատում եմ, ուղղակի եթե հաշվենք որ մաքսիմումը (100%) 100 միավորն էր, ինքներդ գնահատեք, թե քանի տոկոսանոց քրիստոնյա եք: Իհարկե չմոռանանք, որ այսքանը դեռևս բավարար չէ, սա ուղղակի փոքրիկ կշեռք էր: Ինձ շաաաաատ ուրախացրեց այն, որ ոմանք ակամայից հասկացան թեստի իմաստը. այն է ինքնագիտակցումը, որ մեր քրիստոնեական կյանքւմ ամեն բան չէ, որ Աստծո սրտով կլինի... Անհրաժեշտ է համառորեն առաջ մղվել, ինչպես սուրբ Պողոս առաքյալն է ասում. «Չգիտէ՞ք, թէ նրանցից, որ ասպարէզում վազում են, - թէեւ բոլորն են վազում, - միայն մէկն է առնում յաղթութեան մրցանակը։ Այնպէ՛ս վազեցէք, որ հասնէք դրան» (Ա Կորնթ. 9:24):

Srk. said...
8/24/12, 5:44 PM

Սիրելի ընթերցողներ, այս թեստի վիճակագրությունը 1000 ընթերցողի քվերակության արդյունքում կարող եք դիտել այստեղ` http://sarkavag.blogspot.com/2012/08/vichakagrutyun.html

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...