Տես նաև` ԱՐԺԵ՞ ԴԱՌՆԱԼ ԱՂԱՆԴԱՎՈՐ /ՄԱՍ 1/
«ԱՂԱՆԴ» տերմինն այսօր ամենատարածվածն է «նոր կրոնական շարժումենրը» կարճ բնորոշող բառերից: Անվանեք այդ շարժումներն ինչպես կուզեք` հարանվանություն, դենոմինացիա, կոնֆեսսիա, կրոնական կազմակերպություն կամ մեկ այլ բան, անձամբ ես կգերադասեմ հաճախ օգտագործել սոսկ «աղանդ» կամ «աղանդավոր» բառերը` հարմարության, տարածվածության և կարճ լինելու, այլ ոչ գաղափարական տեսանկյունից: Առհասարակ «աղանդ» բառը հասարակության մեջ երկատված ազդեցություն ունի. ոմանք ատելություն են քաղում դրանից, զզված ու թթված դեմք ընդունում, անհանդուրժողականություն դրսևորում, մյուսները պաշտպանում են փոքրամասնական իրավունքները, խղճի և կրոնի ազատություն բարձրագոչում, ներկայացնում ու ներկայանում իբրև զոհ և հալածյալ: Անշուշտ, այս երկու ստվար բանակների կողմնորոշումների վրա իրենց ազդեցությունն ունեն մի շարք գործոններ, որոնց մասին «գաղափարակիրները» գուցե չեն էլ կասկածում, սակայն մի բան ակնհայտ է. մարդկանց աղանդների ծոցը քաշող ինչ-որ բան կա, որի հանդեպ անտարբեր չեն կարողանում մնալ ոչ աղանդավորները: Ահա այդ քարշակների դիտարկմանն է ուղղված փոքրիկ ակնարկների այս շարքը, որը ոչ այլինչ է, եթե ոչ սոսկ հեղինակիս մտահանգումների շարանը, մտքեր ու կարծիքներ, որոնք շատ հնարավոր է սուբյեկտիվությունից այն կողմ չանցնեն էլ, ուստի խնդրանքս է քեզ, ընթերցո´ղ, վիրավորական և անհարիր ոչինչ չնկատել այստեղ և շարքի հետագա գրություններում: Ամեն ակնարկի ավարտին պիտի խնդրեմ ուղղակի հարց ուղղես ինքդ քեզ . «Արժե՞ դառնալ աղանդավոր»:
«Դու
փրկված ես»
Առհասարակ
ադամորդիներիցս ոչ ոք ապահովագրված և զուրկ չէ սեփական կրոնի, հավատքի ու
հավատալիքի մեջ սխալներ գործելուց և ծայրահեղությունների դիմելուց (սա ավելի հաճախ լինում է, երբ մարդը ճիգ է անում
ինքն իրենով ձևակերպել և ապրել հավատքը` անտեսելով ընդհանուրն ու փորձվածը):
Անձամբ ես, լինելով քրիստոնյա,
ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. «ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ»:
Ծայրահեղությունների դրսևորումները հավատքի դաշտում կարելի է կոչելել 2 բառերով` ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ և ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅՈՒՆ: Առաջինները հասարակությանս մեջ աչքի են ընկնում որպես «Ես իմ աստվածն ունեմ, ես իմ ձևով եմ հավատում» լոզունգի կրողներ (սրանք ի դեպ մեծամասնություն են կազմում), իսկ երկրորդները նախկինում հորջորջվում էին որպես «հավատացյալներ» , իսկ մեր օրերում անվանվում են «աղանդավորներ»(թեև քիչ չեն նաև մինչև հիմա նրանց «հավատացյալ» անվանողները):
Ծայրահեղությունների դրսևորումները հավատքի դաշտում կարելի է կոչելել 2 բառերով` ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ և ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅՈՒՆ: Առաջինները հասարակությանս մեջ աչքի են ընկնում որպես «Ես իմ աստվածն ունեմ, ես իմ ձևով եմ հավատում» լոզունգի կրողներ (սրանք ի դեպ մեծամասնություն են կազմում), իսկ երկրորդները նախկինում հորջորջվում էին որպես «հավատացյալներ» , իսկ մեր օրերում անվանվում են «աղանդավորներ»
Սրանց համաձայն 2
ծայրահեղությունները կբնորոշվեն այսպես`
- մարդիկ ովքեր աղանդավորության մեջ են
- մարդիկ ում մեջ է աղանդավորությունը
Թե´ առաջինները, թե´ երկրորդները աչքի են ընկնում հավատքի, հոգևորի և Աստծո մասին «կատարյալ ու անսակարկ
գիտելիքներով», միայն մեկ տարբերությամբ. նրանք, ովքեր աղանդավորության մեջ են տիրապետում
են որոշակի բազայի և սկզբունքների, որոշակի գիտելիքներ ունեն` համապատասխան իրենց
կազմակերպության ու ղեկավարների մատնանշած սուրբգրային հատվածների, իսկ նրանք, ում
մեջ է աղանդավորությունը, թեև ոչ մի հարցում էլ էական գիտելիք չունեն, սակայն սկզբունքորեն
ներկայանում են որպես հոգևորի ու կրոնականի «գրոսսմեյստերներ»: Որքան էլ որ 2
կողմնորոշումները ցավալի լինեն, ողբերգական է լինում, երբ այդ երկուսը հանդիպում են
մեկ մարդու մեջ:
Դարձյալ շեղվեցի բուն ասելիքիցս. շարունակելով աղանդների
«առավելությունների» մասին շարքս` այսօր ուզում եմ առանձնացնել «ընտրյալներին»:
Շատերիդ
«համբերության դուռը» բախած կլինեն մարդիկ, ովքեր հարց ուղղած կլինեն ձեզ.
«Ուզո՞ւմ եք փրկվել» կամ «Կուզեի՞ք ավելի լավ կյանքով ապրել»: Հարցն ինքնին
հրապուրիչ է, ավելին, երբ դրան գումարում ես սոցիալ-հասարակական սուր շերտավորում,
տնտեսական, ինչու չէ նաև հոգևոր ճգնաժամ, պառակտված քաղաքականություն, դեպրեսիա ու
քայքայված նյարդեր, ապա հարցը դառնում է անգամ գայթակղիչ և իսկապես «լավ ապրելդ»
գալիս է, էլ չեմ ասում գլուխդ առնելն ու «փրկվելը»: Գայթակղված առաջարկով` լսում
ես, ու աստիճանաբար պարզվում է, որ քեզ անգամ դրախտ են խոստանում: Ա~յ քեզ
հաջողություն... Մի քանի րոպեից քեզ համար բացահյատում են նաև, որ դու ներկայում կանգնած ես կորստյան եզրին, շուրջբոլորդ անդունդ է. մի խոսքով մեռնեիր, ավելի լավ էր… Չես
հասցնում տակավին մարսել այս չարաբաստիկ լուրը, երբ քեզ հայտնում են որ դու այլևս
ժամանակ չունես. «Աշխարհը մոտեցել վախճանին, վերջին ժամանակներն են»: Հետևում է պնդումն առ այն, որ այս ամենի
մասին մարդկությանը հայտնում է ոչ ավել, ոչ պակաս ինքը Աստված Աստվածաշնչի միջոցով (աղանդավորներին
երևի հայտնի էլ չէ, որ Մարկոսի Ավետարանում գրված է. «Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ.
ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ՝ Որդին,
այլ միայն՝ Հայրը։ Զգո՛յշ եղէք,
հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք,
քանի որ չգիտէք,
թէ ե՛րբ է ժամանակը»
(12:32-33): Այս միտքը շարունակելով Պողոս Առաքյալն է գրում. «Եղբայրնե՛ր,
բայց ժամերի եւ ժամանակների մասին կարիք չկայ ձեզ գրելու, որովհետեւ դուք ինքներդ իսկ ստոյգ գիտէք,
թէ Տիրոջ օրը այնպէս է հասնում,
ինչպէս գողը՝ գիշերով»
(Ա Թեսաղ. 5:1-2)): Անշուշտ տրամաբանորեն «գուշակելի» է, որ մայր մտնող ամեն օրը մեզ
մեկ օրով մոտեցնում է Փրկչի Երկրորդ գալստյանը, սակայն պնդել ու ցույց տալ օրը կամ
համոզել մարդկանց, որ ապրում են վերջին ժամանակներում, առնվազն
աստվածհայհոյություն է… Իրականում սա հերթական քարշակն է. կրակի բոցերում
այրվելու, սատանայի ճիրաններում տանջվելու սարսափի տակ մարդուն հուշում են, որ
փրկվելու միակ և ամենաարագ ճանապարհը ապաշխարելն է (ի դեպ աղանդներից ոչ մեկը չի
ընդունում ապաշխարությունը որպես խորհուրդ): Պարզվում է նաև, որ խոսակիցը գիտի, թե
որտե´ղ են վաճառվում «դրախտի տոմսերը». «միայն ընտրյալները կարող են փրկվել, իսկ
ընտրյալները մեր շարքերում են»,-ասում է նա և հորդորում անպայման այցելել իրենց:
Դու
իհարկե կասկածով ես այցելում եկեղեցու չնմանվող այդ հավաքատեղին, սկզբում փակ ես և
զուսպ (մի փոքր էլ վախեցած
աշխարհի վախճանի հեռանկարից),
մանավանդ որ լսել ես, թե ինչքան աղանդավորական խմբակներ կան… Քեզ են մոտենում
սիրալիր ժպիտով մարդիկ, ողջունում, ծանոթանում, հյուրասիրում, ներկայացնում
«հովիվ» անվանվող մի մարդու, ով քեզ մեծահոգաբար Աստվածաշունչ է նվիրում`
միանգամից ճանաչելով քեզ և դիմելով քո անունով… Այ քեզ բան… Այ քեզ
սիրալիրություն… Այ քեզ «սիրո ռմբակոծում»: Մեր եկեղեցիներում նման բան չես տեսնի.
այնտեղ ի՞նչ է` մոմ վառիր, մատաղ արա, կնունք ու հարսանիք… բայց որ մարդիկ իրար ու
առավել ևս անծանոթի այսքան սիրեն… Նյարդերդ արդեն թուլանում են, լարվածությունդ
նահանջում: Հերթական զարմանքը հասնում է քեզ, երբ քո և մյուսների տված ցանկացած
հոգևոր հարց ստանում է լիարժեք ու սպառիչ պատասխան. «չէ´, այս մեկը հաստատ Առաքելական
Եկեղեցում չես տեսնի. «տեր-տերները» մեկը մյուսի հետ չհամընկնող պատասխաններ են տալիս կամ խուսափում ուղիղ պատասխանից…»:
Բայց «էքսկլյուզիվ» սենսացիան սպասվում է հաջորդ
հանդիպումների ժամանակ, երբ դու բացահայտում ես, որ «Աստված ուզում է, որ դու հարուստ
լինես», «Դու պետք է հարուստ լինես և օգնես եկեղեցու զորացմանը», և քանի
որ
դու
ընտրյալ
ես, Աստված
քեզ
անպայման
պիտի
օրհնի
և
դու
պետք
է
հարստանաս, օրհնություն=նյութական
բարեկեցություն. քո
սեփական
աշխատավարձն
ես
մտաբերում ու «օրհնվելուդ» ցանկությունը
մեծանում
է... Բացահայտում ես նաև, որ դու արդեն իսկ փրկվածների
շարքում ես. «Քրիստոսը քո փոխարեն խաչվել և փրկել է քեզ», եթե շարունակես մնալ
իրենց շարքերում և ապրել ու գործել այնպես, ինչպես քեզ կասեն, ապա փրկությունը ափերիդ մեջ է. սուրբ ու ընտրյալ լինելու մտքից միայն գլուխդ պտտվում
է, դու երջանիկ ես, քեզ այլևս ոչինչ պետք չէ. դու արդեն դրախտի տոմս ունես...
Այդ
օրվանից մի տեսակ խղճալով ու քամահրանքով ես նայում քո կողքով «սողացող» մարդկանց,
նրանց, ովքեր այնքա~ն հեռու են Քրիստոսից, նրանց, ովքեր քեզ պես փրկված չեն, խղճում
ես նրանց` արդեն չնկատելով որ դու պակաս խղճահարության արժանի չես, որովհետև
միամտաբար վախեցել ես կեղծիքից ու ստից և ծուղակում հայտնվել, որովհետև սեփական
«տգիտությունդ» քեզ չի կարողանում հուշել, որ ամեն բանի պատասխան, այն էլ հոգևոր
հարցերում, քեզ կկարողանա տալ միայն հիմարությամբ տառապող և մոլորված մարդը (հիշեցի իմաստունին.
«Ես միայն այն գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»), որովհետև կարդալով նենգափոխված Աստվածաշունչը,
լսելով ենթատեքստերով քարոզներ, կարծում ես, թե ամեն բանի հաղորդ ու ամեն լավ բանի
արժանի սուրբ ես. դու, որ քո փրկությունը կապել ես մարդկային խղճուկ խմբի` աղանդի,
դրա աղանդապետերի հետ` մոռանալով, որ մարդը չի կարող երաշխավորել քո փրկությունը, իսկ Քրիստոսի իրական փրկությունը
թաքնված է քեզանից քո իսկ ապահովության համար: Խղճալին սա է... Գիտեմ միայն, որ դարձի ճանապարհ դեռ
ունես, իսկ եթե դեռ քեզ չեն հանդիպել այս դեպքերը, առիթ ունես մտածելու. «Արժե՞
դառնալ աղանդավոր»:
«Եղան նաեւ սուտ մարգարէներ ժողովրդի մէջ,
ինչպէս որ այժմ էլ ձեր մէջ կարող են լինել սուտ ուսուցիչներ,
որոնք,
սպրդեցնելով,
կորստաբեր հերձուածներ են ներմուծելու եւ,
ուրանալով Տիրոջը,
որ իրենց գնեց,
իրենց վրայ արագահաս կորուստ են բերելու։ Եւ շատեր պիտի գնան նրանց անառակութիւնների յետեւից.
եւ այդ պատճառով ճշմարտութեան ճանապարհը պիտի անարգուի։ Եւ ընչաքաղցութեամբ,
մտացածին խօսքերով ձեզ պիտի շահագործեն.
բայց նրանց դատապարտութիւնը սկզբից յայտնի է,
եւ նրանց կործանումը չպիտի ուշանայ։ Քանզի Աստուած չխնայեց մեղանչած հրեշտակներին,
այլ խաւարի կապանքներով գցեց տարտարոսը» (Բ Պետր. 2:1-4):
37 արտահայտվիր:
Շատ հետաքրքիր հոդված է, ես կասեի մարդկանց աչքերը բացող, շատ կուզեի, որ աղանդավորներն իրենք կարդային այս հոդվածը, միգուցե ինչ-որ ազդեցություն այնուամենայնիվ թողներ նրանց վրա, և նրանք ետ կանգնեին այդ ուղուց, ցավալի է մեր այսօրվա ՀԱՅ իրականությունը, երբ մարդիկ հավատում են ստին այդքան հեշտությամբ...
Եթե այս հոդվածից հետո աղանդավորներ մնան, ես ավելի քան համոզված կլինեմ, որ դրանք զուրկ են տարրական բանականությունից: Ապրես, Արթուր ջան:
ughaki qarozek, vor mardik Astvacashunch@ kardan!
«տեր-տերները» մեկը մյուսի հետ չհամընկնող պատասխաններ են տալիս կամ խուսափում ուղիղ պատասխանից…»:
Միանգամայն ճշգրիտ: Ցավոք, մեր (գուցե, թերևս, այսօրվա) քարոզիչները թերագնահատում են տրամաբանության դերն ինտելեկտուալ մարդու աշխարհայացքի մեջ, և հաճախ օգտվում են 2000-ամյա հնացած, պրիմիտիվ փաստարկներից, կամ էլ ընդհանրապես նսեմացնում տրամաբանության արժեքը, ինչով էլ ես անձամբ կպայմանավորեի մտավորականության ստվար մասերի անվստահությունը հոգևորականության նկատմամբ և նրանց "գիտելիք+հավատ=1" կարգախոսը: Այնինչ բնության շարժիչ ուժը տրամաբանությունն է, իսկ բնությունն ինքնին արարչաստեղծ է: Ինչպե՞ս կարելի է հավատացյալին ասել` պետք չէ, որ հասկանաս, ուղղակի հավատա.. Հենց այդ բացը լրացնելով են, ի թիվս այլոց, աղանդավորները դեպի իրենց ձգում ավանդական վարդապետությունից խուսափողներին: Ես կցանկանայի, որ.. լավ, շատ խոսեցի: Կներեք:
Ես պիտի խնդրեմ վիրավորանքների չանցնել և մեկ-երկու առանձին դեպքերը չդարձնել ընդհանրականության առարկա: Իսկ նախորդ գրառման հեղինակն արտոնված է ազատ խոսելու, խնդիր չկա:
Հոդվածը դեռ չեմ կարդացել, բայց կցանկանայի մի երկու խոսք գրել Анонимный-ի հաղորդագրության վերաբերյալ:
Սենց մի հարց: Իսկ դուք կարծում եք, որ ամեն ինչ կարոք եք հականալ? Կամ արդյոք ամեն ինչ է տրամաբանության շրջանակներում? Էմպիրիցիզմի դարաշրջանը վաղուց անցել է: Կարծում եմ ամեն ինչ չէ, որ մեզ հասանելի է: Ամեն դեպքում ապոֆատիկ աստվածաբանության տեսանկյունը ինձ ավելի հարազատ է: Պոզիտիվիզմի տեանկյունից մետաֆիզիկան անիմաստ է և գիտելիքի ըմբռման բոլոր տիրույթներից պետք է բացառվի: Համաձայն նեոպոզիտիվիստների սեմիոտիկան էմպիրիկ եղանակով կարող է մեզ տալ այն լրիվ ինֆորմացիան, որը անհրաժեշտ է տրամաբանական և հիմնավորված ճշմարտություն կառուցելու համար: Այսպես պետք է խոսեն քահանաները, որպեսզի մեր չակերտավոր տրամաբանության գիտակները հասկանան?
Ես ձեր ասածը չեմ կապում տրամաբանության պակասի կամ պատասխանների հետ: Ուղղակի կապում եմ գոռոզության հետ: Ինչպես ասում էր Կիրկեգարդը "It's hard to believe, because it's hard to obey".
Կարծում եմ, ինչ վերաբերվում է հավատքին, ապա ինքը բառը ասում է, որ կան բաներ, որոնք պետք է ուղղակի ընդունել, այնպես, ինչպես որ դրանք կան: Կան գիտելիքներ, որ պետք չէ իմանալ և լրացուցիչ հարցադրումները ուղղակի ծառայում են որպես խանգարող հանգամանք(սա իմ փորձից եմ ասում): Պարզության մեջ է ամեն ինչ գեղեցիկ: Պարզ խոսքը, որտեղ տրամաբանություն այնքան էլ պետք չէ և որը բացատրում է բարդ գաղափարները այսպես ասած մատերի վրա ամենաբարդ և ամենագեղեցիկ խոսքն է:
Կարծում եմ, որ մտավոր զարգացվածության առումով հին ժամանակներում թե սովորական մարդիկ, թե փիլիսոփաները, աստվածաբանները շատ ավելի մոտ էին Աստծուն, քան ժամանակակից մարդը, որը այլևս չի լսում Աստծո ձայնը իր մարմնի և շրջապատող միջավայրի աղմուկի հետևանքով:
Այո, աղանդավորները այդ բացը լրացնում են, բայց ինչով??? Սա շատ մեծ հարց է, որի մասին երկար կարելի է գրել: Անշուշտ լավ բաներով չեն լցնում, հավաստիացնում եմ:
Կխնդրեի մեկ հատ 2000 տարվա հնացած փաստարկ ներկայացնեիք, որը ամենատպավորիչն է ձեր կարծիքով:
Կուզեի նշել նաև մեկ հանգամանք: Շատ կարևոր է, թե ինչպես ես լսում: Եթե լսում ես ի սկզբանե քննադատելու նախապաշարմունքով, ապա ամենակատարյալ թվացող խոսքը անգամ կարելի է այնպես քննադատել, որ այն չդիմանա: Իսկ եթե լսում ես ինչ-որ մի բան քաղելու նպատակով, ապա հավաստիացնում եմ, որ քեզ համար մի օգտակար բան անպայման կգտնես: Դա նման է գրքին: Կարդում ես ամբողջը, սակայն կարող է պարզվել, որ այնտեղ քեզ համար ուսուցողական և հետաքրքիր էր միայն մեկ էջը: Բայց առժեր չէ կարդալ :)
Իսկապես մեր հոգևորականությանը պակասում է սիրալիրությունը, մանավանդ` քահանաներից շատերին: Արթուր սարկավագ, բայց ինչ լավ եք վերլուծել աղադավորի հոգեբանությունը...
Inchpes asum e Sahak Srbazan@ havatqi organ@ voch te achqern en, ayl akanjner@, isk Hisus erb 4 orva mahacac Xazarosin harutyun pargevec, nerkanerin asec, erani dzez vor tesaq ev havataciq, bayc aravel erani nranc, ovqer chen tesel, sakayn klsen ev khavatan...
isk qahananeri siraliutyunic boxoqoxin uxxaki xorhurd ktayi mek-mek inqn el sirali lini, qani vor ov inch cani, ayn el khndzi, kam el dimacinid het varvir aynpes, inchpes kuzenayir, vor qez het varven
Shnorhakal em hodvaci hamar, es sa share kanem ur kkaroxanam, anhamber kspasem nor hodvacneri........
Ընկերներիցս մեկը վերջերս ասաց, որ ուրախ է, քանզի քաղաքի մուրացկաններից մեկը դարձել է եհովայի վկա և այլևս հարբեցող չէ? Ես անշուշտ ունեմ իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ, բայց կցանկանայի կարդալ ձեր կարծիքները, մանավանդ հարգելի Արթուր սարգավագի կարծիքը քրիստոներության տեսանկյունից: Երկուսն էլ վատ(սուբյեկտիվ) կատեգորիաներ են, սակայն արդյոք կարելի է ուրախանալ: Երկու խոսքով ասեմ, որ ես տխրել էի ոչ թե նրա համար, որ ինքը հարբեցող էր, կամ ներկայում աղանդավոր է, այլ նրա համար, որ սիրել չգիտեմ և ես չկարողացա նրան տալ այն անկեղծ, քրիստոնեային վայել սերը, որը նրան ետ կպահեր այդ քայլերց:
Հոդվածը շատ հետաքրքիր էր, բայց չգիտես ինչու թվաց թե կարճ էր և անշուշտ անավարտ: Վերջում սպասում էի, որ դեռ նոր պետք է ամեն ինչ սկսվի, բայց ավարտվեց: Հուսով եմ շարունակություն կլինի:
Շնորհակալություն
Հարգարժան Artut, վերջերս ինձ էլ է հանդիպել նման մի դեպք... Ցավում եմ, բայց ինքս պատասխանը չեմ գտել ու կարծում եմ, որ դու ինձ մոտեցնում ես պատասխանին` հիշեցնելով սիրո մասին... Մտածել է պետք:
Մտածում եմ, ինչու են մարդիկ հավատքն այլ շարժումներում փնտրում???
Քրիստոս ասում է, որ ով փնտրում է, անպայման կգտնի. միայն թե փնտրտուքը կարող է երկար տևել... Չեմ կարծում, որ եթե մեկը նպատակ ունենա Հայ Առաքելական եկեղեցում փնտրել իր համար «լավ» հոգևորական կամ մի եկեղեցի որտեղ իր ուզացի համեմատ աշխատանք է տարվում, չի հասնի իր նպատակին. կան այդպիսիք, հասանելի են և հնարավոր է գտնել: Ուղղակի սա կոպիտ ասած առևտրի նման է, երբ դու պիտի ելնես տանից, գնաս շուկա, շրջես ամբողջ շուկայով փնտրես որակով մթերք, ասենք կարտոֆիլ, ապա ալյուր, հոգնած ու ժամանակդ ծախսած վերադառնաս տուն, սկսես ինքդ կարկանդակ (перажки) պատրաստել քաղցդ հագեցնելու համար: Փոխարենը որոշ մարդիկ ուղղակի գերադասում են դուրս գալ փողոց և հենց մուտքի դիմացից գնել փողոցային առևտրի բովով անցած մի կարկանդակ ընդամենը 50 դրամով` էժան, դյուրին բայց ոչ որակով ու անվտանգ:
Պետք չէ սեփական ծուլությունը փաթաթել մյուսների պարանոցին. ով փնտրում է գտնում է... Nothing easy has value!!!
Իրոք հոդվածը շաաաաաաաաաաաաաաատ դիպուկ էր ու ամբողջական, աղանդի ճանկն ընկած մարդու ուղեղից ու սրտից բխեցրած:
Ձեր թույլտվությամբ կարծիքս հայտնեմ վերը գրված մեկնաբանությանը, ըստ որի քահանաները ժամանակի տրամաբանության հետ համընթաց չեն շարժվում, իմ կարծիքով դա իրականությունից կտրված ու ընդհանուր դաշտից անտեղյակ մարդու կարծիք է. ասացեք խնդրում եմ, ինչ հարց եք տվել քահանային ու ստացել 0 պատասխան??? Բնականաբար, եթե հարցնեք ոնց Աստված ոչնչից ստեղծեց մոլորակն ու մարդուն, սպառիչ պատասխան եկեղեցականը չի տա, բայց այս պարագայում ասացեք, որ փիլիսոփան կամ բնագետը, ֆիզիկոսը կամ որևիցե այլ գիտնական կարող է գոնե տրամաբանությանը մոտ պատասխան տալ???
Ես անձամբ համարում եմ, որ եկեղեցականները եղել և մնում են հասարակության ամենակիրթ մարդիկ, քանի որ եթե դուք կարող եք 4 տարի տնտեսագիտություն ուսումնասիրել և չիմանալ ասենք ինֆլյացիան ինչ է, ապա ճեմարանի պարագայում չեմ կարծում որ կարող է նման կերպ լինել:
Մի բան էլ. աղանդավորի կյանքը ընտրելուց առաջ լավ կլիներ, որ մարդիկ մի քիչ ծանոթ լինեին եկեղեցուն, որ գոնե համեմատելու բան ունենային:
Վերջին նախադասությունը շատ դիպուկ էր Beatle ջան: Առհասարկ ողջ գրածդ` սրտիցս: Մարդիք բացարձակ ոչինչ չիմանալով կամ միայն մոմովառության մասին իմանալով /ինչ ապրել են այդ էլ գիտեն/ գնում ընկնում են աղանդի գիրկը, ու այնտեղ իրենց շատ նորովի է թվում, ինչից հետո դառնում մեղադրում են եկեղեցուն անգործության մեջ...
Ամենաանտանելիներից մեկն էլ այն է, որ հաճախ մեղադրանքները նույնն են, ինչ Կաթոլիկ եկեղեցուն ուղղավծ մեղադրանքները` ինկվիզիցիա, անսխալականություն. դասական բողոքականության պաշտպանության դասագրքերից են երևի օգտվում:)
Կարծես թե այս ֆորումի մասնակիցները սիրում են օտարալեզու մեջբերումներ, մեկն էլ ես ավելացնեմ`
bir enkir bıraktığı nakit kredi.
Երբ որ մենք ենք մեջբերում օտար լեզվով, հայտնի տող է երգից կամ գրականությունից, որ օտարալեզու ավելի դիպուկ է հնչում: Անգլերենի հետ շատերը խնդիր չունեն, իսկ թուրքերենը... կարծում եմ թարգմանելու կարիք ունի...
Կարծում եմ, պետք չէ վատ զգալ, եթե քննարկման մեջ օգտագործվում են տերմիններ կամ անգլերեն նախադասություններ, որոնց հայերեն համարժեքը այդքան էլ դիպուկ չէ: Քննարկումները նաև ինչ-որ բան սովորելու լավ առիթ են հանդիսանում, իսկ նման օրինակները կարող են լավ խթան լինել, որպեսզի մեկ անգամ ևս կարդաս, վերհիշես, սովորես մի նոր բան: Այնպես որ այստեղ վատ բան չեմ տեսնում:
Анонимный ջան, իսկ դու թուրքերենի մասնագետ ես? Գրածդ նախադասությունը ոչ մի թարգմանիչ չթարգմանեց: Հուսով եմ գոնե վիրավորանք կամ մի նման բան չէր :)
Ես օրինակ վատ բան տեսնում եմ տռանսլիտերացիայի մեջ, որը կարծում եմ իսկապես վտանգավոր է: Գրենք հայերեն:
Ես մոտավորապես այսպես հասկացա թուրքերեն գրածը. «Մեկ դրամը ավելի լավ է, քան հազարը ապառիկ»: Հայերեն ասած մոտավորապես` «Փորձած թանը անփորձ մածունից լավ է»: Կարծես գիտեմ, թե ով է այս Анонимный-ը: Բայց չեմ հասկանում ասացվածքը ինչի առթիվ էր, այն էլ թուրքական ու թուրքերեն:
Եթե խոսք գնաց, ապա ասեմ, որ ֆոռումներում կամ քննարկումներում ոչ կոռեկտ է համարվում անանունի տակ հաղորդագրություններ գրելը: Եթե ընկել ենք այսպես ասած վիրտուալ իրականության մեջ, ապա բարի լիենենք հետևել կանոններին և լինենք "վիրտուալ գրագիտության" սահմաններում: Իսկ կանոնները շատ պարզ են: Հայկական ֆորումում 1. հայերեն գրառում, 2. ավտորիզացիա(անկախ, դա քո իրական անունն է, թե ինչ) 3. զերծ վիրավորանքներից հաղորդագրություններ:
Թեմայի հետ կապ չուներ, դրա համար եթե չհայտնվի քննարկման մեջ, խնդիր չկա:
Հարգարժան Artur Ձեր գրած մեկնաբանությունը 1. հայատառ էր, 2. ավտորիզացված 3. զերծ վիրավորանքներից, ուստի այն չհրապարակելու առիթ չունեմ :)
Հարգարժան Արթուրի լայնածավալ ընդհանրական թղթին հարկ չեմ համարում անդրադառնալ` թողնելով այն ընթերցողի դատին: Բարեշնորհ ջան, քո ցավդ տանեմ, արտակարգ հոդված ա: Եթե արտակարգ չլիներ, ես էս ֆոռումին սկի չէի էլ նայի, սովորություն չունեմ մինչև նյութը կարդալը միանգամից ֆոռումին անցնել: Ու մանավանդ դիպուկ էր պեռաժկու պահերը, ճշգրիտ կետին խփեցիր: Հիմա մեր խնդիրն այն է, որ այդ` երկար փնտրտուքների ճանապարհի վրա հիմնված մեխանիզմը չի կարող բավարարել 10 միլիոն (մոտավոր) հայության հոգևոր խնդիրները: Ըստ նսեմիս` միայն երբ ամեն թաղամասում կլինի մի եկեղեցի իր հոգևորականով, որը կլինի այդ` քո կողմից նշված որակյալ հոգևորականը, կճանաչի իր համայնքայիններին բոլորին անձամբ, և մարդիկ հոգևոր-բարոյական խնդիրերով կդիմեն հոգևորականին (այսօր այդ դերը մասամբ ստանձնել են քուչի լավերը), այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ազգի հավատքի նորոգման մասին: Թե չէ` Երևանի բոլոր եկեղեցիներում միասին կարող է միաժամանակ տեղավորվել, ասենք, 10.000 մարդ.. Մեկ միլիոնից: Հիմա կասեք` եկող լինի.. Բայց դրան պետք ա գնալ, եթե թաղամասում եկեղեցի լինի, մարդիկ կգնան ամեն պարապ ժամանակ, ոչ թե տարին մեկ` այդ մասով անցնելիս: Եթե եկեղեցում հավաքվեն նույն թաղամասի մարդիկ, և աղոթքն ու քարոզն անցնեն ջերմ համայնքային մթնորոլում, որտեղ հավատացյալները, դպրոցից սովորած լինելով գրաբար, գրեթե անգիր կիմանան ընթերցվածքները, և ոչ թե միայն տաղավար տոներին կգան իրար կոռխտելով կլցվեն եկեղեցի, մոմ կվառեն, կես ժամ կսնտեն` հաճույքով լսելով թե ինչպես է աղոթում պատարագիչը.. Միի խոսքով, էլի շատ խոսացի, կներեք:
Հ.Գ. Ֆորումի կանոնակարգը համապատասխանում է տեխնիկական կառուցվածքին: Եթե տեխնիկապես հնարավոր է ընտրել "անանուն", ապա ես ինձ իրավասու եմ համարում այդպես անել: Եթե դա տեխնիկական խոտան է, վերևում նշեք` խնդրում ենք "անանուն" չգրել:
Հոդվածը դիպուկ է, ինչ խոսք?? Ընկերներիցս մեկը ասաց, որ եթե էս տեմպերով Եհովայի վկաները շատանան, ապա մի 10 տարի հետո Հայաստանը երևի իր պետական կրոնը փոխի, ու դառնա առաջին երկիրը, որը եհովայի վկայություն կանի պաշտոնապես :Չ Ցավալի թեմա է: Իսկ մարդիկ ինչի են ընկնում աղանդավորների ճանկը, հոդվածում շատ լավ է նկարագրված` սեր ու փրկություն փնտրելու ճանապարհին: Եթե ընդունենք աղանդավորները գայլեր են, եկեղեցու սպասավորները` հովիվներ, իսկ մենք` գառներ, ապա դուրս է գալիս, որ գայլերը եկել են ու հենց փարախի մոտ սպառնացել մեր հովիվին, է, գառներիս վիճակն էլ էս պիտի լինի էլի (խոսքս Մալաթիայում վերջերս տեղի ունեցածի մասին է):
Հայաստանի գյուղերում շատ ավելի է զարգացած աղանդավորությունը, իսկ ամենակարևոր պատճառն այն է, որ էնտեղ մարդիկ տարիներով քահանայի երես չեն տեսնում: Չէ, սխալվեցի տեսնում են, միայն թաղումների ժամանակ, մի ժամ, մաքսիմում ժամուկես, որից հետո քահանան վարձատրված ու գոհ հեռանում է: Ապա գալիս է ժպտերես Եհովայի վկան ու.... Եվս մի քանի գառ կորան :(
Շաաաատ եմ ուրախանում` տեսնելով, թե ինչքան սթափ մտածող մարդիք կան դեռ մեր Հայաստանում, ապրեք բոլորդ, որ միայն լավն եք ուզում տեսնել ձեր Մայր Եկեղեցում, որ քննադատությունը կառուցողական եք անում` երբեմն նշելով նաև ելքի ուղիներ, իսկապես շնորհակալ եմ Տիրոջը, որ սթափ է պահում հասարակությանս լավագույն զանգվածին. դուք եք Եկեղեցին Տիրոջ և ձեր ձեռքերում է Եկեղեցու առաջխաղացումն ու ցանկալի հեռանկարը:
Ուզում եմ փոքրիկ մի հաշվարկ անենք, եթե դեմ չեք: Հայաստանում կա ամենաշատը 3 մլն. բնակչություն: Ենթադրենք թե դրանցից մեր եկեղեցու համակիր ու հետևորդ են 2,5 մլն.ը: Կարծում եմ, յուրաքանչյուր 500 հոգուն մեկ քահանան բավարար է /թեև անկեղծ ասած կարծում եմ շատ է/: Այսպիսով ստացվում է, որ 2,5 մլն. մարդու համար անհրաժեշտ է ամենաքիչը 5000 հոգևորական... տպավորիչ ցուցանիշ է, բայց տխրեցնում է ինձ, որովհետև այսօր ամբողջ աշխարհում /ուշադրություն` ամբողջ աշխարհում/ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների թիվը` սարկավագից եպիսկոպոս չի անցնում 1000-ը: Իսկ Ճեմարանն ամեն տարի ավարտում է ամենաշատը 25 հոգի /այն դեպքում, երբ ընդունվում են 50-60-ը/: Հաշվարկները, թե քանի տարի է պետք սպասվելիք 5.000 հոգևորականը ապահովելու համար, թողնում եմ ձեզ:
1. Հարգելի Анонимный, ես հիմա չգիտեմ, թե դուք որ մեկն եք վերևում հաղորդագրություն թողած Анонимный-ներից: Միայն դրա համար եմ գրել, որ գրեք ձեր անվանումը, թեկուզ կեղծ, եթե չեք ուզում օնլայն տարածության մեջ ձեզ ներկայացնել, այնպես ինչպես կաք, որպեսզի հեշտ լինի դիմելը:
2. Գրել եմ զուտ քննարկման համար: Ես սպասում էի սուբյեկտ-սուբյեկտ հարաբերություն, բայց չստացվեց, ինչևէ: Ամեն ինչ կարելի է քննադատել: Բացի դրանից, զուտ հոգեբանության առումով հետաքրքիր է, երբ իմանում ես գոնե մինիմալ ինֆորմացիա այն մարդու մասին, ում հետ նյութ ես քննարկում: Անուն, տարիք, սեռ, մասնագիտություն: Իմ համար շատ հետաքրքիր է:
Ի միջիայլոց մի հետաքրքիր հոգեբանական հետազոտություն կա ֆոռումներում անանուն հաղորդագրությունների վերաբերյալ: Գուգլում կարող ես գտնել :)
Խոսքերս մի ընդունեք որպես քննադատական, չնայած նրա, որ ձեր խոսքերի մեջ սարկազմ զգացի:
Քննարկելու մեծ ցանկությամբ :)
P.s. "Բոլոր իմ հաղորդագրությունները լռելյայն իմ կարծիքով են:Դ"(All my posts are IMHO by default.)
Ժողովուրդ ջան որպես բլոգի պատասխանատու թույլ տվեք իմ խոսքն ասել այս առթիվ. կարիք չկա ոչ հեգնելու, ոչ իրար բան հասկացնելու. բոլորս էլ մեկ գործի ենք լծված ու եկեք արժանապատվորեն առաջ տանենք այն. ես վստահ եմ որ տարաձայնությունները միայն օգնում են խնդիրների հարցում լայնախոհ կերպով դատել, բայց եկեք չեղած տեղից խնդիրներ չստեղծենք:
Արթուր ջան, անշուշտ, արդիական թեմա ես ներկայացրել: Ցավոք, շատ աղանդավորներ փնտրում են իրական Աստծուն, բայց ... Պաատահում է, որ հունից հելնում եմ, որ տեսնում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պասիվ վերաբերմունքն աղանդավորների հանդեպ /սրանց նմանեցնում եմ անձրևից հետո գետնի տակից աճած սնկերի/: Հարկավոր է առավել խիստ վերաբերմունք ցուցավերել մեզ <> ցանկացողների հանդեպ:
ՀՀ օրենսդրությունն այս առթիվ անկատար է: Նույնիսկ ժողովրդավար Եվրոպան բացասաբար վերաբերմունք ունի Եհովայի վկաների ու այլ աղանդավորների հանդեպ, իսկ մեր իշխանավորներն ամեն ինչ անում են, որպեսզի քծնեն Եվրոպային: Արդյունքում, իրենց ձեռքերը կապված են` հաշվի առնելով աղանդավորներին տրամադրված արտոնությունները:
Լրիվ համաձայն եմ: Ասում եմ PEACE և առաջարկում եմ մեր էներգիան կենտրոնացնենք ինչ-որ մի օգտակար տեղ:)
Քահանանեը քիչ են և դա իսկապես մեծ խնդիր է, բայց դե մենք իրենց կողքին ենք: Իսկապես գյուղերում շատ ավելի վատ վիճակ է, որի պատճառները բոլորս էլ գիտենք: Բայց կան նաև շատ քաղաքներ, որտեղ նույնպես եկեղեցիներ չկան: Մեզ մոտ էլ չկա, լավ է, կառուցում են: Հուսով եմ մյուս տարի կսկսի գործել: Երևի թե առժեր ամառները ավելի ակտիվ լինել: Հավաքվեինք գնաինք գյուղերը: Ես մեծ հաճույքով կմասնակցեի և կարծում եմ էլի շատ մարդիկ: Հուսով եմ կկազմակերպեք նման մի բան:
Artur ջան, ենթադրում եմ, որ աշխարհիկ մարդկանց ներգրավվածությունն եկեղեցական ձեռնարկումներում ավելի օգտակար կլիներ ... պետք է մի կերպ արտը մաքրել մոլախոտներից
Artur ջան կան նման խմբեր. հոգևորականները և Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները, ինչպես նաև բոլոր ցանկացողները միավորվում են, բաժանվում խմբերի և մեկնում սահմանամերձ գյուղեր ու քաղաքներ` օգնելու հոգևորականներին կամ ճշմարտությունը հասցնելու այնտեղ, որտեղ այն լավ չի հասել կամ հասել է խեղաթյուրված: Մեկնում են մեկ շաբաթով կամ տասը օրով և հաճախ ապրում շատ էքստրեմալ պայմաններում :), ապրում Աստծով ու աղոթքով շփվում հասարակ ժողովրդի հետ, կազմակերպում մանկական ճամբարներ: Ես մեկ անգամ եմ եղել Մեղրիում և դա կյանքիս ամենալուսավոր ու շնորհառատ շաբաթներից էր: Խենթեր գտեք ես կօգնեմ միանաք խմբերին:)))
Աշոտ ջան, բայց ինձ համար հարցական է, թե որքանով են պատրաստված ու պատրաստ աշխարհական ուժերը նման ծանր աշխատանքին...
Շնորհակալություն Արթուր սրկ.: Մտքիցս դուրս չի գալիս այդ միտքը: Պահը հասունանա և եթե կարողանամ գտնեմ խենթեր, կգրեմ, ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար:
http://www.emedia.am/?module=article&utility=show_article&id_article=1321&lang=am
Ինձ հույժ անհրաժեշտ է իմանալ, թե ինչ կա այս և նման մարդկանց գլխում...
Ուշադրություն շեղելու կամ ինչ-ինչ արարքներ թաքցնելու համար պատմության մեջ պարբերաբար պետք են լինում ավելի մեծ մասշտաբի երևույթներ, որոնք կարող են նաև արհեստածին լինել: Աշխարհի նման վերջերը, գլոբալ տաքացումը և այլն սրանք այս շարքին են պատկանում: Wag the Dog ֆիլմը դիտեք:
Հ.Գ. գմեիլով չի թողնում փոստ անեմ: Ասում է բլոգ ստեղծիր, որին ես այդքան էլ համաձայն չեմ: Սա նոռմալ է?
Արթուր
Gmail-ին շատ հեշտ ա թույլ տալիս փոստ թողնել, չգիտեմ ինչ խնդիր է, շատ գլուխ էլ չեմ հանում ճիշտն ասած: Ֆիլմը կդիտեմ առաջին իսկ հնարավորության դեպքում, շնորհակալություն:
Հիշում եմ ընկերոջս հարազատ եղբայրը որը մոտավորապես տասնյոթ տարեկան կլիներ նա նույնպես եհովայի վկա էր դարձել և ես փորձում էի նրան բացատրել որ դա սխալ ճանապարհ է իսկ նա հակառակը փորձում էր ինձ դարձնել եհովայի վկա ի վերջո երկար համոզեցի ասելով որ դա սխալ է բայց բան դուրս չեկավ և ես նրան հարգելու համար լսում էի իր պատմությունները և մտքումս ափսոսում էի որ նա նույնպես սխալ ճանապարհ է ընտրել։
Կարող եք գործնական խորհուրդներ տալ, թե ինչպե՞ս օգնել այն մարդուն, ով արդեն աղանդավոր է: Շուշան
@Анонимный :
Հարգելիս, իմ կարճ փորձառությունից ասեմ, որ յուրաքանչյուր առանձին դեպք առանձնակի մոտեցում է ենթադրում։ Ամենակարևորը կարողանանք իրապես ու անկեղածաբար, առանց պարտադրանքի ցույց տալ իրենց թե ինչեր են կորցրել Հայ Առաքելական Եկեղեցուց հեռանալով։
Պաքարի մասին մի փոքր անդրադարձ կարող եք կարալ այս նյութի մեջ՝ http://www.sarkavagagirq.net/2013/10/payqar-axand.html
Shnorhakal em. Shushan
15 Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի։ 16 Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։ 17 Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը դեւեր կ’հանեն, նոր լեզուներ կ’խօսեն. 18 Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ. հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան։
19 Արդ Տէրը նորանց հետ խօսելուց յետոյ, երկինքը համբարձաւ, Աստուծոյ աջ կողմը նստեց։ 20 Նորանք էլ դուրս գնացին, ամեն տեղ քարոզում էին, եւ Տէրը գործակցում էր նորանց եւ խօսքը հաստատում էր այն նշաններովը որ հետեւում էին։ Ամէն։
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: