9.3.16

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԱՊԱՏՈՒՄ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ծրագրի շրջանակներում տրված 6-րդ հարցը բավականին հետաքրքրական էր՝ «Քանի՞սն էին Հիսուսի փորձությունները անապատում»:
Պատասխանողների (124 հոգի) մեծամասնությունը ընտրել էր, որ փորձություննորի թիվը 3-ն էր (105 հոգի): 17 հոգի էլ այն կարծիքն էին հայտնել, թե դրանք բազմաթիվ էին: Միայն 2 հոգի նշել էր, որ Հիսուս անապատում միայն 1 փորձություն է անցել:

Իրականաում Ավետարանը մեզ պատմում  է միայն 3 փորձությունների մասին: Կարդանք՝
«Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։ 2Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ 3Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»։ 4Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ 5Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. 6«Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ 7Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ 8Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. 9«Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»։10Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»։ 11Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան» (Մատթ. 4:1-11 ):
Այս կերպ 3 պատասխանը տվող մեծամասնությունը իրապես ճշմարտացի էր, սակայն... Աստվածաբանության մեջ շրջանառվում է այն կարծիքը, որ 40 օրերի ընթացքում փորձությունները պետք է որ ավելի լինեին: Այդ մասին է խոսում նաև Ղուկաս Ավետարանիչը, ով փորձությունների նկարագրականից հետո գրում է. «Եւ սատանան կատարած լինելով բոլոր փորձութիւնները՝ նրանից միառժամանակ հեռու մնաց» (Ղուկ. 4:13): Անշուշտ, «կատարած լինելով բոլոր փորձութիւնները» ասելով կարելի է մտածել, որ երեք փորձությունների մասին է խոսքը, բայց և չի բացառվում դրանց բազմակիությունը, մանավանդ որ հաջորդիվ Ավետարանիչը մանրամասնում է, թէ սատանան որոշ ժամանակով հեռու մնաց Հիսուսից: Այս վրջինն էլ կարող է հարել անապատից հետո տեղի ունեցած փորձություններին, ինչպես ասենք՝ Գեթսեմանիի պարտեզի փորձությանը, այսուհանդերձ եկեք այս անգամ ՃԻՇՏ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՐԵՆՔ ԹԵ 3 ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ և ԹԵ ԲԱԶՄԱԹԻՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ նշողներին:

Ու թող Աստված հեռու պահի բոլորիդ սատանայական փորձություններից: 

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...