ՄԱՆԱՆԱյի հերթական այս հանդիպումը, որ 2-րդն էր Սուրբ Գրիգոր Լուսավորչում, նշանավորվեց բուռն և անգամ «վտանգավոր» քննարկմամբ: Հանդիպմանը ներկա էին ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր անձիք, ովքեր վիրավորական էին համարում քրիստոնեության կողմից համասեռամոլությունն իր դրսևորումներով հանդերձ «մոլություն» անվանելը: Այդ երիտասարդները ներկայացել էին տեսախցիկներով զինված և նկարահանել են ծրագրի ողջ ընթացքը: Տեսագրման բուն նպատակը, բնականաբար, ապացույցներ հավաքելն էր, թե սեռական փոքրամասնությունները հալածվում են Հայաստանում:
Այնուամենայնիվ հիշեցնենք, որ քրիստոնեությունը, որպես Քրիստոսի հետևորդների կրոն, երբեք չի հալածում ու չի պարսավում մարդուն, այլ դատապարտում է մեղքը, մոլությունն ու աղտը, որը, ցավ ի սիրտ, տարածում է մարդը: Մի բան շատ ավելի հստակ է. դարձի եկածին Եկեղեցին միշտ գրկաբաց է ընդունում:
Տերը թող ողորմի իր արարածներին և մեզ բազմամեղներիս:
3 արտահայտվիր:
Հանդիպմանը ներկա եմ եղել:)) Սակայն,չեմ նկատել,որ այդ ոչ ավանդական կողմնորոշման տեր երիտասարդները տեսախցիկներով են եղել: Ինչևիցե,մի բան կարող եմ ասել միայն.և այն մեղավորները,որոնք փորձում են իրենց մեղքերն արդարացնել, և այն մարդիկ,որոնք ուզում են մեղավորների դատաստանը իրենք տեսնել ու իրենց քրիստոնյա են կոչում քրիստոնեություն են "հորինում",որովհետև չկա քրիստոնեություն Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավանդածից դուրս:
Ճշմարտությունը խոսեց քո շուրթերթվ Աննա ջան: Ես ուրախանում եմ, երբ մեր Եկեղեցու և Քրիստոսի հետևորդ երիտասարդները առողջ են դատում հերիք չի, մի հատ էլ քարոզում են: Հիանալի էր: Ապրես:
Շնորհավորում եմ:
Armik Bagdasaryan · Facebook
Karcum em Tiroc@ nmanvelu cgtum@ miayn cankanal@ che , ayl axotkov Tiroch@ xndrel , vor Na Ogni nmanvel Iren. Shat ogtakal karoz er.
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: