Հարգարժան ընթերցողը երևի միանգամից կմտածի. «Տեսնես ի՞նչ կապ կարող է ունենալ գովազդը Արամազդի հետ»: Կանխավ նշեմ, որ հենց հարցն էլ այն է, որ կապ ընդհանրապես գոյություն չունի, ճիշտ այնպես ինչպես կապ չես գտնի հայկական եթերում գովազդվող որոշ ապրանքատեսակների և գովազդի նյութի, բովանդակության միջև:
1. «Գեղարդի» տարբերանշանը |
2. Պաստառ Գեղարդավանքի պատկերով |
Վաղուց արդեն նկատելի երևույթ է, որ հեռուստատեսային կոմերցիոն գովազդներում հաճախ կարելի է տեսնել եկեղեցական խորհրդանիշերով, եկեղեցիների պատկերներով հոլովակներ: Մեր աչքերը դեռ չէին ընտելացել Գեղարդավանքի պատկերով «Գեղարդ» մսամթերքի գովազդային պաստառներին, երբ հանկարծ էկրանին հայտնվեց կիսամերկ մի վազորդ, ով խաչքարի տակից գտնում է «Ջավախք» կոնյակի մի շիշ` պիտակի վրա պատկերված խաչով: Քիչ անց հեռուստացույցը մեզ պատմում է կովի անարատ կաթի մասին. «Անի» կաթը մեզ հրամցնող ընկերության տարբերանշանում էլ կտեսնենք Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթը:
3. «Ջավախքի» շիշը |
4. «Անի» կաթնամթերքի տարբերանշանը |
Այսպիսով, այսօր քիչ չեն այն գովազդներն ու ապրանքային տարբերանշանները, որոնցում կարելի է տեսնել եկեղեցիներ ու վանքեր, եկեղեցական-հոգևոր զարդեր ու խորհրդանիշեր, եկեղեցական պատկերագրության նմուշներ: Համաձայն ենք, որ վերոգրյալները հայ ժողովրդի դարավոր մշակույթի արգասիքներն են, և ազգայինի «պրոպագանդան» շատ կարևոր նշանակություն ունի օտարամետ այս դարում, սակայն այդ ամենը գովելի ու գնահատելի կլիներ, եթե խորհրդանիշերն ու եկեղեցիները «գովազդվեին» իրենց բովանդակային բուն նշանակության ծիրում, այլ ոչ թե մսամթերքի, խմիչքի կամ կաթնամթերքի ֆոնի վրա` կոմերցիոն նպատակներով: Սույն հանգամանքը վարկաբեկում է ոչ միայն պատմամշակութային անգին արժեքները, այլև վիրավորում է այդ արժեքները կրողների հոգևոր զգացումները:
Նման բարձիթողի վիճակի պատճառը, թերևս, գովազդի և ֆիրմային անվանումների մասին օրենքներում համապատասխան դրույթների բացակայությունն է: Թեև Գովազդի մասին ՀՀ օրենքով պետք է կանխվի այն գովազդների տարածումը, որոնք առաջ են բերում «ոտնձգություններ հասարակական արժեքների և բարոյականության համընդհանուր նորմերի նկատմամբ» և անհարիր են հոգևոր-բարոյական տեսանկյունից` «վարկաբեկելով բարոյականության համընդհանուր և ազգային նորմերը», սակայն հստակ չէ, թե արդյոք եկեղեցական խորհրդանիշերը համարվում են «հասարակական արժեք» և կամ արդյոք բարոյական համընդհանուր և ազգային նորմի վարկաբեկում է դիտարկվում Ազգային Եկեղեցու սրբությունների անհարիր օգտագործումը...
Օրենքի այս բացթողման և թերակատարության արդյունքում նորանոր դռներ են բացվում մեր սրբություններն ու նվիրական արժեքներն անտեղի օգտագործելու, ինչու չէ նաև սրբապղծորեն ոտնահարելու համար: Այս առթիվ, նկատենք, քիչ բողոքներ ու վրդովմունքներ չեն, որ ազգի զավակները հայտնում են:
Առավել վտանգավոր և անթույլատրելի է եկեղեցական խորհրդանշանների կիրառությունը կրոնական և աղանդավորական զանազան կազմակերպությունների կողմից: Եթե ժամանակին որոշ նորօրյա կրոնական ուղղություններ հայտարարում էին, թե իրենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունում են իբրև մայր եկեղեցի, ապա որոշ ժամանակ անց անիմանալի տրանսֆորմացիայով ներքին զրույցներում Հայոց Եկեղեցին ներկայացվեց իբրև «քույր եկեղեցի»: Այժմ արդեն, ըստ այդ կազմակերպությունների, որևէ տարբերություն չկա Հայ Առաքելական և օրինակ «Արարատի Նոյյան Տապան եկեղեցու միջև»: Այս կերպ, պարզ է, հոգևորսությունն ավելի դյուրին ու արդյունավետ է դառնում:
Խաչքարի պատկերի կիրառում Խարիզմատիկ աղանդներից մեկի կայքէջում: |
«Հայկական Ծաղկյալ Խաչը» Ավետարանչական Եկեղեցու բակում: |
Համապատասխան օրենքի բացակայությունը և երբեմն էլ հասարակության անտարբեր կամ ոչ ուշադիր կեցվածքը այսօրինակ խնդիրներին թույլ են տալիս Հայաստան մուտք գործած աղանդներին իրենց կեղծարարությունը հասցնել այնտեղ, որ սեփական շրջանակները լայնացնելու համար պատրաստված նյութերում (հայտարարություններ, հրավերներ, թերթոններ, ամսագրեր, ֆիլմեր) հաճախ կիրառվում են եկեղեցական խորհրդանիշեր, շարականներ, մանրանկարներ և այլն: Օրինակ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մասին պատմող հոլովակներում կարելի է տեսնել Հայ եկեղեցուն բնորոշ խաչաձևի` «ծաղկյալ խաչի», իսկ ամսագրերում Հայ միջնադարյան մանրանկարչության նմուշների կիրառություններ, իսկ Վանաձորի Հոգեգալստական աղանդի կողմից բաժանված հրավիրատոմս-թերթոններում էլ զետեղված է «Ամենափրկիչ» խաչքարի պատկերը:
Հայ միջնադարյան զարդանախշերի կիրառում «Կյանքի Խոսք» աղանդի ամսագրում |
Պարզից էլ պարզ է, որ նման ճանապարհով աղանդներն ստեղծում են նմանության պատրանք Հայ Առաքելական եկեղեցու հետ և խաբեությամբ իրենց շարքերն են քաշում միամիտ հավատացյալներին: Սակայն հարց է առաջանում. ինչ հիմնավորմամբ և իրավունքով են կրոնական այդ կազմակերպությունները գործածում եկեղեցական խորհրդանիշերն ու արժեքները` ոտնահարելով Հայ Եկեղեցու իրավունքները և Եկեղեցու զավակների նվիրական զգացմունքները, երբ այդ նույն կազմակերպությունների գործունեությունն ուղղված է հենց այդ արժեքների դեմ, այդ արժեքները ստեղծողների և պահպանողների դեմ:
Սաղմոսավանքի պատկերի օգտագործումը աղանդավորական կայքերից մեկում: |
Ինչևէ... Կարևոր ենք համարում կոչ անել պետական պատկան մարմիններին հնարավորինս շուտ ձեռնամուխ լինել օրենքի շտկմանն ու չարաշահումներից խուսափելու համար նոր օրենքների ձևակերպմանը, իսկ մեր հայրենի արտադրողներին` հրաժարվել մեր նվիրական արժեքների անհարկի օգտագործումից: Հավատացյալ հայորդիներին էլ ցանկանում ենք զգուշացնել, որ եկեղեցու կամ խաչի պատկերի առկայությունը թերթոնների կամ գրքերի վրա դեռևս երաշխավորները չեն այն բանի, որ պատրաստված նյութերը Հայ Առքաելական Սուրբ Եկեղեցունն են: Դրանք կարող են խայծ լինել աղանդների մեջ ներքաշվելու համար.
«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են» (Մատթ. 7:15):
20 արտահայտվիր:
Շատ տեղին հոդված էր: Շնորհակալություն:
Շատ շնորհակալ եմ և կիսում եմ լիովին
Գերազանց դիտարկում!!!
դե...սա հերթական փորձն է նմանեցման մեթոդով շահել ուշ
ադրություն...հոդվածը լավն էր, մնում է արձագանքներ լինեն, թե չէ շատ հաճախ աթոռակիրների ականջները խցված են լինում ու չեն լսում այն, ինչը պիտի լսեն...
Կարծում եմ հոդվածով արդեն ամեն ինչ ասված է, իմ կողմից հավելյալ մեկնությունների կարիք չեմ տեսնում բացարձակ: Շնորհակալություն ևս մեկ անգամ ոմանց համար անցանկալի ճշմարտությունը ջրի երես հանելու համար:
Դուրս եկավ հատկապես որ ամեն ինչ չափված-ձևված էր, առանց այլևայլությունների, շատ լավ էր, հենց էդպես էլ պետք է գրվեր, դու այդ շնորհն ունես եղբայր, ուրախ եմ:
:)
Շնորհակալություն. Շատ լավ ու տեղին հոդված էր: Եթե հնարավորություն ունենայի մի 1000 անգամ և դեռ ավելի կարձագանքեի համար արձագանքներն ակնառու դարձնելու համար:
Բրավո Արթուր ջան !!!!
Մենք պետք է ոչ թե մեղադրենք այս ամենն անողներին, այլ մեր պետությանն ու կներեք Եկեղեցուն, որ չի պայքարում ռադիկալ կերպով այս խնդրի շուրջ: Երբ ժամանակին պետությունը ընդունես աղանդավորների օրինական լինելիությունը, Հայոց Եկեղեցին չասեց իյա, էս ինչ եք անում; Մենք սուս ու փուս միայն ասում ենք պետք է վտարել նրանց` աղանդավորներին, պետք է պետականորեն օրենքներով և պատժամիջոցներով նրանց դեմն առնել:
Մեզ մոտ առկա են բոլոր պարարտ հողերը, որպեսզի արագ աճեն ու զարգանան աղանդավորական 1000 ու մի տեսակ ճյուղերը... դրանց դեմ մի տարբերակ է գործում, որը սակայն "ժողովրդավարական" և "հումանիստական" տրամաբանությունը չի ընդունում, դրանից էլ օգտվում են դրանք...
Իսկ ավելի կոնկրետ ինչ առաջարկներ ունեք??? Ինչ հստակ մարտավարություն եք տեսնում այս խնդիրը հաղթահարելու համր: «Ռադիկալ» բառն ինձ համար բազմաբովանդակ է հնչում:
Հոդվածը հետաքրիր էր և օգտակար: Պիտի հաշվի առնենք սակայն, որ մեր երկրի օրենքները դեռ լրամշակվելու կարիք ունեն, և հուսով եմ, համապատասխան օրենքի մշակմամբ և, որ ավելի կարևոր է, կիրառմամբ հարցը կլուծվի:
Անհրաժեշտ և տեղին հոդված է: Շնորհակալություն հրապարակման համար:
-ին ուզում եմ տեղեկացնել, որ Եկեղեցին արդեն քանի տարի է պայքարում է դրա դեմ, սակայն արդյունքի չի կարողանում հասնել ինչ-ինչ պատճառներով: Կարծում եմ, Եկեղեցուն մեղադրելու փոխարեն պետք է մենք էլ պայքարենք և այս հարցին հասարակական հնչեղություն տանք և այս գործում հնարավորինս շատ մարդ գրավենք, չէ որ Եկեղեցին հենց մենք ենք:
Առաջարկում եմ նաև բոյկոտել վերոնշյալ սննդամթերքների /ես դրանց կավալացնեի նաև "Բարի սամարացին"/ դեմ և ձեռնպահ մնալ դրանք գնելուց: Անձամբ ես այդպես եմ անում:
Inchqan gitem jamanakin ais harcy vorosh qnnarkum unecav heto vonc vor miangamic lrec kam hangav,gone im hamar anhaskanali patcharnerov.
mianshanak e ain, vor azgain kronkan xorhrdanishery chen karox linel voreve tesaki govazdi baxkacucich lini da komercion kam kronakan govazd
uxaki nax anhaskanali e te haiastanyan orensdrutiamb vorn e hogevorsutiuny, vor xorhrdanishern ogtagorcelu menashnorhy patkanum e Hay Araqelakan ekexecun \iroxutiun vor ka petakan xorhrdanisheri kriarutian menashnorhain depqeri het\ ev i verjo mer hamar orensdrakan SHESHTUM EM ORENSDRAKAN EV VOCH TE AZGAIN AVANDAKAN PATKERACUMAIN KAM ZGAIAKAN EMOCIONAL DASHTUM vorn e hrchakvac azgain nvirakan arjeq kronakan arjeqneric \orinak Hay ekexecin ardioq hamarvum e ornsdroren azgain nvirakan arjeq te voch Haiastanian ornsdrutiamb
karcum em ais imastov mer orensdir marminy i dems Azgain joxovi uni aneliqner ailapes menq karox enq kangnel shat shat lurj iroxutiunneri dem handiman u chimanal inch anel zut miain ain patcharov, vor orenqov voreve charpiki zerqy brnelu iravunq chenq unena
urax klinei ete ais hraparakumy tesnei hanrapetakan tpagir kam online mamulum, mec hachaxeliutiun unecox bloggnerum
Ես «Բարի Սամարացու» կողքին կավելացնեի նաև «Էջմիածին կաթը». մարդիք կարծում են, թե դա քարոզի տարբերակ է` մոռանալով որ նսեմացնում են Սուրբ Խոսքերը:
Հոդվածը արդեն տպվել է 168 ԺԱՄում. http://www.168.am/am/articles/27504-pr
և ԱթմԹաունում. http://www.armtown.com/news/am/168/20110430/27504/
Շնորհակալ եմ պարբերականներին:
Շատ մատչելի է գրված,շնորհակալություն.
Հայկական գովազդները ինձ միշտ զայրացրել են մանավանդ երբ ֆիլմ դիտելիս է ցուցադրվել շատ է պատահել երբ ֆիլմ էի դիտում և գովազդ դրեցին և ես ոչմիայն չդիտեցի այդ գովազդը այլ նաեվ փոխելով ալիքը չդիտեցի ֆիլմը ։ Բայց որ նմանատիպ գովազդներ կան ինչպես նշված է վերեվում դա ինձ համար եվս շատ ցավալի է քանի որ ես միշտ մտածել եմ որ մենք Աստվածավախ Քրիստոնյաներ ենք նման երեվույթները կարծես փորձում են ինձ հակառակը համոզել։ Միշտ փորձում եմ ինքս ինձ համոզել որ մենք ՀԱՅ ժողովուրդը Քրիստոնյա ենք և բոլորս պահում ենք Աստծո պատվիրանները բայց երբ տեսնում եմ թե շուրջս ինչպես է փոխվել մտածում եմ թե ինքս ինձ էի խափում։ Բոլորսել մեղավոր ենք բայց միշտ փորձել ենք ետ դառնալ մեղքի ճանապարհից և փնտրել դեպի Քրիստոսը տանող ճանապարհը իսկ հիմա կարծես հակառակն է տեղի ունենում։
Հովհաննես Դպիր - Facebook
Shat jisht Hodvac er Ter Hayr bayc ekek mi hat nayenk mer dramneri vra vor ekexecinernen en patkervac mek mtacum es inch kap uni poxe mer vanqeri het orinak dolari vra ches handipi vochmi gmbetner kam xach kamel arabakan poxeri vra handipes mskit inch kap uni eli et dzerqi kexte ekexecineri gmbetneri het?
Shnorhakalutyun Ter Hayr.
Հովհաննես ջան, ես էլ էի քեզ պես մտածում մինչև մի մարդու խորհրդով աչքի անցկացրեցի աշխարհի դրամային միավորները, ու պարզ դարձավ, որ աշխարհում վաղուց արդեն ընդունված կարգ է ազգային կամ պետական մեծ արժեքները դրամի վրա դրոշմելը: Սա մի տեսակ ազգային անձնագիր է, որով կարող ես ներկայանալ օտարին կամ սեփական քաղաքացուդ մեկ քայլով մոտեցնել բարձր արժեքներին: Սա հասկանալուց հետո մի տեսակ խաղաղվեցի դրամների հարցում:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: