Նա քահանա է: Հայր Սուրբ՝ Աստծո օծյալը, ով որոշել է իր կյանքը նվիրել Աստծուն ու մարդկանց: Նա Հայր Սուրբ է, և ես նրան Հայր եմ կոչում: Թեպետ ինձ հայր կոչվելու համար շատ երիտասարդ է, բայց ունի մեծ հայրական սիրտ, ունի դարերով կուտակված իմաստության պաշար, որը ջնջում է մարդու տարիքը, ունի լսելու և հասկանալու մեծ շնորհ: Հետը զրուցելիս ես զգում Սուրբ Օծման զորությունը: Զգում եմ մեծ հոգատարություն ու կարեկցանք ու շատ աննկատ օգնելու ցանկություն: Անգամ շատ դեպքերում, մարդկանց օգնելիս աննկատ մնալու համար, ինձ է դիմում օգնության խնդրանքով: Ես էլ օգնում եմ ու ականատեսը դառնում, թե ինչպես է Աստծո ու մարդկանց միջնորդը մոլորված զավակներին մեկ-մեկ հավաքում ու տանում եկեղեցի: Սուրբ Պատարագի ընթացքում Խորանում փայլուն սպասավոր է կանգնած, եկեղեցու բակում՝ շատ հոգատար հայր: Մի փոքր բարկացնելու դեպքում սիրով խիստ հանդիմանում է: Տեսնում ես, որ ծնողների հետ ինքն էլ զավակ է:
Իմ բարի Հայր Սուրբ. ինչքա՜ն մարդասիրություն պետք է ունենաս, որպեսզի սեփական կամքով հրաժարվես շատ ու շատ ցանկալի և անհրաժեշտ թվացող ավելորդություններից: Ինչքա՜ն բարի ու մեծ սիրտ պետք է ունենալ, որ անձնական կյանքդ նվիրես քո Աստծուն ու ժողովրդիդ:
Մի օր հարցրեցի. «Հայր Սուրբ, այս շոգ եղանակին այդ սև զգեստով ինչպե՞ս ես դիմանում»: Ասաց. «Ե՞ս: Ես այս սև զգեստով Աստծո անսահման սերն եմ վայելում»...
Իմ բարի Հայր Սուրբ, ի՞նչ ես մտածում, երբ մի մռայլ ստվեր՝ օգտվելով քո ժամանակավոր մենությունից, ականջիդ մի նենգ ինչ-որ բան է շշնջում: Գուցե համոզում է, որ քո զրկանքներն անիմաստ են, որ միևնույնն է՝ փրկվողը փրկվելու է, էլի ինչո՞ւ ես բոլորի համար տառապում, քո Տերն էլ տառապեց, հիմա տես՝ մարդիկ ինչպե՞ս են ապրում, արդյո՞ք արժեր այս ապերախտ մարդկանց համար կյանքդ զոհաբերել: Ապրի՛ր քեզ համար: Հիմա սեփական տունդ կունենայիր, խուցում չէիր ապրի, քո զավակներին կունենայիր, վազելով կգային մոտդ ու կասեին. «Հայրի՛կ, քեզ համար կոնֆետ եմ բերել»... Ու այդ պահին զանգում է հեռախոսդ, մեզանից մեկնը. «Աստված օգնական, Հայր Սուրբ ջան, քո կարիքը շատ ունենք»... Ու chat-ի պատուհանը կբացվի և մոտ 50 հոգի միանգամից կգրեն. «Աստված օգնական, Հայր Սուրբ ջաաաաաաաաաան, ՄԵՆՔ ՔԵԶ ՇԱՏ ԵՆՔ ԿԱՐՈՏԵԼ»...Իսկ առավոտյան եկեղեցու բակում շատ ծանոթ արագ ոտնաձայներ կլսվեն, մեկը կմոտենա, կասի. «Հայր Սուրբ ջան, քեզ համար կոնֆետ եմ բերել»: Դու կժպտաս, կասես. «Չէ՛, չեմ ուզում, թող մնա, դու կուտես»: Որովհետև հայրը զավակից կոնֆետ չի վերցնի: Հայր Սուրբ, մե՛նք ենք քո զավակները:
Նա քահանա է: Տեր Հայր: Նա էլ է Հայր: Նա նույնպես ունի շատ համեստ ու ազդեցիկ արտաքին: Ունի մեծ ու բարի սիրտ: Նաև ունի շատ ավելի մեծ պարտականություններ իր ընտանիքի առջև: Ու անգամ տարիների ընթացքում կուտակված ավանդը նրա համար հանգիստ չի ապահովում: Կարծես երիտասարդ տարիներին իր աշխատանքով ու Եկեղեցուն իր հավատարմությամբ վաստակել է հանգիստ և անհոգ ապրելու իրավունքը, բայց չի ուզում... Մանկատան աշխատողներն ասում են. «Տեր Հայրը երեցկնոջ հետ գալիս է ու փոքրիկներին իրենց տուն տանում, խնամում, լողացնում, կերակրում, աղոթքով զորացնում ու վերադարձնում տուն»: Հիվանդանոցում տեսնում ես, թե ինչպես է Տեր Հայրը մատուռում՝ հիվանդների ու հարազատների հետ միասին, բժշկության աղոթք կարդում... Զանգահարում ես, որ տնօրհնեքի արարողության համար պայմանավորվես Տեր Հոր հետ, անգամ եթե իր հարազատին են վիրահատել, ներողություն է խնդրում, որ չի կարող գալ... Իսկ ուխտագնացության մեկնելիս եկեղեցու բակում հանդիպում ես ուխտավորների մեկ այլ խմբի և ավելի ուրախանում՝ ինչպես քեզ հարազատ մարդկանց կհանդիպեիր: Ասում ես. «Օրհնեցեք, Տեր Հայր»: Տեր Հայրն էլ ժպտում, ասում է. «Աստված օրհնի ձեզ:
Նա ապագա քահանա է՝ իմ սարկավագ եղբայրը: Դեռ Հայր դառնալու պարտականություն չի ստանձնել, բայց նույնպես հայրական սիրտ ունի: Շատ լավ սովորություն ունի. հայտնվում է այն ժամանակ, երբ մեծ օգնության կարիք ունեմ: Եվ շատ ընկերական, մեղմ ժպտալով, հարցնում. «Ի՞նչ կա», ու զգում ես խնդիրներիդ մոտակա ավարտը: Նա սովորում է սովորեցնել մարդկանց, սովորում է մեր Սուրբ Հայրերի կտակած գիտությունը, սովորում է մեզ Աստծուն մոտեցնելն ու ճանաչելը: Ու մենք էլ պետք է օգնենք, որ նա իր գիտելիքները նպատակին ծառայեցնի: Եվ, ի վերջո, բոլորիս նպատակը մեկն է՝ ապրել Աստվածահաճո կյանքով, ապրել մեր Աստվածապաշտ հայրենիքում, յուրաքանչյուր առավոտը սկսել ժամերգությամբ, հանդիպել միայն բարի ու երջանիկ առիթներով, իրար օգնել, երբ դրա կարիքը կա, օրհնվել և ուրիշին օրհնություն բերել, ծառայել մեր Աստծուն՝ Իր մեծ ու անսահման սիրո համար, ծառայել Նրա անսահման փառքին:
Նրանք մեր քահանաներն են, որոնք իրենց կյանքը նվիրում են մեզ ու օգնում այս մեծ նպատակի կայացմանը,մեր հոգիների փրկությանը:
Հուսամ բոլորդ ճանաչեցիք ձեր քահանաներին: Խոսքս մեկ կամ երկու հոգու մասին չէր: Վստահ եմ, որ յուրաքանչյուրը կգտնի այստեղ իրեն հարազատ մարդկանց մասին տողեր:
Աստված օգնական և ձեր օրհնությունը թող միշտ մեզ հետ լինի, սիրելի Հայրեր: Միշտ մեր կողքին եղեք, մեր սարկավագ եղբայրներ: Դուք մեր քահանաներն եք:

Դիանա Կարապետյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է»
մրցույթի շրջանակներում (ոչ մրցութային)
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: