Գուշակել անգամ չէի կարող, որ երթուղայինը, որն արգելակեց ճիշտ կանգառի համար նախատեսված
դեղին գծերի վրա, հերթական գրառման հերոս պիտի դառնար…
Սրահն անհավանականորեն մաքուր էր, առանց փոշու և մեքենայի յուղի հետքերի: Անգամ օդափոխության համակարգ էր գործում: Թավշապատ նստատեղերը ևս մաքուր էին, առանց պատռվածքների, հարմարավետ: Վարորդի դեմքին նայելով միանգամից կպատկերացնեիր, որ կիրթ արտաքինով այդ մարդը մաքրության և կոկիկության մարմնացում էր՝ սափրված դեմքով, ճերմակ վերնաշապիկով և փայլեցված կոշիկներով: Փողկապն էր պակասում, և եթե այն էլ լիներ, ես կհավատայի, թե երթուղայինի վարորդն առնվազն նախարար է: Չնայած այն, որ ամրագոտին կապված էր, և ինքը՝ վարորդը, խստորեն պահպանում էր երթևեկության կանոնները, արդեն իսկ «բյուրոկրատական վերնախավի» ներկայացուցչի վարքագիծ չէր:
Աչքս ընկավ կենտրոնական հայելուց կախված գեղեցիկ հայկական խաչին: Սովորույթի ուժով սկսեցի աչքի հուլունքներ, փշեր, 1 դոլարանոցներ կամ սնահավատական այլ պարագաներ որոնել: Չգտա: Փոխարենը ուշադրությունս գրավեց բոլորի համար տեսանելի տեղում փակցրած գրառումը ընթեռնելի և անսխալ հայերենով՝

«Հարգելի ուղևորներ, «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքն արգելում է ծխելը քաղաքային տրանսպորտում, այդ թվում՝ երթուղային տաքսիում: Եթե երթևեկության ընթացքում վարորդը թույլ է տվել նման զանցառություն, ապա դուք արտոնված եք չվճարելու երթևեկության համար նախատեսված գումարը»:
Հետաքրքիր էր…
Սրահում
բոլոր նստատեղերը զբաղված էին, կանգնած մարդ չկար: Երկու-երեք հոգի գիրք էին ընթերցում:
- Ներեցե՛ք,- հանկարծ խոսեց վարորդը՝ դիմելով
ուղևորներին,- կարո՞ղ եմ երաժշտություն միացնել:
- Եթե ոչ ոք դեմ չէ…- պատասխանեց միջին տարիքի
մի կին:
Ոչ ոք չառարկեց:
Նորից զարմանք… Երթուղայինի
մեջ Շուբերտ է հնչում՝ «Երեկոյան սերենադ»:
Մեքենան կարծես լողում
էր երաժշտական հնգագծի վրայով. օրվա լարվածությունից հետո աներևակայելի հանգստություն
իջավ վրաս: Կանգառս մոտենում էր, իսկ ես ներքուստ ցանկանում էի, որ երթուղայինը լքելու
պահը հնարավորինս հեռու լիներ…
Մի պապիկ խնդրեց ինձ
վարորդին փոխանցել գումարը:
- Հարգելի՛ս,- բարեհամբույր ժպիտը դեմքին պապիկին
դիմեց վարորդը,- պատերազմի և աշխատանքի վետերանները, հերոսներն ու հղի կանայք այս երթուղայինով
անվճար են երթևեկում:
Պապիկը շնորհակալությամբ
իջավ մեքենայից: Իմ իջնելու ժամանակն էլ էր, վճարեցի, շնորհակալություն հայտնեցի վարորդին:
- Խնդրեմ, դուռը զգուշությամբ ծածկեք, եթե կարելի
է,- ժպտադեմ ինձ դիմեց բարեհամբույր մարդը,- Աստված Ձեզ հետ…
Երթուղայինը հեռացավ իմ երազկոտ հայացքի ուղեկցությամբ:
Զարթուցիչս կանչեց… Արթնանալ է պետք...
4 արտահայտվիր:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
@Blognews, մշտապես շնորհակալ եմ ձեզ, աջակցելու համար:
Փաստորեն այդ բոլորը երազ էր? շատ հետաքրքիր էր։
Հրաշալի կլիներ , եթե այս ամենը իրական լիներ։ Աստծուն որքա~ն հաճելի կլիներ, իսկ մարդիկ իրենց այնքա~ն լավ կզգային։ Մեծագույն հաճույք է բարիք գործել և դրա արդյունքները տեսնել։ Շնորհակալություն։
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: