57 ստեղծագործություն, 44 մասնակից, ովքեր գրեցին 41 հոգևորականների մասին. այս է վիճակագրությունը Սրբոց Ղևոնդյաց տոնին նվիրված «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» մրցույթի, որը մեկ ամսվա ընթացքում ոգևորեց, հուզեց, հույս ու հավատ ներշնչեց բազմահազար ընթերցողների (ապացույց՝ մեծաթիվ այցելություները և սիրառատ մեկնաբանությունները):
Հեղինակներից մեկն իր պատումը սկսել էր հետևյալ գեղեցիկ տողերով.
Ուրեմն՝ ի վերջո ո՞վ հաղթեց այս մրցույթում: Հաղթեց սերը, հաղթեց բարությունը, հաղթեց մարդու մեջ լավն ու դրականը տեսնելու ուժը, հաղթեցին բոլոր մասնակիցները, հաղթեցին բոլոր հոգևորականները (մրցույթին ներկայացված և կամ ոչ), հաղթեց Եկեղեցին, «հաղթեց» Աստված: Վստահ ենք, որ Առաքելական Եկեղեցու անդաստանում իրենց խոնարհ սպասավորությունը բերող շուրջ 700 օծյալ հոգևորականների շարքում լեցուն են գովեստի, գոտեպնդման, հավատի վկայության արժանի հոգևորականները, և շատ-շատ հավատացյալներ ցանկացան նրանց մասին խոսել, բայց այլազան պատճառներով լռեցին: Վստահ ենք, որ վարձքն ամեն մեկը՝ լինի հոգևորական, թե աշխարհական Երկնքում է, որ պիտի ստանա, սակայն ինչպես ի սկզբանե հայտարարել էինք, մրցույթի ընթացքում լավագույնը ճանաչված ստեղծագործությունը (ուշադրություն՝ ստեղծագործությունը, և ոչ թե հոգևորականը կամ, հեղինակը) պետք է արժանանա մրցանակի:
Հաղթող ստեղծագործությունը որոշելու համար ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ կողմից ընտրվեցին տարբեր մասնագիտության տեր անձիք՝ հոգևորական և աշխարհական, ովքեր ոչ միայն բլոգի ակտիվ ընթերցողներն ու բարեկամներն են, այլ նաև Հայոց Եկեղեցու հավատացյալ անդամներ, մարդiկ, ովքեր պարբերաբար շփման մեջ են հոգևորականների հետ: Գնահատող այս խմբի առջև խնդիր դրվեց ներկայացված 57 ստեղծագործություններից ընտրել ըստ իրենց լավագույն 5 նյութերը և գնահատել 5-1 միավորով: Արդյունքում՝ գնահատող խմբի տրամադրած գնահատականների հաշվումների արդյունքում միավորների մեծամասնություն ստացած մասնակիցը ստիպված եղավ իր տեղը զիջել համեմատաբար ավելի շատ ընթերցումներ ու մեկնաբանություններ ունեցող նյութին, որն այս կերպ ամենից շատ միավորներն ունենալով, ճանաչվեց հաղթող: Մինչ հաղթող սեղծագործության և մասնակցի անունը հայտարարելը, նշենք, որ մրցույթի ընթացքում շատերի կողմից առաջարկություն ստացանք առանձին գնահատանքի արժանացնել որոշ հեղինակների, որոշ ստեղծագործություններ և որոշ փայլուն գաղափարներ, բայց... Իրականում շատ դժվար և պատասխանատու էր տարբերակում դնելը, քանի որ յուրաքանչյուր նյութ ինքնատիպ էր յուրովի, ուստի որոշվեց որպես փոքրիկ շնորհակալություն պարգևատրել բոլոր հեղինակ-մասնակիցներին. մրցույթի բոլոր մասնակիցները նվեր կստանան «ԱՍՏԾՈ ՀԵՌԱԴԻՏԱԿԸ» գրքույկը :)
Հիշեցնենք նաև, որ Տ. Արամ քհն. Ղազարյանը խոստացել էր իր անձնական գրադարանից գրքեր նվիրել իր կողմից հավանության արժանացած 2 ստեղծագործությունների հեղինակներին: Տեր Հոր նվերին արժանացած մասնակիցներն են՝ Աստղիկ Հակոբյանը «ԵՎՍ ՔՍԱՆ ԿԻԼՈՄԵՏՐ» ստեղծագործությամբ և Թամարա Ներսիսյանը «ԱՍՏԾՈ ԿԵՆԴԱՆԻ ՏԱՃԱՐ (ՏԵՐ ԵՐԵՄԻԱ ԱԲԵՂԱ ԱԲԳԱՐՅԱՆ)» ստեղծագործությամբ :)
Իսկ հիմա մրցույթը հաղթած ստեղծագործությունը... Գնահատող խմբի և ընթերցող հանրության ակտիվության գնահատմամբ «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» մրցույթի հաղթող ստեղծագործություն է ճանաչվել... Հաղթող է ճանաչվել... Մրցույթում հաղթել է...

Չափազանց մխիթարիչ է տեսնելը, թե որքան մեծ է Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակների սերը իրենց Հովիվների հանդեպ, որքան նախանձախնդիր են մարդիկ՝ դեռահասներից մինչև հասուն տարիքի անձնավորություններ, իրենց կյանքի վկայությունները բերելու, բարու ու լավի մասին վկայելու և Աստծո փառքը վեր հանելու համար: Այո՛, այս մրցույթը գովեստի մրցույթ չէր, այս մրցույթը մարդահաճություն սերմանող մրցույթ չէր, այլ Բարձրյալի կամքի, Ամենակալ Աստծո փառքն ու սերը վեր հանելու փոքրիկ մի ճիգ էր: Այն բարին, դրականն ու լուսավորը, որ առօրյա բամբասկոտ գաղջության մեջ սփռեցին մրցույթի մասնակիցները, ոչ միայն գնահատանքի նվեր եղավ հավատացյալից հոգևորականին, այլև, վստահաբար, բարի պտուղ եղավ շատուշատ հոգեբեկների համար, մխիթարություն՝ հուսահատների համար, դարձ՝ թերահավատների համար, հաստատում առաքինիների համար և ի վերջո զորացում ու աղոթք հենց «Ղևոնդյաց սերնդի»՝ քահանա հայրերի համար:Ո՜վ Դու Աստված, տուր ինձ ուժ,որպեսզի Քո օրհնյալ կամքինի հաճություն լինի այս գիրը...
Ուրեմն՝ ի վերջո ո՞վ հաղթեց այս մրցույթում: Հաղթեց սերը, հաղթեց բարությունը, հաղթեց մարդու մեջ լավն ու դրականը տեսնելու ուժը, հաղթեցին բոլոր մասնակիցները, հաղթեցին բոլոր հոգևորականները (մրցույթին ներկայացված և կամ ոչ), հաղթեց Եկեղեցին, «հաղթեց» Աստված: Վստահ ենք, որ Առաքելական Եկեղեցու անդաստանում իրենց խոնարհ սպասավորությունը բերող շուրջ 700 օծյալ հոգևորականների շարքում լեցուն են գովեստի, գոտեպնդման, հավատի վկայության արժանի հոգևորականները, և շատ-շատ հավատացյալներ ցանկացան նրանց մասին խոսել, բայց այլազան պատճառներով լռեցին: Վստահ ենք, որ վարձքն ամեն մեկը՝ լինի հոգևորական, թե աշխարհական Երկնքում է, որ պիտի ստանա, սակայն ինչպես ի սկզբանե հայտարարել էինք, մրցույթի ընթացքում լավագույնը ճանաչված ստեղծագործությունը (ուշադրություն՝ ստեղծագործությունը, և ոչ թե հոգևորականը կամ, հեղինակը) պետք է արժանանա մրցանակի:
Հաղթող ստեղծագործությունը որոշելու համար ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ կողմից ընտրվեցին տարբեր մասնագիտության տեր անձիք՝ հոգևորական և աշխարհական, ովքեր ոչ միայն բլոգի ակտիվ ընթերցողներն ու բարեկամներն են, այլ նաև Հայոց Եկեղեցու հավատացյալ անդամներ, մարդiկ, ովքեր պարբերաբար շփման մեջ են հոգևորականների հետ: Գնահատող այս խմբի առջև խնդիր դրվեց ներկայացված 57 ստեղծագործություններից ընտրել ըստ իրենց լավագույն 5 նյութերը և գնահատել 5-1 միավորով: Արդյունքում՝ գնահատող խմբի տրամադրած գնահատականների հաշվումների արդյունքում միավորների մեծամասնություն ստացած մասնակիցը ստիպված եղավ իր տեղը զիջել համեմատաբար ավելի շատ ընթերցումներ ու մեկնաբանություններ ունեցող նյութին, որն այս կերպ ամենից շատ միավորներն ունենալով, ճանաչվեց հաղթող: Մինչ հաղթող սեղծագործության և մասնակցի անունը հայտարարելը, նշենք, որ մրցույթի ընթացքում շատերի կողմից առաջարկություն ստացանք առանձին գնահատանքի արժանացնել որոշ հեղինակների, որոշ ստեղծագործություններ և որոշ փայլուն գաղափարներ, բայց... Իրականում շատ դժվար և պատասխանատու էր տարբերակում դնելը, քանի որ յուրաքանչյուր նյութ ինքնատիպ էր յուրովի, ուստի որոշվեց որպես փոքրիկ շնորհակալություն պարգևատրել բոլոր հեղինակ-մասնակիցներին. մրցույթի բոլոր մասնակիցները նվեր կստանան «ԱՍՏԾՈ ՀԵՌԱԴԻՏԱԿԸ» գրքույկը :)
Հիշեցնենք նաև, որ Տ. Արամ քհն. Ղազարյանը խոստացել էր իր անձնական գրադարանից գրքեր նվիրել իր կողմից հավանության արժանացած 2 ստեղծագործությունների հեղինակներին: Տեր Հոր նվերին արժանացած մասնակիցներն են՝ Աստղիկ Հակոբյանը «ԵՎՍ ՔՍԱՆ ԿԻԼՈՄԵՏՐ» ստեղծագործությամբ և Թամարա Ներսիսյանը «ԱՍՏԾՈ ԿԵՆԴԱՆԻ ՏԱՃԱՐ (ՏԵՐ ԵՐԵՄԻԱ ԱԲԵՂԱ ԱԲԳԱՐՅԱՆ)» ստեղծագործությամբ :)
Իսկ հիմա մրցույթը հաղթած ստեղծագործությունը... Գնահատող խմբի և ընթերցող հանրության ակտիվության գնահատմամբ «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» մրցույթի հաղթող ստեղծագործություն է ճանաչվել... Հաղթող է ճանաչվել... Մրցույթում հաղթել է...
Հաղթող ստեղծագործության և հեղինակի անունը կարող եք գտնել այս ծրարի մեջ (սեղմե՛ք վրան)՝ ✉
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: