Ճիշտ է, որ պահք ասելիս ամեն մարդ միանգամից հասկանում է կենդանական սնունդից հրաժարումը, սակայն ինչո՞ւ։
Նախ բերենք հայրաբանական մի բացատրություն՝ ըստ տարվա օրերի կերակուրների զանազանության մասին.
«Ամբողջ տարին երեք տեսակ օրեր կան` պահք, ուտիք եւ սրա միջինը, որ նավակատիք է կոչվում, քանի որ մարդը երեքից է գոյացել. հոգուց, մարմնից եւ երկուսի խառնումից` անձից։ Պահքը հոգու համար է, ուտիքը` մարմնի, իսկ նավակատիքը` անձի։ Նմանապես եւ կերակուրը երեք տեսակի է լինում, նախ` միսը, որը կատարյալ կենդանուց է առաջ եկել։ Կենդանին կատարյալ է կոչվում, երբ շնչավոր է, ունի հինգ զգայարաններ եւ շարժվում է։ Եւ այս կերակուրը ուտիքին ուտելու համար է։ Իսկ խոտը, ընդեղենը եւ պտուղները պահքի կերակուրներ են, քանի որ անզգա են եւ անշարժ, այսինքն` տեղից տեղ չեն տեղափոխվում եւ չունեն շունչ։ Իսկ նավակատիքի կերակուրը այս երկուսի, այսինքն կենդանիների եւ բույսերի միջինն է, ինչպես ձուկը, ձուն եւ կաթնամթերքը։ Քանի որ ձուն եւ կաթը կենդանուց են, սակայն կենդանիներ չեն, իսկ ձուկը կենդանի է կատարյալ զգայարաններով ու շարժմամբ, սակայն օդ չի շնչում, որի համար էլ պակասավոր է» (Ստեփանոս Արք. Օրբելյան, 12-13-րդ դար)։
Ուտելիքը մեր կյանքում շատ կարեւոր տեղ ունի։ Առօրյայից մի ահռելի հատված մարդը հատկացնում է սնվելուն, լավ միջավայրը, ճոխությունը, քեֆ-ուրախությունն ու անգամ տխրությունը, բոլորը պտտվում են սեղանի եւ ուտելիքի շուրջ։ Ասել է թէ սնունդը մեր կենսունակության հիմքը լինելուց զատ, ուրիշ դերակատարություն էլ ունի մեր կյանքում։ Իսկ եթե անդրադառնանք, թե ուտելիքի ո՛ր տեսակներն են այդ ճոխությունն ու պարարտությունն ապահովում, ապա կնկատենք, որ մեր ցուցակում են միսը, յուղը, քաղցրը, ոգելիցը...
Ուրեմն այս տեսակ սնունդից հրաժարումը Պահքի ընթացքում մեզ կարող է ձերբազատել մի քանի խնդիրներից.
Թերեւս այսքանը... Մի մառացեք, սակայն, որ այս ամենը միայն միջոցներ են մեզ ավելի լավ հոգեւոր մարդ դարձնելու համար. «որովհետեւ Աստծու արքայութիւնը ուտելիք եւ ըմպելիք չէ, այլ՝ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ խնդութիւն Սուրբ Հոգով» (Հռոմ. 14։17)։

- Պողոս Առաքյալը մի առիթով գրում է. «Մարմինը Հոգու հակառակն է ցանկանում» (Գաղ. 5։17) եւ սա հոգեւոր մեծ ճշմարտություն է։ Մեր մարմինները սովոր են փափկության, հաճույքի, քաղցրության ու խնամքի եւ այդ ամենով ճնշում են մարդու հոգեւոր կյանքը եւ դառնում են հոգու թշնամի։ Հրաժարվելով մարմնական հաճույքներից ու տկարացնելով մարմինը՝ մենք իրավունքը տալիս են հոգուն՝ թույլ տալով որ այն ավելի զորանա։ Ամբողջացնելով իր միտքը՝ Պողոս Առաքյալն ասում է. «Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը» (Գաղ. 5:16-17)։
- Կենդանական սնունդից հրաժարումը հեռու է պահում մեզ որկրամոլություն-շատակերությունից, որը 7 մահացու մեղքերից մեկն է։ Հրաժարվելով ուտեստներից, որոնց կապված ենք, մենք ուժեղացնում ենք ժուժկալության (զսպվածության) առաքինությունը։
- Այսպիսով հնարավորություն ունենք ձերբազատվել ինչ-որ բանին հանդեպ չափազանց կապվածությունից։ Սովորելեվ «ոչ» ասել մեր «սրտաուզելիքին» (որը գրեթե միշտ կենդանածին մթերքներից է բաղկացած լինում), մենք մի տեսակ հոգեւոր զարթուցիչ ենք դնում մեզ վրա, որը պատեհ առիթով կարող է հիշեցնել, որ պահքի մեջ ենք։
- Կենդանականից հրաժարումը օրգանիզմը ազատում է անցանկալի ճարպային կուտակումներից։ Ճիշտ է ոմանք սա կարող են դիետիկ նպատակների վերածել, ինչն, իհարկե, դատապարտելի է, սակայն մեր մարմինը իսկապես պետքություն ունի մաքրվելու, թեթեւանալու եւ առողջանալու եւ բարձրացնելու ինքնազգացողությունը։ Ինչպես ասում են՝ «առողջ մարմնում առողջ հոգի»։
- Կենդանական ծագման ուտելիքների մի ստվար մասը, ինչպես նաեւ ոգելից խմիչքները մարդու օրգանիզմի համար հանդիսանում են գրգռիչներ, առաջացնելով սեռական հակումներ, ծուլություն, նյարդայնություն, հոգնածություն եւ այլ բացասական զգացումներ։ Դրանցից հրաժարվելով մենք կարողանում ենք ավել դյուրությամբ կառավարել մեզ։ Դրա համար է, որ Եկեղեցու հայրերը իրենց անհատական փորձառությամբ վկայում են, որ կենդանական սնունդը մարդու մեջ գրգռում է կենդանական հակումները։
- Քանի որ Մեծ պահքը միշտ հանդիպում է գարնան սկզբին, երբ կենդանական աշխարհը սկսում է վերարտադրվել, հրաժարումը կենդանական սնունդից կարող է ունենալ նաեւ բնապահպանական կարեւոր նշանակություն։
Թերեւս այսքանը... Մի մառացեք, սակայն, որ այս ամենը միայն միջոցներ են մեզ ավելի լավ հոգեւոր մարդ դարձնելու համար. «որովհետեւ Աստծու արքայութիւնը ուտելիք եւ ըմպելիք չէ, այլ՝ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ խնդութիւն Սուրբ Հոգով» (Հռոմ. 14։17)։
Պահքի վերաբերյալ ձեր հարցերը կարող եք ուղարկել սեղմելով այստեղ։
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: