Տևական ուշացումով (ինչի համար
ներողություն եմ խնդրում) այսօր կանդրադառնամ Beniamin ընթերցողի կողմից մեկնության
առաջադրված հատվածին
Հովհաննես առաքյալի ընդհանրական առաջին նամակից (Ա Հովհ. 5:16-17)`
Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, և Աստված մահացու մեղք չգործողին կյանք կշնորհի. մեղք կա, որ մահացու է. դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես։ Ամենայն անիրաւութիւն մեղք է. բայց մեղք կայ, որ մահացու է։
Վերոբերյալ հատվածից առաջ (14-15)
Սուրբ առաքյալը խոսում է
աղոթքի
և
Բարձրյալին
վստահելու
մասին
ասելով` «Եվ ա՛յս է այն վստահությունը, որն ունենք մենք նրա հանդեպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի. և քանի որ գիտենք, թե նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաև, որ կստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից»:
Առհասարակ Հովհաննես առաքյալի առաջի նամակում եղբայրասիրությունը շեշտադրված կարևոր կետերից է (հմմտ. 2:10-11, 3:10-18, 4:20-21), ահա այդ է պատճառը,
որ առաքյալը հորդորում է աղոթել մեղքի մեջ գտնվող եղբոր համար, սակայն
հետաքրքրականն ու արտառոցն այստեղ այն է, որ Հովհաննես ավետարանիչ-առաքյալը խորհուրդ
է տալիս աղոթել միայն այն դեպքում, երբ եղբոր գործած մեղքը մահացու կամ հունարենից թարգմանած` մահվան հանգեցնող չէ: Առաքյալն ինքը տալիս է
«մեղք» հասկացության ամենահակիրճ բացատրությունը` «Ամեն անիրավություն մեղք է» (Ա Հովհ. 5:17), իսկ
«մահացու մեղք» արտահայտության շուրջ
Սուրբ Գրքի մեկնությունների մեջ մի շարք կարծիքներ կան, որոնցից մի քանիսին փորձենք
անդրադառնալ ստորև:
ա. Գոյություն ունի մարդու և մեղքի
փոխհարաբերության 2 տեսակ` կամավոր մեղք և ակամա մեղք: Հրեաները այս 2-ից ակամա
գործած մեղքը համարում էին կենդանական զոհաբերման միջոցով քավվող մեղք, սակայն
մարդը մինչև մահ իսկ ներման ու քավության չէր կարող արժանանալ, եթե գիտակցաբար
գնում էր դեպի մեղքը և ապրում դրա մեջ` հստակ իմանալով, թե ի՛նչ է Աստված
«պահանջում» իրենից: Նման պարագայում մեղքը համարվում էր մահացու: Չի բացառվում, որ նամակում հենց այս հանգամանքն է շեշտված:
բ. Վաղ եկեղեցում հաճախ աններելի և մահացու էր համարվում Քրիստոսի հավատքից հրաժարվելը, ինչը հատկապես տարածված էր 1-3-րդ դարերում քրիստոնյաների արյունալի հալածանքների արդյունքում: Ամենայն հավանականությամբ Տերունական այն խոսքի համաձայն, թե «ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ» (Մատթ. 10:33), առաջին դարում չափզանց խիստ էր դրված հավատուրաց քրիստոնյաների հարցը` այն համարելով աններելի և մահցու մեղք: Հավատուրացության այս հարցը այնքան արդիական էր ու լուծման կարոտ նախնական եկեղեցում, որ 3-րդ դարում այդ թնջուկը լուծելու համար անգամ ժողով գումարվեց և այդ ուղղվածությամբ մի քանի աշխատություններ գրվեցին:
գ. Սուրբ
Պողոս առաքյալը «մահացու մեղք» է համարվում սուրբ Խորհուրդներին և հատկապես «Տիրոջ
բաժակին»` Սուրբ Հաղորդությանը, անարժանորեն մոտենալը, որովհետև ինչպես Պողոս
առաքյալն է ասում. «...ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։ Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ և ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են...» (Ա Կորնթ. 11:29-30):
դ. Որոշ մեկնություններ մահացու մեղք են համարում
մեղքի մեջ մնալն ու դրա դիմաց չապաշխարելը: Որպես այսօրինակ մեղքի մահացիության
հիմնավորում հաճախ առաջ է քաշվում Եբրայեցիներին ուղղված նամակի հետևյալ խոսքը. «որովհետև մեկ անգամ մկրտվածների համար, - որ ճաշակեցին երկնավոր պարգևներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, Աստծու գեղեցիկ խոսքի վայելքն ունեցան և գալիք աշխարհի զորությունները ճանաչեցին, - եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն և դարձյալ խաղք ու խայտառակ դարձնում» (Եբր. 6:4-6):
Փաստորեն մահվան հանգեցնող մեղք է թե՛ չապաշխարելը, թե՛ ապաշխարելուց հետո վերստին
նույն մեղքին դառնալը, որով «վերստին խաչն ենք հանում Հիսուսին»:
ե. Չի բացառվում, որ մահացու մեղք կարող էր դիտարկվել, ժխտումը, թե Հիսուս Քրիստոսը՝ մարմնով է եկած (աստվածաբանորեն ասած` երևութականությունը): Հովհաննեսն ինքը նամակում խոսում է այդ երևույթի դեմ` պնդելով, որ նման մոլորության մեջ գտնվող անհատը «Աստծուց չէ։ Եւ այդ հոգին Նեռինն է» (Ա Հովհ. 4:3-4):
զ. Հետևելով Փրկչի այն խոսքին, թե «ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի։ Եվ ով որ մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթ. 12:27-28), մի շարք մեկնիչներ մահացու, այսինքն աններելի են համարում հայհոյությունը Սուրբ Հոգու դեմ:
է. Եկեղեցական ավանդության մեջ վաղ միջնադարից
սկսյալ զարգացել է 7 մահացու մեղքերի վերաբերյալ ուսմունքը: Այդ մեղքերն են`
ագահությունը
ծուլությունը
բարկությունը
որկրամոլությունը
բղջախոհությունը:
Այսքանով հանդերձ, հստակ ու պարզորոշ չենք կարող ասել, թե ըստ Հովհաննես ավետարանչի ո՞րն է «մահացու» մեղքը, թե արդյոք այն մասնավոր ինչ-որ մեղք է, թե կամայական մեղքի որոշակի դրսևորում... Այսպիսին է Աստվածաշունչը, այն մեր առջև հաճախ է հարցականներ թողնում: Եվ երևի դա է պատճառը, որ 1000-ամյակներ շարունակ մարդիկ չեն դադարում որոնել ու բացահայտել ճշմարտությունը: Իսկ թե նշվածներից որը հատկապես ավելի սրտամոտ կլինի ընթերցողին (գուցե և բոլորը), չեմ կարող ասել: Գուցե դուք էլ ծանոթ լինեք ինչ-ինչ մեկնությունների, որոնք սիրով կընթերցեմ մեկնաբանություններում:
Միայն մի բան պետք է աչքից բաց չթողնել. երբեք ու երբեք չտրվենք մեղքին մահու կործանման չափ և հաճախ աղոթենք մեղքի մեջ գտնվող մեր եղբայրների համար:
Տերը օրհնի մեզ բոլորիս:
Թեև այս 7-ը հատուկ են գրեթե բոլոր մարդկանց,
մահացուն դրանցում այն է, որ հանդուրժելով դրանց գոյությունը` մարդն ինքը կամովին իրեն տանում է դեպի մահ և կործանում: Տրամաբանական է, որ «մահացու մեղք» ասելով
Հովհաննես առաքյալը նկատի չի ունեցել հենց այդ 7 մեղքերը, սակայն չի բացառվում, որ
եկեղեցական այս ավանդությունը զարգացած լինի հենց այսօրվա քննարկելիք հատվածի
հիման վրա:
Միայն մի բան պետք է աչքից բաց չթողնել. երբեք ու երբեք չտրվենք մեղքին մահու կործանման չափ և հաճախ աղոթենք մեղքի մեջ գտնվող մեր եղբայրների համար:
Տերը օրհնի մեզ բոլորիս:
Եթե ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով`
8 արտահայտվիր:
Այս տողերը ընթերցելով ես հասկանում եմ վոր չափազանց կարեվոր տողեր են ինձ համար մանավանդ դ. հատվածում վոր գրված է «որովհետև մեկ անգամ մկրտվածների համար, - որ ճաշակեցին երկնավոր պարգևներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, Աստծու գեղեցիկ խոսքի վայելքն ունեցան և գալիք աշխարհի զորությունները ճանաչեցին, - եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն և դարձյալ խաղք ու խայտառակ դարձնում» (Եբր. 6:4-6): Փաստորեն մահվան հանգեցնող մեղք է թե՛ չապաշխարելը, թե՛ ապաշխարելուց հետո վերստին նույն մեղքին դառնալը, որով «վերստին խաչն ենք հանում Հիսուսին»: Այս տողերը փոխեցին իմ մեջ շատ ինչուներ օրինակ այս տողերը կարդալով հասկացա որ կարեվոր է ապաշխարությունից հետո այլեվս չգործել մեղքեր որովհետեվ դրանից հետո մեղք գործելով Քրիստոսին երկրորդ անգամ խաչին բարձրացնողին կնմանվենք դա իմ մեջ նաեվ վախ է արթնացնում վախ դեպի Աստված որ ապաշխարությունը նաեվ երդման պես է որ դու երդվում ես որ եթե Աստված քեզ ների դու այլեվս մեղքեր չես գործի դա ահռելի մեծ պատասխանատվություն է առառաջացնում իմ մեջ և նաեվ վախ վոր հանկարծ նորից մեղք չգործեմ։ Նաեվ այն տողերը որում գրված են վոր Աստծուն հայհոյելը մահացու մեղք է ասեմ որ շատ պատանիներ չգիտակցելով երեվի այդ մեղքը գործում են առօրյա կյանքում շատերն են այդպիսի մեղք գործում հատկապես պատանիները որոնք ավելի քիչ են գիտակցում թե ինչ են անում և մյուս բոլոր տողերնել հետաքրքիր են։
Շատ ճիշտ ես Հովսեփ ջան, բայց սայթաքելու պարագայում չպետք է գնանք դեպի հուսահատություն, ինչպես Հուդան և գործենք հոգու կամ մարմնի ինքնասպանություն, որովհետև ինքնասպանությունը Սուրբ Հոգու դեմ հայհոյանքի ամենատիպիկ դեպքն է:
@Srk. : Իմ մոտ շատ է եղել հուսահատություններ բայց մտածելով վոր Աստված բարի և ներող է ես մտածում եմ ուրեմն Աստված ներում է ինձ կամ ընդունում է ինձ մեղավորիս և շարունակում եմ նորից գնալ դեպի Քրիստոս տանող ճանապարհով այսինքն ապրել Քրիստոնեական օրենքներով իսկ առաջ երբ մեղք էի գործում մտածում էի վերջ Աստված այլեվս չի ընդունի ինձ և չի ների և ինչել վոր անեմ ձեվականություն կլինի այդ պատճառով էի հուսահատվում մտածելով սեփական մեղքիս մասին զղջում էի և զգում թե մեղքը վորքան անմաքուր բան է դա երեվի հոգու ինքնասպանության փորձի պես էր իսկ մարմնի ինքնասպանության մասին նույնպես մտածել եմ դե ցանկանում էի վերջ տալ այս աշխարում իմ տանջանքներիս կամ երբ հուսահատվում եմ մտածելով վոր այս աշխարը մեղավոր է և դաժան է ցանկանում էի ինքնասպան լինել որպիսի ընդմիշտ հեռանայ այս աշխարից և մի նոր աշխար էի ցանկանում փնտրել որտեղ չեյն լինի մեղավոր մարդիկ և մտածում էի ինքնասպան լինելով ես հոգի կդառնամ և կգնամ գեղեցիկ աշխար փնտրելու և կապրեմ այդ աշխարում բայց հետո իմացա վոր մարմնի ինքնասպանություն գործող մարդը կհայտնվի դժողքում քանի վոր Աստված չի ների ինքնասպան եղած մարդուն։
Դա ամենամեծ նվերն է մեզ մեղավորներիս համար որ Աստված ներում է մեզ դա անասելի մեծ նվեր է բոլորիս համար։
Ես կարդացել եմ մի գիրք,որտեղ գրված էր ինքնասպանության մասին որ Աստված է կյանքի հեղինակը ,և միայն նա իրավունք ունի կյանք խլել ,իսկ ովքեր ապստամբում են Նրա դեմ`այսինքն իրենց Աստծու տեղն են դնում և խլում Նրանից այդ իրավունքը ,հայտնվում են դժոխքում:
Այսինքն եթե մարդը գիտակցաբար մեկ ուրիշի կյանքն է խլում ,դա նշանակում է որ գիտակցաբար Աստծո իրավունքն է խլում և դա ևս Սուրբ Հոգու դեմ հայհոյանք է:
Եվ մեկ հարց էլ կուզենայի տալ ,երբ բարկացած ժամանակ
մարդը հայհոյում է (անեծք,վիրավորական խոսք) իր եղբորը կամ Աստծուն , դա ևս համարվում է Սուրբ Հոգու դեմ հայհոյանք?
Եթե Աստծուն ուրանալը աներելի մեղք է , ապա Քրիստոսը ինչու ներեց Պետրոսին??
@Анонимный :
Հուդան էլ ուրացավ, Պետրոսն էլ ուրացավ, Պետրոսն ապաշխարեց ու ներվեց, Հուդան չապաշխարեց ու կործանվեց։
Իրոք Աստված Մեծ նվեր է անում մեզ մեր մեղքերը մեզ ներելով։ Փառք Աստծուն
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: