Showing posts with label ուրար. Show all posts
Showing posts with label ուրար. Show all posts

5.10.11

Ո՞Վ Է ՍԱՐԿԱՎԱԳԸ

Տե´ս  նաև` ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սարկավագությունը եկեղեցականի առաջին հոգևոր աստիճանն է, այդ իսկ պատճառով այն շնորհվում է Սուրբ Պատարագի ընթացքում` հատուկ եկեղեցական խորհրդակատարությամբ` ձեռնադրությամբ (ձեռքը գլխին դնելու միջոցով եպիսկոպոսը Սուրբ Հոգու շնորհներն է փոխանցում ձեռնադրվող դպիրին): Սարկավագից սկսած արդեն եկեղեցականը անվանվում է հոգևորական: Սարկավագի աստիճանի մասին վկայված է Աստվածաշնչում (Գործք Առաքելոց 6-րդ գլուխ): Ավելին, քրիստոնեական եկեղեցու առաջին նահատակը դարձավ Ստեփանոս նախասարկավագը (Գործք Առաքելոց 7-րդ գլուխ):




Ի սկզբանե` առաջին դարում, սարկավագությունը նախատեսված էր համայնական պետքերին ծառայելու համար (սարկավագ նշանակում է սպասավոր /հուն.` diakon/) և աստիճանաբար վերափոխվեց Սուրբ Պատարագի Սուրբ Սեղանին սպասավորելուն: Այսօր սարկավագի հիմնական գործառույթներն են` 
  • Սուրբ Պատարագի ընթացքում Սուրբ Ավետարանի ընթերցումը
  • Սուրբ Պատարագի ընթացքում Հավատո հանգանակի ընթերցումը և երգեցողությունը, 
  • Սուրբ Պատարագի ժամանակ Տիրոջ Մարմինն ու Արյունը սկիհով պատարագիչ քահանային մատուցելը` վերաբերումը