Շատ զավեշտալի է, որ հաճախ մենք՝ քրիստոնյաներս, Պահքը նույնացնում ենք միմիայն կենդանական սննդից հրաժարման հետ։ Շատերին կարող եք հանդիպել, ովքեր սոսկ սնունդի պահք են պահում՝ զանց առնելով աղոթքը, Սուրբ Գիրքը, ողոմությունն ու մարդասիրությունը...
Տեսեք, թե ինչ է այսրօրվա ընթերցման մեջ ասում Սուրբ Պողոս Առաքյալը.
Գիտեմ, հիմա պիտի հարցնեք՝ ինչպես ներել, ում ներել, քանի անգամից ներել... Այս մասին կառաջարկեմ կարդաք այս փոքրիկ նյութը՝ ՆԵՐՈՒՄ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի։
Իսկ այսօրվա մեր աղոթքը դարձյալ Հովհաննես Գառնեցու աղոթքներից է՝ Հինգշաբթի օրվա աղոթքը, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։
Տեսեք, թե ինչ է այսրօրվա ընթերցման մեջ ասում Սուրբ Պողոս Առաքյալը.
«Ուտելիքը չէ, որ մեզ Աստծոյ առաջ է կանգնեցնելու: Եթէ չուտենք, ոչնչով չենք պակասի» (Ա Կորնթ. 8։8)։Հավատացեք, պահեցողությունը միայն ուտելիքով սահմանափակողներն ավելի շատ են, քան միայն հոգևոր պահք պահողները։ Իր արտաքին պատճառներից զատ, սա ունի նաև հոգևոր հիմնավորում. որքան էլ որ սննդային պահեցողությունը դժվար է, սատանան մեր առջև ավելի շատ խոչընդոտներ է հարուցում այն ժամանակ, երբ պահքի հոգևոր կողմն ենք ջանում զորացնել։ Երանելի են նրանք, ովքեր իրապես կրողանում են պահել պահքը, իր թե արտաքին և թե ներքին ամբողջությամբ։ Իրականում պահքի բուն նպատակը, ինչպես բազմիցս ասել ենք, հոգով մաքրվել և քրիստոնեական կեանքներս զորացնելն է։ Քրիստոեական կյանքի զորացման կարևորագույն նախապայմաններից է ներողամտությունը, մի հատկություն, որն իրական քրիստոնյայի դիմագիծն է։ Այսօր կուզեմ մեր աղոթքներն ուղղենք դեպի ներում, հիշենք Անառակ որդուն եւ նրա ներողամիտ հորը, հիշենք պատվիրանազանց Ադամին և Եվային և Քրիստոսի մարդեղացումն ու ներումը հանուր մարդկության, նայենք Հիսուս Աստծուն, որ խաչի վրայից իսկ ասում է՝ «Հա՛յր, ներիր նրանց...»։ Վերհիշենք, արժևորենք և ինքներս անդրադառնանք, թե ում պետք է ներեինք ու չենք ներել և այդպիսով իմաստազրկել ենք մեր ողջ պահեցողական ընթացքը։ Տեր Հիսուս, ասես բացելով Տերունական աղոթքի «եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց» խոսքի իմաստը, ասում է. «Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների։ Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները» (Մատթ. 5։14-15)։
Գիտեմ, հիմա պիտի հարցնեք՝ ինչպես ներել, ում ներել, քանի անգամից ներել... Այս մասին կառաջարկեմ կարդաք այս փոքրիկ նյութը՝ ՆԵՐՈՒՄ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի։
Իսկ այսօրվա մեր աղոթքը դարձյալ Հովհաննես Գառնեցու աղոթքներից է՝ Հինգշաբթի օրվա աղոթքը, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։
Օրհնվեք...
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: