Երբ խոսում ենք պահքի ընթացքում աղոթական կյանքը կազմակերպելու մասին, թերեւս շատերը կարող են ասել.
-Ամեն օր էլ մեր խոսքերով աղոթում ենք. պահքի աղոթքը առանձնահատո՞ւկ է։
Անցյալ գրառման մեջ շեշտեցինք, որ քրիստոնյայի համար չափազանց կարեւոր են ընդհանրական աղոթքները։ Ճիշտ է, որ մարդը ավելի հեշտ ժամանակ կարող է գտնել ու տրամադրել միայնակ ու առանձին աղոթելուն, սակայն ստիպված ենք արձանագրել, որ հաճախ առանձնական աղոթքներն էլ ճիշտ չենք կազմակերպում։
Տեր Հիսուս իր Լեռան քարոզի մեջ ասում է. «Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս։ Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն։ Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք» (Մատթ. 6։5-8)։ Անմիջապես հետո Տերը սովորեցնում է «Հայր Մեր...» տերունական աղոթքը՝ աղոթքների թագուհին։

Սա նշանակում է, որ անհատական աղոթքն էլ պետք է որոշակիորեն կազմակերպված լինի՝ հագեցած ճիշտ ընտրված աղոթքներով, խոսքերով, ճիշտ ժամին եւ միջավայրի մեջ արված։
Իսկ ստորեւ փորձենք մի քանի գործնական խորհուրդներ ձեւակերպել՝
- Ջանացե՛ք օրվա մեջ ձեզ հարմար պահի հատուկ աղոթքի ժամ առանձնացնել, այնպիսի մի ժամ, որի ընթացքի Աստծո հետ ձեր զրույցին չի խանգարի ոչինչ։ Այդ տեսանկյունից կարեւոր է նաեւ խաղաղ ու տրամադրող միջավայրը, որտեղ պետք է աղոթեք։ Կարելի է խունկ ծխել, մոմ վառել եւ հոգեւոր երաժշտություն միացնել։
- Որքան էլ որ աղոթքը անհատական է, այն պետք է որոշակիորեն կանոնակարգել, որպեսզի «շատախոսության» չվերածվի։ Ունեցեք աղոթագրքեր, որոնցից կարող եք հաճախ օգտվել։ Սկսեցեք աղոթքը Հայր մերով, ապա շարունակեցեք սաղմոսներով, կամ այլ աղոթքներով։ Խորհուրդ կտամ անհատական աղոթքի անբաժան մաս դարձնել Ներեսե Շնորհալու «Հավատով Խոստովանիմը» (ի դեպ այս աղոթքի հիանալի մեկնաբանություն կարող եք գտնել այստեղ), Նարեկացու «Մատյան ողբերգությանը», Եփրեմ Ասորու «Զորավար աղոթքը»։ Այս աղոթքները կամ դրանցից կանոնավոր հատվածներ ընթերցելուց հետո միայն կարող եք ունենալ ձեր անձնական, անհատական խոկումն ու աղոթքը։
- Նախապես ընտրեք աղոթական հոգեւոր նպատակներ (այն, ինչի համար պետք է աղոթեք այդ օրը) եւ աղոթագրքերից գտնելով աղոթքներ այդ նպատակին համապատասխան մտքի ամբողջական ընկղմամբ մտեք այդ աղոթքի մեջ։ Ավելացրեք նաեւ ձեր մտածումները «օրվա աղոթքի» շուրջ եւ կիսվեք Աստծո հետ դրանցով։ Սարկավագագրքում արդեն մի քանի տարի է, ինչ ներկայացնում ենք օրվա աղոթքի թեմատիկ հրավերներ։
- Մեծ Պահքի ընթացքում շատ կարեւոր է աղոթքների բովանդակությունը կապել մեր ապաշխարության հետ։ Ոչ թե խնդրել աշխարհային հոգսերի փարատում, այլ՝ հոգու փրկություն՝ լի զղջացող հոգով, արցունքով եւ Աստծո առջեւ խոստովանությամբ։
- Հիանալի կլինի, եթե անհատական աղոթքի կազմակերպմանն ու նպատակին միանան նաեւ ընտանիքի այլ անդամներ, ընկերներ ու բարեկամներ՝ լինեն նրանք ձեր կողքը, թե հեռու։ Այսպիսով աղոթքը չի դադարի լինել առանձնական, սակայն որոշակիորեն կմոտենա նաեւ ընդհանրական աղոթքին բերելով իր պտուղները։
Իսկ առհասարակ մասին, թե ինչպիսին պիտի լինի եւ ինչպիսին չլինի աղոթքը, կարող եք կարդալ ստորեւ բերված հոդվածների օգնությամբ
Կենդանացրեք պահեցողությունը աղոթքով։
Շնորհակալ կլինեմ, եթե այս գրառումը տարածեք ձեր էջերում եւ ձեր հարցասիրությամբ օգնեք նախապատրաստել մեր հաջորդ գրառումները (գրել Սարկավագին)։
Օրհնվեք... 😇
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: