Ահա թե ինչ ենք կարդում այսօրվա ընթերցոշման մեջ`
«Ես ասում եմ. ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Գերգեսացիների, Խեւացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում» (Ելք 3։17)։
Եկեղեցու հայրերը, երբեմն այլաբանորեն նայելով Աստվածաշնչյան Ելքի գրքի եղելություններին, որոնց մեջ պատմում է Իսրայելացիների` Եգիպտական ստրկությունից դուրս գալու, անապատում 40 տարիներ դեգերելու և Ավետյաց երկրի սահմաններ հասնելու մասին, դրանք զուգահեռում են մեր 40-օրյա պահեցողության շրջանի հետ` որպես մեղքի գերությունից ու խավարից դուրս գալու և դեպի լույս և կյանք ճամփորդելու մի ընթացք։
Սիրելիներ, իսկապես մեղքերը խավարեցնում են մեր հոգին, որ իրականում Աստծուց տրված է լուսավոր և պայծառ։ Եթե ուզում ենք մաքրել ու վերալուսավորել այն, անհրաժեշտ է խավարի մեջ լույս վառել` հավատքի, հույսի, սիրո, բարության, կամեցողության լույսը, որի աղբյուրը Քրիստոս Աստված է (այս մասին մանրամասն ընթերցենք «ԼՈ՞ՒՅՍ ԵՍ, ԹԵ ԽԱՎԱՐ» քարոզի մեջ)։ Երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսը մի առիթով շատ իմաստալից մի միտք է ասել. «Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա»։
Եկեք մենք էլ մեր այսօրվա աղոթքները դարձնենք լուսեղեն մոմեր, մեր հոգու համար, միաբանվենք ու աղոթենք, որ Տերը լուսավորի մեզ` մեր միտքը մեր գործերը, մեր կյանքը բայց նախ և առաջ մեր հոգին։

Աղոթենք Հովհաննես Գառնեցու Չորեքշաբթի օրվա աղոթքով, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։
Օրհնվեք...
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: