Հոգևոր ընթացքի առաջին քայլերս եղել են սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում: Այնտեղ ծառայող հոգեվորականներից ոչ մեկին անձամբ չէի ճանաչում: Ամեն կիրակի մասնակցում էի Սուրբ Պատարագին չենթադրելով անգամ, որ եթե բացակայում էի, բացակայությունս աննկատ չէր մնում:
Օրերից մի օր ընկերուհուս տանն էի, բոլորս հուզված սպասում էինք կարեվոր հյուրի՝ քահանայի, ում հրավիրել էին տնօրհնեքի կարգ կատարելու: Քահանան եկավ և ինձ տեսնելով ժպտադեմ հարցրեց արդյոք մեր տուն է եկել: Եկողը Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյանն էր, ով ծառայում էր սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում: Տնօրհնեքի արարողության երբեք ներկա չէի եղել, աննկարագրելի ապրում էր, Աստծո ներկայության և ապահովության կատարյալ զգացում, ինչը ստիպեց չուշացնել մեր տան տնօրհնեքի կարգը: Խորհրդակատարը կրկին Տեր Մյուռոնն էր, բայց արդեն հարազատ մի անձ, ով ինձ հայրաբար բալիկ էր կանչում: Հիմա երբ երկար ժամանակ չեմ տեսնում Տեր Հորը, շատ եմ կարոտում,մտածում եմ զանգեմ կարող է չհիշի, ինձ պես քանիսը կան իր համայնքում, երբ զանգում եմ և ներկայանում, ասում է.
-Բալես բա ես քեզ կմոռանամ:
Այս տարի դեռ Տեր Մյուռոնին չեմ տեսել, գնացել եմ ծառայության նոր վայրը Նորագավթի սբ. Գևորգ եկեղեցի, բայց չեմ հանդիպել, հավանաբար կրկին տնօրհնեքի էր իմ սիրելի Տեր Մյուռոնը, ում հայրական խրատը կյանքում չեմ մոռանա,
-Բալես ում կարող ես լավություն անել, արա…

0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: