Elmira Harutyunyan ընթերցողի կողմից մեկնության է առաջարկվել Հիսուսի Լեռան քարոզի առաջին խոսքը, որի մեկնությունը, կարծում եմ, շատերին պիտի հետաքրքրի: Արդ փորձենք հասկանալ, թե ի՛նչ է նշանակում.
Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը (Մատթ. 5:3):
Ակնհայտ է, որ Տիրոջ այս խոսքում «երկնքի արքայությունը» հանդես է գալիս որպես նպատակ, իսկ «հոգով աղքատ» լինելը այդ նպատակին հասնելու անխափան միջոց: Ուստի խոսքը ճիշտ ըմբռնելու համար, կարծում եմ անհրաժեշտ է պարզել 2 հարց՝
- Ի՞նչ է նշանակում «հոգով աղքատ»,
- Ի՞նչ է նշանակում «երկնքի արքայություն»: