Ուզում եմ գրել շատ հարգելի տեր Եսայի քահանա Արթենյանի մասին:Նա շատ խելացի է, կրթված: Աշխատում եմ լսել նրա քարոզները. նա համբերությաբ պատասխանում է հավատացյալների բոլոր հարցերին ու միշտ մի նոր բան ես իմանում նրան լսելով: 28 նոյեմբեր 2011 թիվ եհովայի վկաները այնքան են լկտիացել, որ հարձակվում և հարվածում են տեր Եսայի քահանա Արթենյանին: Եթե նրանք այդպես են վարվում Հայ Առաքելական եկեղեցու քահանայի հետ, ապա ինչ կանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Եւ տեր Եսայի քահանա Արթենյանը բռնեց օրինախախտի ձեռքը, գործը հասավ դատարան ու ունեցավ տրամաբանական ավարտ: Ամենից շատ ինձ հուզեց նրա հաստատուն, ինքնավստահ պահվածքը աղանդավորների սադրանքներին: Լավ է, որ մարդ պաշտպանում է իր եկեղեցին և եկեղեցու հետևորդներին` հենվելով Աստծո պատվիրանների և իր պետության օրենքների վրա, դրանով իսկ օրինակ ծառայելով մյուսներին:
Showing posts with label Տեր Եսայի քհն.Արթենյան. Show all posts
Showing posts with label Տեր Եսայի քհն.Արթենյան. Show all posts
5.2.14
2.2.14
ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՆԱՐՀ ՍՊԱՍԱՎՈՐԸ
Մի քանի օր է, մտածում եմ «Նա քահանա է» մրցույթի ընձեռած գեղեցիկ հնարավորության մասին: Շատ քահանաների միջոցով է Տերն ինձ առաջնորդել մասնակցելու Իր պատրաստած խնջույքին, հաղորդվելու Իր Միածնի անսպառ քաղցրությանը, և ես, իսկապես, դժվարությամբ ընտրեցի իմ նյութի «հերոսին»:
Տարիներ առաջ էր, հիշում եմ, եկեղեցու վերնահարկում կանգնած էի` լի հարցերով ու կասկածներով, լի անորոշ տագնապներով ու սպասումով... Նախախնամությունն ինձ Իր Տունն էր առաջնորդել` Իր Սուրբ Եկեղեցին: Այդ օրվանից ի վեր այն ինձ համար Աստծո հետ հանդիպումների ժամադրավայր դարձավ: