Յուրաքնաչյուրիս կյանքում գալիս են պահեր, երբ տխրությունը և տարբեր փորձությունները գլուխ են բարձրացնում և երկար ժամանակ չեն ուզում իրենց ճանկերից մեզ բաց թողնել:
Նման պահերին ցանկությունս միայն մեկն է լինում, արագ հասնել եկեղեցի, ծնկի գալ Փրկչի և Սուրբ Կույսի առջև ու աղոթել: Աղոթել, որ հեռանա հոգումս հավաքված դառնությունը, վիշտը, ցավը….
Երեքշաբթի էր: Առավոտյան աշխատանքի գնալուց, միայն մի միտք էր պտտվում ուղեղումս, երբ է գալու ժամը վեցը, որ գնամ խոկման:
Այդ մի քանի ժամը, կարծես դարեր լինեին: Բայց ահա եկավ երկար սպասված ժամը: Վազեվազ հասա Սուրբ Սարգիս եկեղեցի: Խոկումը արդեն սկսվել էր և ինչպես շատ անգամներ, այս անգամ էլ այն անցկացնում էր Տեր Պետրոսը: Հրաշալի մարդ, լուսավոր հոգևորական, ով մի հայաքցից հասկանում է, թե ինչ է կատարվում հոգումդ:
Լուռ կանգնեցի մի անկյունում և սկսեցի լսել Տեր Հոր քարոզը, զգալով, թե ինչպես է հոգիս կամաց-կամաց խաղաղվում: Տեր Հայրը խոսում էր իրեն բնորոշ հանդարտությամբ և առավել բնորոշ յուրահատուկ հուզականությամբ:
Խոկման ավարտից հետո, շնորհակալություն հայտնելով Տիրոջը, որ քայլերս ուղղորդեց դեպի եկեղեցի, փոքր ինչ թեթևացած դուրս եկա եկեղեցուց: Կանգնած դիտում էի հեռվում մայր մտնող արևի վերջին ճառագայթներին, որոնք սուտակի պես կարմիր էին, զմայլվում էի երկնքի գույներով, (նման պահերին չեմ դադարում փառք տալ Տիրոջը, որ ստեղծել է այս հրաշքը, ստեղծել է մեզ` հասարակ մահկանացուներիս համար) երբ Տեր Պետրոսը դանդաղ քայլերով մոտեցավ ինձ: Ժպտացի, փորձելով ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, սակայն Տեր Հայրը ուշադիր նայեց աչքերիս մեջ և ասաց. «Տեսնում եմ, որ քեզ վատ ես զգում, հոգիդ անհանգիստ է, աչքերդ մատնում են տխրությունդ» (աչքերս միանգամից արցունքոտվեցին, հիշում եմ, թե ինչքան էի զարմացել), և նույն հանդարտությամբ և սահուն խոսքով ասաց. «Վաղը եկեղեցու երգչախմբի հետ գնում ենք ուխտագնացության, առավոտյան արի եկեղեցի, միացիր մեզ ու կտեսնես, որ ամեն ինչ լավ կլինի»:
Արդեն իսկ ամեն ինչ լավ էր, որովհետև Տեր Հայրը Տիրոջ կողմից ուղարկված մեկն էր, որը պատրաստակամ էր օգնության ձեռք մեկնել ինձ:
«Հայր Մեր, որ յերկինս ես…», «Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ,Տէր…», «Տէր, ուղղեա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան…»:
Այսպես էլ սկսվեց մեր ուխտագնացությունը…
Տեր Հոր աղոթքների, երգչախմբի կողմից կատարած հրաշալի շարականների, հայոց պատարագի հուզիչ «Տեր Ողորմյա»-ի շնորհիվ հեռացել էր ցավը և հեռացել էր այնպես, կարծես չէր էլ եղել:
Երեկո էր, վերադարձել էինք ուխտագնացությունից: Բայց դեռ չէինք շտապում բաժանվել Տեր Պետրոսից: Երիտասարդաց միության գրասենյակում, որի հոգևոր պատասխանատուն է Նա, նստած զրուցում էինք: Տեր Հայրը իր խոսքը համեմելով աստվածաշնչային մեջբերումներով, հոգևոր պատմություններով, առակներով և խրատներով հորդորում էր, որ ուրախ լինենք մեր Տիրոջով և հեռու վանենք տխրությունը ու ցավը, որը չարից է:
Սիրելի Տեր Պետրոս, ահա աչքիս առաջ ունենալով Ձեր բոլոր խրատները, մինչև հիմա էլ հիշում եմ դրանք: Համոզված եմ, որ ցանկացած ժամանակ էլ պատրաստ եք կրկին կանգնել կողքիս և օգնության ձեռք մեկնել:
Շնորհակալ եմ Ձեզ: Շատ կարճ ժամանակ պահանջվեց Ձեզ ճանաչելու և սիրելու համար: Լուսավոր հոգևորական եք: Տեր Հայր ջան, թող Աստված Ձեզ առողջություն և երկար կյանք պարգևի, որպեսզի ինչպես Դուք ասեցիք մի անգամ. «Երեխեք ջան արագացրեք ամուսնացեք, երեխաներ ունեցեք, որ ես էլ նրանց տեսնեմ ուրախանամ, կյանքս արագ է անցնում»:
Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի քահանա: Աստված օրհնի Ձեզ…
Հ.Գ. Շնորհակալություն Սարկավագագրքին նման նախաձեռնության համար, որը թույլ է տալիս յուրաքանչյուրիս արտահայտել այն սերը և հարգանքը, որը ունենք մեր հոգևորականների հանդեպ:

0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: