Քառասնորդական Մեծ
Պահքի օրերը 40-նն
են՝ Բուն Բարեկենդանից
հետո մինչու Ծաղկազարդ։
Ծաղկազարդով սկսվում
է պահեցողական
Ավագ շաբաթը (եւս 7 օր), որը
մեզ ուղեկցում
է դեպի փափագելի
Սուրբ Հարությունը։ Այս է Հայաստանյայց
Եկեղեցու տոնածիսական
դրվածքը։
Առհասարակ 40-ը չափազանց խորհրդանշական թիվ է Աստվածաշնչի էջերում այդ թվում եւ պահեցողության պարագային։
Սինա լեռան վրա Մովսես Մարգարեն 40 օր եւ 40 գիշեր պահքի եւ ծոմապահության մեջ էր, որից հետո ստացավ Տասը պատվիրանների քարե տախտակները (Ելք 34:28), Եղիա մարգարեն եւ 40 օր պահք պահեց (Գ Թագ.19:8)։ Եւ իհարկե, մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս անապատում 40 օրեր ոչինչ չկերավ եւ չխմեց եւ փորձությունների ենթարկվեց (Մատթ. 4:2; Ղուկ.4:2), ինչի համար էլ Եկեղեցին եւս փորձությունների եւ ապաշխարության այս շրջանը պահում է 40 օր։

Կպահի՞ արդյոք պահեցողը բոլոր 40-50 օրերի պահքը կամ ոչ, արդեն անհատի (կամ երբեմն նրա խոստովանահոր) որոշումն է. ոչ մի պարտադրանք Եկեղեցու կողմից։ Կարեւոր է չմոռանալ, որ պահքի միջոցով մարդը նպատակ ունի հոգեւոր եւ մարմնավոր ինքնակատարելագործմամբ դիմավորել Տիրոջ Հարությունը։ Հետեւաբար պահքին տալ ստիպողական, պարտադիր ձեւաչափ եւ առանց սիրո ու նվիրումի այն անցկացնել, կնշանակի ձախողվել։ Այլ կերպ ասած՝ պահքը հոգեւոր մարզանք է, որը մարդուն դարձնում է հոգեւորապես ավելի առողջ եւ ուժեղ, հետեւաբար դրա վարժությունները սկսնակի եւ արդեն մարզվածի համար չեն կարող միեւնույնը լինել եւ յուրաքանչյուրը ըստ իր հոգեւոր եւ երբեմն է ֆիզիկական կարողության պետք է կազմակերպի իր պահեցողական ընթացքը։
Իսկ թե ինչպիսն կարող են լինել այդ «վարժությունները» կխոսենք հաջորդ անգամ։
Բարի պահեցողական
ընթացք։ Տերը
օրհնի պահեցեղներին,
ընթերցողներին եւ
տարածողներին։
Պահքի վերաբերյալ ձեր հարցերը կարող եք ուղարկել սեղմելով այստեղ։
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: