17.2.14

... ՈՒՐ ԱՎԱԶՆԵՐՆ ԵՆ ԾԱՂԿՈՒՄ (ԿՈՄԻՏԱՍԻՆ)

Սաթի ( Սաթենիկ Բաղդասարյան )
Կարոտ էիր քաղում գարնան հովերից,
Բառիդ զորությամբ նորից սերմանում,
Օրորներ հյուսում ամռան գետերից.
«Քուն եղիր, բալաս...», - անուշ աղոթում:

Մով, երկնածրար սար ու ձորերի
Խենթերգության մեջ սկիզբ էիր փնտրում.
Այն խճճել էին վաղո՜ ւց, անհոգի...
Գտա՛ր, գյուղեգյուղ կծկում էիր, ցնծում:

Գույներ էիր մաղում աշնան ցելերից,
Հուշի՜կ, գորովով տաղեր նորածնում,
Հառաչանքները քարից, ավազից
Պոկում, թանաքով ճերմակին հյուսում:

Բայց վաղանց հույսդ, բա՛ռդ մորթեցին,
Համրություն հագար սքեմիդ վրա,
Խռովքիդ նուռը անճաք թողեցիր՝
Ժայռուտների ծեր ծառերից կախված:


Հոգիդ ցայսօր էլ Դեր Զորում հածում.
Հոն ավազներն են ապրիլին ծաղկում:
Սիրտդ թև առել, շափրակներ կապում,
Անթաղ որբերին օրոր է մանում:

Իրենից խռով կռունկն է կանչում.
Էլի գարուն կա, վե՛ր ել, Վարդապետ,
Ուրիշ հարություն, մարգարեություն,
Կոմիտասներ կան, վե՛ր ել, Վարդապե՛տ:
Նելլի Ռումել

Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...